ՀՀ-ն բնապահպանական ոլորտում կօգտագործի Ճապոնիայի հետ համագործակցության հնարավորությունները

19/06/2018 schedule16:00

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին ասված է նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը ողջունել եւ շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ նշելով, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի եւ Ճապոնիայի երկարամյա համագործակցությունը կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայմանն է հետագա շարունակական սերտ համագործակցության եւ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Նկատելով, որ որոշ բնապահպանական խնդիրների լուծման գործում Ճապոնիան առաջնային դերակատարություն ունի՝ Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մասնավորապես սնդիկի դեմ պայքարին, որի շրջանակներում Հայաստանն ստորագրել եւ վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը գոհունակությամբ շեշտել է, որ իր պաշտոնավարման սկիզբը համընկել է Հայաստանի նոր կառավարության ձեւավորման հետ եւ համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարեւորել է բնապահպանական մարտահրավերներին դիմակայելը, որոնք վերջին շրջանում համամարդկային բնույթ են ստացել եւ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ կիսվելու այդ ուղղությամբ ունեցած լավագույն փորձով։ Դեսպանը ներկայացրել է նախորդ դարի վաթսունական թվականներին Ճապոնիայի ունեցած բնապահպանական խնդիրները, որոնք հնարավոր է եղել հաղթահարել պետության  եւ բիզնեսի համագործակցության շնորհիվ։ Բնապահպանության նախարարը նույնպես կարեւորել եւ առաջնային է համարել պետությունների տնտեսական զարգացման գործընթացում բնապահպանական եւ սոցիալական բաղադրիչների համադրումը եւ հատկանշել այդ հարցում համագործակցության լայն հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաեւ «Կանաչ կլիմայական հիմնադրամի» շրջանակներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է։

Տպել
1249 դիտում

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին