Որոշ երթուղիներ սնանկացել են, որոշ երթուղիներ սնանկացման փուլում են. Հենրիկ Նավասարդյան

Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 11 երթուղին սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է շարունակել իրականացնել իր գործառույթները: 2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում ուղեւորափոխադրում կատարելուց հրաժարվող ընկերությունների շարքում այս կազմակերպությունը 7-րդն է:

Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ այս թիվը կտրուկ կարող է աճել, եւ կլինեն ծայրամասեր, որտեղ ուղեւորափոխադրում ընդհանրապես չի իրականացվի:

Եղիազարյանը նշել է, որ խնդրի պատճառը փոխադրողների ստացած քիչ շահույթն է. երբ փոխադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հասույթից վճարում են պարտադիր բաղադրիչները, քիչ գումար են վաստակում, որպեսզի նորոգեն մեքենաների անսարք մասերը: Ըստ Եղիազարյանի՝ այժմ ուղեւորափոխադրում իրականացնող շարժակազմի մոտ 80 տոկոսը գտնվում է վատ վիճակում, ինչը վտանգի տակ է դնում ուղեւորի կյանքը:

Արդյո՞ք Երեւանի տրանսպորտն այդքան անմխիթար վիճակում է, մեզ հետ զրույցում մանրամասնեց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

- Պարոն Նավասարդյան, փորձագետները ասում են, որ այս պահին երեւանյան տրանսպորտի վիճակը անմխիթար է, ի՞նչ կասեք այդ մասին:

- Իրականում կան դժվարություններ, բնականաբար, մեքենաները բավական ժամանակ առաջ են մրցույթն անցել եւ մաշված տեսք ունեն: Վերականգնման բավականին դժվարին խնդիրներ ունեն:

Կան իրականում խնդիրներ՝ ոչ լավ վիճակի լինելու հետ կապված, բայց քանի որ նոր երթուղային ցանց է մշակվում, նոր ներդրողների, նոր մեքենա բերողների եւ սպասարկման ներդրողների ցանկությունը շատ քիչ է, գրեթե չկա: Հակառակը կա երթուղիներից հրաժարվելու խնդիրներ:

-  11 համարի երթուղին արդեն հրաժարվել է:

- 11 համարը դիմումը գրել է, մենք փորձել ենք այլ երթուղիների ձեւափոխումներով որոշակի հատվածներ սպասարկենք, որ մեր համաքաղաքացիները չմնան առանց տրանսպորտային միջոցի: Եւս մեկ երթուղի դիմում է ներկայացրել, սակայն մինչեւ այսօր լուծումը գտնել չկարողանալու պատճառով դեռեւս չենք դադարեցրել սպասարկումը, մինչեւ լուծում տրվի, որպեսզի համաքաղաքացիները չմնան փողոցներում:

- Իսկ դա ո՞ր երթուղին է:

- Համար 26 միկրոավտոբուսային երթուղին:

- 18 մետրանոց ավտոբուսների ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է:

- Երթուղային ցանցի ծրագիրը ուժի մեջ է` քննարկվում է, սակայն այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ինչպիսի փուլում է եւ ինչ է կատարվում, որովհետեւ ես հանձնաժողովի անդամ եմ: Կա հանձնաժողով, որտեղ եւ հասարակական կազմակերպություններ են, եւ տարբեր կուսակցությունների խմբակցություններից են ընդգրկված, ես էլ սովորական մեկ անդամ եմ:

- Իսկ ո՞րն է խնդիրը, որ տրանսպորտային գծերը փակվում են:

- Հարցրեք սպասարկողներին, ես դրա պատասխանը չունեմ:

- Ձեզ չե՞ն ներկայացնում իրենց խնդիրը:

- Մեզ ներկայացնում են, բայց կուզենայի, որ իրենցից հարցնեք:

- Հնարավո՞ր է, որ էլի երթուղային գծեր փակվեն:

- Դե բոլորի մոտ էլ դժգոհություններ կան, բայց այս պահի դրությամբ, այդ երկու երթուղիներն էին ներկայացրել:

- Գծատերերի հետ Երեւանի քաղաքապետարանը այս հարցով խոսե՞լ է, չեն ուզո՞ւմ վարորդների համար սահմանված օրվա կատարողականը մի քիչ իջեցնել:

- Այդ կատարողականների տակ իրենք այսօրվա դրությամբ պետությանը պարտք են: Հարկային պարտավորությունները չեն կարողանում կատարել, որոշ երթուղիներ սնանկացել են, որոշ երթուղիներ սնանկացման փուլում են, ինչի պատճառով էլ հրաժարվում են սպասարկումից, դուք ասում եք՝ էլի իջեցնեն, ինչի՞ հաշվին, այսինքն՝ միանգամից բոլոր գծերը փակե՞ն: Ես չեմ կարող նման բան մարդկանց ասել եւ թելադրել, որովհետեւ իրենց վիճակը այսօր ծանր է, ասելը կնշանակի, որ ես դրդում եմ, որ երթուղիները փակվեն, ես նման բան չեմ կարող անել:

Տպել
4518 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)