Գյումրիում կամրջի տակ հայտնաբերված տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Այսօր կեսօրին Գյումրու 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերված 54-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Գյումրի» ԲԿ-ում իրականցվել են բոլոր միջոցառումները՝ տղամարդու կյանքը փրկելու համար: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ քաղաքացին իրենց մոտ տեղափոխվել է ժամը 13-ին՝ շոկային վիճակում եւ անգիտակից: Տուժածի մոտ առկա են նաեւ ուղեղի աջ կիսագնդի տրոմբոէմբոլիկ ինսուլտ, կողերի կոտրվածք, երկկողմանի պնեւմոթորաքս, աորտայի շերտազատվող անեւրիզմա: Տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:  

Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգն այսօր 9-11 ծառայությունը ստացել էր ժամը 12:30-ին՝ շտապբուժօգնության ծառայությունից: Ըստ ծառայության տեղեկատվության, նշված վայրում հայտնաբերվել է 1961 թվականին ծնված Հովհաննես Ռազմիկի Հովհաննիսյանը: Տուժածը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական  կենտրոն: 

Կան խոսակցություններ, որ տղամարդն ընկել է կամրջից: Պաշտոնական որեւէ հավաստում այս պահին դեպքի հետ կապված դեռ չկա:

 

Տպել
858 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է