Ստեփանակերտում ասացին զինվորների արկղերը շտաբներ չտանեք, տեղ չի հասնի, ուղիղ զորամաս տարեք

21/06/2018 schedule13:10

Գյումրու Հայորդյաց տան  կողմից ուղարկված արկղերը հասել են զորամասեր: «Ես Ձեզ սա վստահեցնում եւ պնդում եմ, որ Մանվել Գրիգորյանի պահեստներում, կամ մեկ այլ տեղ հայտնաբերված արկղերի մեջ մեր կողմից ուղարկված արկղեր չկային եւ չեն էլ կարող լինել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:

Հայորդյաց տուն տարված բոլոր արկղերը բացվել են դրանք բերողների ներկայությամբ, քանի որ առանց դրանց պարունակությանը ծանոթ լինելու փակ արկղեր ուղարկելու իրավունք չի եղել: Առաջին մեքենան 9 արկղով ուղարկվել է Ստեփանակերտի շտաբ: Ստեփանակերտում արկղերը տանողներին տեղաբնակներն ասել են, որ պետք չէ դրանք շտաբներ տանել, այլ լավ կլինի միանգամից հասցնել զորամասեր ու տալ զինվորներին, քանի որ նկատել են, թե ինչպես են արկղերը շտաբներից այլ նպատակներով դուրս հանվում: Նաեւ զանգել են Հայորդյաց տան տնօրենին եւ խորհուրդ տվել միատեսակ պարունակությամբ արկղեր չուղարկել: Այսինքն չլինի արկղ, որի մեջ միայն պահածո է, կամ միայն ծխախոտ, կամ հագուստ:

«Դրանից հետո մենք սկսեցինք մեզ մոտ բերվող ակղերից կազմել խառը արկղեր՝ 4-ից 5 հոգու համար, երկու շաբաթվա կեցության չափաբաժնով՝ սկսած քաղցր կաթից, պահածոյից մինչեւ անձնական հիգիենայի պարագաներ: Այսինքն, մենք չենք ունեցել արկղ, որի մեջ լիներ միատեսակ սնունդ: Բոլոր արկղերի վրա գրել ենք Մայր Աթոռ ՍԲ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տուն: Սակայն յուրաքանչյուր արկղում դրել ենք նամակներ եւ տեղեկացնող թերթիկներ այն դպրոցներից, որոնք բերել էին այդ արկղերի մթերքներն ու պարագաները: Եվ տարանք ուղիղ զորամասեր: Մեր ապրանքը գնացել է Մատաղիսի, Մարտակերտի, Թալիշի, Ջաբրայիլի, Հադրութի տարբեր զորամասեր»,-պատմեց Աստղիկ Եդիգարյանը:

 

Յուրաքանչյուր մեքենայի հետ Հայորդյաց տան աշխատակիցներից են գնացել կամ Դելտա տելեկոմի տղաներից մեկը, ունենք զորամասերի ստացականները, սահմանն անցնելուց տրված բեռնագրերը, այնպես վստահ ենք, որ մենք գոնե մինչեւ զորամաս հասցրել ենք Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցների, տարբեր կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից զինվորների համար գնված ապրանքները: Ընդամենը մեկ մեքենա է իմ տեսադաշտից դուրս մնացել, դա եղել է Գյումրիից մեկնող երկրապահների վետերանների ավտոբուսը: Իրենք գնում էին որպես կամավորներ, եկան, թե մեզ ի՞նչ կարող եք տալ, մենք իրենց հետ ահագին բան դրեցինք: Բայց վերադառնալիս իրենք բերել են ստացականներ, թե ուր եւ ինչ են տարել»,-վստահեցրեց Աստղիկ Եդիգարյանը:

Ընդհանուր առմամբ այդ օրերին 600 արկղ է տարվել Մատաղիսի, Մարտակերտի, Թալիշի, Ջաբրայիլի, Հադրութի զորամասեր: Աստղիկ Եդիգարյանը մինչ օրս պահում է բոլոր արկղերի պարունակությունը փաստող գրառումները:

«Էն ժամանակ ես Շուլիին չէի ճանաչում, Շուլին ինձ գրեց ֆեյսբուքով, շնորհակալություն Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի զինվորների անունից, գրեցին Ղարաբաղից, որ ապրանքը տեղ է հասել, մեզ գրեցին Թալիշի բնակիչներից: Մի օր էլ արկղերը բացել էին, արկղի մեջ եղել էր 6-րդ դպրոցի աշակերտների նամակը, կարդացել էին: Մեր ապրանքը տանողների միջոցով զանգեցին զինվորները, ասեցին՝ հնարավո՞ր է խոսենք էդ դպրոցի երեխաների հետ: Վազեցի 6-րդ դպրոց, հեռախոսը փոխանցեցի, խոսեցին տղաների հետ»,-պատմեց տիկին Եդիգարյանը:

Վստահ լինելով, որ ամեն ինչ կարողացել են կազմակերպել ճիշտ եւ նպատակային, միաժամանակ Աստղիկ Եդիգարյանը չի բացառում, որ հնարավոր է այդ ապրանքի ինչ-որ մաս զինվորին հասած չլինի: «Ես ոչինչ չեմ բացառում, մարդկային ֆակտոր կա էստեղ, մենք տարել ենք զորամասեր, բայց մենք չենք հսկել, թե էդ արկղը քանի հոգու հասավ կամ որ զինվորին ինչ հասավ: Բայց որ տարել ենք ուղիղ զորամասեր, դա երաշխավորում եմ 100 տոկոսով»:

Տպել
6822 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)