Հայաստանում խոշոր եղջերավորների անկման եւ խորքային բարեփոխումների սկզբնավորման մասին

(մաս 1-ին)

Թավշյա հեղափոխության երկրորդ փուլը կառավարությունը հիմնականում ուղղորդեց ամենաբարդ, իր համար ամենավտանգավոր խնդրի լուծմանը` կոռուպցիայի վերացմանը, որը քառորդ դար եղել է տապալված ռեժիմի հուսալի եւ փորձված զենքը, նրա Reson d'être, իմա` գոյության իմաստը եւ հիմքերի հիմքը։

Բոլոր ժամանակների հեղափոխությունների եւ դրանց հաջորդած հակահեղափոխությունների բախման կիզակետում եղել է նյութական արժեքների վերաբաշխման կռիվը։ Ընդ որում, տապալված ռեժիմի այն շերտն է համառորեն դիմադրում, որի ձեռքում կուտակված է մարդկանց շահագործումից անարդար ճանապարհով հափշտակած կապիտալը։ (Ապացուցված է, որ գողացածից բաժանվելն ավելի ցավալի է, քան արդար վաստակը կորցնելը)։

Ժողովրդական հուժկու շարժման ալիքի վրա եկած իշխանությունը պետք է քաջ գիտակցի այս պահերը եւ հույսեր չփայփայի, որ քրեաօլիգարխիկ կլանը կհաշտվի կատարվածի հետ եւ իր հռչակած տոլերանտությունն ու վենդետայից հրաժարվելու որոշումը կընդունի որպես ինդուլգենցիա` մեղքերի թողություն, ժողովրդի հանդեպ իր գործած անհատնում հանցանքների դիմաց։

Այդուհանդերձ, Փաշինյանի եւ նրա թիմի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը միակ ճիշտ ռազմավարությունն է, քանի որ լոկ այդ կերպ հնարավոր կլինի վերջնականապես կոտրել նախկին իշխանությունների ողնաշարը եւ զրկել նրան ռեւերսի` վերականգնման, հնարավորությունից։

Պակաս կարեւոր նշանակություն չունի իշխանությունների շրջանակներում ընթացող օպերատիվ գործողություններին զուգահեռ ոչ պետական, այսպես կոչված, գողական, զինված   խմբավորումների դեմ հայտարարված պայքարը։ Որպես կանոն, դրանք ծնունդ են պատերազմի, որը պարարտ հող է ստեղծում հանցագործ տարրերի համար, եւ, որի դեմ պայքարը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Հայրենական պատերազմից հետո բանդխմբավորումները մեծ գլխացավանք դարձան պետության համար եւ դրանց ոչնչացումը տարիներ տեւեց։ Այդ տիպի կառուցվածքների առկայությունը որոշ երկրներում, այսօր էլ,  լուրջ, հաճախ անհաղթահարելի խնդիր է դառնում նրանց համար։ Դրա վառ օրինակը «Հըզբոլլահ» ռազմա-քաղաքական, կրոնական կազմակերպությունն է, որը պետություն է պետության մեջ` ստեղծված, զինված եւ ուղղորդված Իրանի կողմից։ Այն, մեծ հաշվով, թշնամական դիրքորոշում ունի լիբանանյան իշխանությունների նկատմամբ, եւ մշտական պատերազմի աղբյուր է հարեւան երկրների հետ։

Հայաստանում, ընդհակառակը, իշխանությունները եւ ոչ պետական, բանդիտական կառույցները սիամյան երկվորյակներ են եւ գործում են ձեռք-ձեռքի տված։ Վերջիններս ռեժիմի կողմից օգտագործվում են քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հանրային նպատակների համար, հատկապես, ընտրությունների ժամանակ։ Հայկական բանդիտիզմը, բարեբախտաբար, արտերկրի արտադրանքը չէ, սակայն, բացառված չէ, որ ֆորս-մաժորային իրավիճակներում կարող է մանիպուլացվել դրսից` հենց նույն իշխանությունների կողմից համագործակցված։   (Հոկտեմբերի 27-ի հետ կապված այդպիսի կասկածներ կան առ այսօր)։

Այնպես որ, ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն այս երկու ուղղություններով միանգամայն արդարացված է, ճիշտ է, եւ ողջունվում է ժողովրդի կողմից։ Ի դեպ, Փաշինյանի հակակոռուպցիոն ծրագիրը նկատելիորեն ամրապնդեց նրա դիրքերը, բարձրացրեց ե՛ւ ժողովրդականությունը, ե՛ւ միջազգային հեղինակությունը։

Դրա կողքին, այսօր քննարկման առարկա է լրատվական միջոցներում շրջանառվող այն կարծիքը, թե կոռուպցիայի դեմ մղվող պայքարը պետք է դառնա համաժողովրդական։ Խոսվում է հանրային արժեհամակարգի, ընտանեկան դաստիարակության, հոգեբանական խնդիրների, ամոթի, թասիբի եւ բարոյակամային այլ հատկությունների մասին։

Անշուշտ, այդ բոլորը հնչում է հաճելի, բայց ռոմանտիզմի նվագակցությամբ։ Հետո, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Նման անհաջող փորձեր եղել են նախկինում։ Հիշեք ժողովրդական դրուժինաները 60-ական թվականների Խորհրդային Միությունում։ Բացի այդ, հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ պայքարին համաժողովրդական բնույթ տալն ունի մեդալի հակառակ երեսը։ Դրանից 37 թվի հոտ կարող է փչել։

Աքսիոմատիկ տեսություն է, որ հասարակության հիմնական քաղաքական ինստիտուտը պետությունն է, որն իր ձեռքում կենտրոնացնում է ավելի մեծ իշխանություն, քան տվյալ հասարակության մյուս սոցիալական խմբերն ու կազմակերպությունները միասին վերցրած։ Պետական իշխանությունը օբյեկտիվացնում` դարձնում է օբյեկտ մի ամբողջ շարք պետական օրգաններ, այդ թվում իրավական մարմիններն ու հատուկ ծառայությունները։ Ուրեմն, թողնենք, որ պետությունն անի այն, ինչը որ անում է, եւ կարծես թե, վատ չի անում։

Կա մի գերկարեւոր հանգամանք եւս։ Պետական իշխանությունը Հայաստանում տարիներ ի վեր իր տեսակի մեջ, մեղմ ասած, եղել է «անօրինական»։  Հիմա, այն լիգիտիմ է, հաստատված ժողովրդի կողմից, ժողովրդի կամոք, ինչը նրան օժտում է իրավական, նաեւ բարոյական լայն հնարավորություններով` իր գործունեության  դաշտում։

…Երբ Սերժ Սարգսյանը հանրապետության կառավարման համակարգը իր համար նախագահականից ձեւափոխում էր պառլամենտականի, կմտածեր արդյ՞ոք, որ իր հոգեզավակ կոռուպցիոն մոնստրի ճակատագիրը դնում է մի մարդու ձեռքերի մեջ, որն, ինչպես պարզվում է, դրա երդվյալ թշնամին է, եւ որի կյանքի նպատակն այն ոչնչացնելն  է։

Մնում է մաղթել, որ Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության գաղափարն իրականանա Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։

Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան,
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3944 դիտում

Կիևը պետք է անվտանգության անսասան երաշխիքներ ստանա. Եվրոպացի առաջնորդներ

Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ում հետ է զրուցել ՀՀ ԱԳ նախարարը

Բախվել են «Օպել»-ն ու «Կամազ»-ը. մեքենաները հայտնվել են դաշտում. կա 2 վիրավոր

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին «Hyundai Elantra»-ն մասամբ հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Բայրամովին Հայաստանի հետ կարգավորման հարցում առաջընթացի համար

Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է. Սիյարտո

Աստանան ողջունում է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ որպես Ուկրաինայի հարցով բարձր բանակցային գործընթացի սկիզբ

Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա համատեղ հայտարարությամբ Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

«Նա ուժեղ է և կոշտ». Թրամփը՝ Պուտինի մասին

Մակրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թրամփի և Պուտինի հանդիպմանը

Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում և արժանացել 40 հազար դոլար պարգևի

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Երբ տեղի կունենա Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը

Հանդիպումը Ալյասկայում առաջընթաց է, բայց ՌԴ-ն և Նահանգները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու. Ռուբիո

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, հետո կբարձրանա 7-10 աստիճանով. մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորընտիր քարտուղարը Գրիգորյանին հրավիրել է Իրան

Բուսաբանական այգու մոտ «Նիսսան»-ը բախվել է կամրջի պաշտպանիչ պատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերադարձված մանկապարտեզներ, մարզադաշտ, խոշոր դրամական միջոցներ. դատախազությունն ամփոփել է կիսամյակը

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական երկխոսությունը

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը․ Reuters

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ. տեսանյութ

Զելենսկին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման, մինչ այդ՝ 1,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել

Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար հրդեհի բռնկմամբ

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը․ ընդունվել են որոշումներ

Շոշափելի արդյունքներ չկա՞ն. ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը մի քանի ժամ. հանդիպման բոլոր մանրամասները

Երևանի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, կողքին՝ ինքնաձիգ

Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Կրեմլը Պուտինի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված դիմել է խորամանկության. ինչպես է ՌԴ նախագահը ժամանել

Թրամփն ու Պուտինը Ալյասկայում ողջունել են միմյանց, նստել «Կադիլակը» և ուղևորվել բանակցությունների. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը պատմել է գրախանութում տեղի ունեցած և խանութից դուրս շարունակված դեպքի մասին

Կիրիլ Դմիտրիևը Ալյասկայում արջի է հանդիպել և հույս հայտնել, թե դա լավ նշան է. տեսանյութ

Թրամփը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Հարկային եկամուտների թերակատարումից էիր խոսում, հիմա լուռ ես, երկնիշ աճը սրտովդ չի՞. Մանավազյանը՝ Առաքելյանին

Սյունիքի մարզի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ ռազմական համաձայնագիր է կնքել