Շմայսը դժվար թե կարողանա հիմնավորել իր ֆինանսական կարողության ծագման օրինականությունը

Նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տան խուզարկությամբ հայտնաբերված մի քանի զենքերը օրինական էին: Սակայն հետագայում պարզվել է, որ նա, այնուամենայնիվ, ապօրինի զենք ու զինամթերք է թաքցրել: Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այդ մասին:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաեւ զենք-ռազմամթերք տեղափոխելու եւ պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք եւ ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:

Առաքել Մովսիսյանը հուլիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաեւ պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռեւս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահած զենքն ու ռազմամթերքը:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ:»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Շմայս մականունով Առաքել Մովսիսյանը, ինչպես պարզ է դառնում երեկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ նրա ունեցած զրույցից, շատ երջանիկ էր, որ ազատության մեջ է: Թղթակցի հարցերին ի պատասխան նա ասում էր, թե ԱԱԾ աշխատակիցները «մի հատ անօրինական բան չեն արել»,  «շատ շնորհքով ներխուժել են» իրենց տուն, այնքան շնորհքով, որ «ոչ մի երեխա չի վախեցել տանը»...: Ընդ որում, Առաքել Մովսիսյանը նույնիսկ շնորհակալ է ԱԱԾ-ից: «Ես շատ շնորհակալ եմ ազգային անվտանգությունից, նախկինում նման բաներ չեն եղել, վայրագություններ ա եղել էն ժամանակ...»,- ասել է նա:

Շատ ուշագրավ տրանսֆորմացիա է ապրել ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը վերջին շրջանում: Ընդամենը ապրիլի վերջին, մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ Հայաստանում անց էին կացվում զանգվածային անհնազանդության ակցիաներ, Շմայսը ստանձնել էր Երեւանը արմավիրցի ցուցարարներից պաշտպանելու գործառույթը: Նա իր «համախոհների» հետ այդ օրերին փակում էր այսպես կոչված Արգավանդի խաչմերուկը՝ խոչընդոտելով Արմավիրի մարզից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող մարդկանց հոսքը դեպի Երեւան: Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպում եւ համակարգում էր սադրիչների խմբեր, որոնք մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ սադրում էին բախումներ ոստիկանության հետ: 

Առաքել Մովսիսյանը այս պահին իրավապահներին հետաքրքրում է միայն ապօրինի զենք- զինամթերք պահելու տեսանկյունից: Այս պահին: Թե հետագայում ուրիշ ինչ տեսանկյունից կհետաքրքրի, դեռ հայտնի չէ: Միայն նշենք, որ նա տարիներ շարունակ երեւանամերձ մի քանի գյուղերում իրեն զգացել է տերուտիրական, «վերահսկել է» բոլոր ընտրական գործընթացները: Նրա անվան հետ են կապվում բազմաթիվ «օբյեկտներ», ունի բավական ծանրակշիռ ֆինանսական կարողություն, որի ծագման օրինականությունը դժվար թե կարողանա հիմնավորել:

Տպել
6787 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)