Երևան
12 °C
Մանվել Գրիգորյանի կալվածքներում հայտնաբերված շոգեխաշված մսի պահածոները՝ «տուշոնկաները», ինքն իրենով արդեն իսկ անսպասելի բացահայտում էր: Բայց այդ բացահայտումը իր հերթին ավելի մեծ, ավելի սահմռկեցուցիչ եւ ավելի հեռուն գնացող բացահայտման նյութ է տալիս: Խոսքը մեր երկրի պաշտպանությանն ուղղվող ֆինանսական միջոցների արդյունավետությանն է վերաբերում:
Հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականի մեր գործընկերները երեկ հրապարակեցին «Զինվորի բաժին» գրառումներով շոգեխաշած մսի պահածոների մատակարարման վերաբերյալ պաշտոնական տվյալներ: Ըստ այդմ, 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ըստ կնքված մի քանի պայմանագրերի, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից ձեռք է բերել 324 հազար հատ 525 գրամանոց «տուշոնկա», որի արժեքը կազմել է 735 միլիոն դրամ: Այսպիսով՝ 525 գրամանոց մեկ «տուշոնկայի» գինը կազմել է միջինը մոտ 2270 դրամ: Երեկ մենք շրջայց կատարեցինք Երեւանի մի քանի մեծ ու փոքր խանութներ, պարզելու, թե որքան արժեն նույն քաշով «տուշոնկաները»: Շրջայցի արդյունքները ներկայացված են նկարներում: 525 գրամանոց «տուշոնկայի գինը 1250 դրամից չի անցնում: Այսինքն, մեր խանութներում ազատ վաճառվող այդ ապրանքը ավելի քան 1000 դրամով էժան է, քան բանակին մատակարարվող նույն ապրանքը:
Այսինքն, ՊՆ-ն շուկայականից առնվազն 40 տոկոս թանկ գին է վճարել տվյալ ապրանքի համար: Բայց սա՝ առնվազն: Իրականում պատկերն ավելի սարսափելի է: Խնդիրն այն է, որ ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկաների» իրական արժեքը շատ ավելի ցածր է: Նախ, խանութում վաճառվող «տուշոնկայի» գնի մեջ ներառված են բազմաթիվ ծախսեր, որոնցից զերծ է ՊՆ-ին մատակարարվող նույն ապրանքը: Խանութի «տուշոնկայի» գնի մեջ ներառվում է մարկետինգը, դիստրիբյուցիան, խանութի վրադիրը եւ այլն: ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկայի» մեջ նման ծախսեր չկան՝ արտադրեցիր, լցրեցիր բեռնատարը, տարար դատարկեցիր, ու վերջ: Այս դեպքում գինը կնվազի եւս 20-25 տոկոսով եւ կկազմի ամենաշատը 1000 դրամ՝ 1 պահածոն:
Բայց սա էլ դեռ ամենը չէ: «Զինվորի բաժին» պահածոները պատրաստված են գոմեշի մսից, որը էականորեն ավելի էժան է, քան տավարի միսը: Ըստ դիտարկումների, Հայաստան ներկրվող սառեցված գոմեշի մսի մեկ կիլոգրամի մեծածախ գինը կազմում է 1.8-2 դոլար, կամ մոտ հազար դրամ այն դեպքում, երբ տավարի սառեցված մսի մեկ կիլոգրամի գինը տատանվում է 2.5-2.8 դոլարի սահմաններում: Այսինքն, նաեւ սրա հաշվին «Զինվորի բաժին» մսի պահածոյի ինքնարժեքը ավելի է նվազում: Այսպիսով, շատ մոտավոր հաշվարկներով, ՊՆ-ն երկու անգամ ավելի թանկ գին է վճարել «Զինվորի բաժին» մսի պահածոյի դիմաց, քան դրա իրական արժեքն է:
Միայն «տուշոնկայի» դեպքում ՊՆ-ի, այսպես ասենք՝ «անարդյունավետ ծախսը» կազմել է մոտ 410 միլիոն դրամ կամ ավելի քան 850 հազար դոլար: Իրականում սա «անարդյունավետ ծախս» չէ, այլ պարզ, ցինիկ գողություն: Գողացել են սահմանին իրենց կյանքը ամեն վայրկյան վտանգող զինվորից: Գողացել են իրենց երեխաներին սահման ուղարկող ծնողների հարկերից:
ՀՀ պաշտպանության տարեկան ծախսերին ՀՀ պետական բյուջեից ուղղվում է մոտ 450 միլիոն դոլար: Այդ ծախսերի մանրամասները պետական գաղտնիք են համարվում, բայց դրա մի զգալի մասը կազմում են տարատեսակ գնումները. զենք, սննդամթերք, հագուստ, դեղորայք եւ այլ ապրանքներ ու ծառայություններ: Ու եթե «տուշոնկաների» գնի հետ կապված վերը բերված պատկերը տարածենք ՊՆ-ի իրականացրած մյուս գնումների վրա, շատ տխուր պատկեր կհառնի: Փաստորեն, ՀՀ բյուջեից հատկացված նույն ծախսերի դեպքում մեր զինվորները կարող են երկու անգամ ավելի լավ սնվել, երկու անգամ ավելի որակյալ հագուստ կրել, ավելի լավ սպառազինված լինել, ավելի լավ զորանոցներում ապրել, սպայակազմը ավելի շատ աշխատավարձ ստանա եւ այլն, եւ այսպես շարունակ:
Անցած տարիներին ՊՆ-ի կատարած բոլոր գնումները ենթակա են ստուգման, իսկ հասցված ամբողջ վնասը պետք է փոխհատուցվի: Մինչեւ վերջին լուման: Դա Հայաստանի պաշտպանունակության հարց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT