Կանանց ու երեխաների խնդիրները լինելու են առանցքային թիրախներ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց եւ ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար եւ նշեց, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։ «Անչափ կարեւոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը, ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, եւ ոչ մի այլ գործոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Վարչապետի տիկինն ավելացրեց, որ բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար. «Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ եւ հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։

Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշեցին Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները եւ դիվանագետների կանայք կարեւորեցին երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը եւ ներկայացրեցին այս ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։

Անդրադառնալով իր գործունեության ձեւաչափին՝ Հակոբյանը նշեց, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլեւ մշակույթի, առողջապահության, կրթության եւ Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող այլ ոլորտներում։

Դիվանագետները պատրաստակամություն հայտնեցին հետագայում շարունակելու երկկողմ եւ բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձեւաչափերը:

Հանդիպմանը, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված բոլոր կին դեսպաններն ու բոլոր դեսպանների կանայք, ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա‑Կայմակչիեւան, Հայաստանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի տիկին Լիհ Քարթերը, Հայաստանում ԱՄԷ դեսպանի տիկին Նուրա Մուհամմեդ Ալ Ջնեյբին, Հայաստանում ԵՄ դեսպանի տիկին Աննա Սվիտալսկան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տիկին Սառա Ուոթերսոնը, Հայաստանում Իրանի դեսպանի տիկին Մահնազ Սաջադին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի տիկին Մարիլու Գասերը եւ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչի տիկին Նելլի Ավետիսյանը։

Աննա Հակոբյանը ափսոսանք հայտնեց, որ հրավիրյալների մի մասը չէր կարողացել մասնակցել՝ այս պահին արտերկրում գտնվելու պատճառով, եւ հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը նրանք նույնպես ներկա կլինեն։

Տպել
3414 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի