Երևան
12 °C
Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մի շարք սկանդալային հայտարարություններ է արել՝ մարզպետին մեղադրելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ եւ իրավապահներին կոչ անելով զբաղվել դրանցով:
Ղուկասյանը նախ հայտարարել է, որ մարզպետը ստիպել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենին հրաժարականի դիմում ներկայացնել, փոխարենն այդ պաշտոնում ցանկանալով նշանակել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսային. «Կա ինֆորմացիա, որ մարզպետն ու առողջապահության վարչության պետը այցելել են բուժհիմնարկներ, մասնավորապես՝ Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ տեղի է ունեցել խորհրդակցություն բժիշկների եւ տնօրենի հետ, հետագայում խնդրել են տնօրենին դուրս գալ, ու առանձնազրույց են ունեցել աշխատողների հետ: Կան տվյալներ, որ փորձել են ճնշել տնօրենին, որպեսզի նա հրաժարական տա, այնուհետ տեղը նշանակվի ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսան»,- հայտարարեց փոխմարզպետը՝ իրավապահ մարմիններին կոչ անելով՝ զբաղվել այս հարցով. «Այդտեղ կա արդեն պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված խնդիր»:
Փոխմարզպետը, անընդունելի համարելով նման գործելաոճը, նշեց, որ ինչ-որ մեկին հանել ու տեղը ինչ-որ մեկի բարեկամին նշանակել, չի լինելու:
Ղուկասյանը նշեց, որ շշուկներ կան նաեւ մյուս բուժհիմնարկների հետ կապված. «Էլի կոնկրետ մարդկանց անուններ են տրվում, թե ում համար են այդ ճնշումներն արվում, որպեսզի փոխեն մեկը մյուսին»:
Նմանօրինակ կասկածներ կան դպրոցների տնօրենների հետ կապված. «Հրավիրվում են խորհրդակցություններ, հետո լրատվամիջոցներին դուրս են հրավիրում, թաքուն գաղտնի բան են զրուցում, դա եւս անընդունելի է»:
Փոխմարզպետը մեկ խնդիր եւս մատնանշեց՝ կապված մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ազատված պետի ու նրա փոխարեն աշխատանքի ընդունված անձի հետ. «Պարոն Դավիթ Հակոբյանը (Վանաձոր համայնքի ԲՀԿ խմբակցության անդամ, ֆրակցիայի քարտուղար-խմբ) աշխատանքի է ընդունվել պայմանագրային հիմունքներով՝ որպես կրթության ծրագրերի համակարգող, բայց աշխատում է կրթության վարչության պետի աշխատասենյակում, իսկ օրենքով վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է դառնար նրա տեղակալը»,- նշեց փոխմարզպետը՝ հավելելով, որ այցերին մարզպետն իր հետ տանում է Դավիթ Հակոբյանին. «Շատերի մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, որ Դավիթ Հակոբյանն է վարչության պետը»:
Փոխմարզպետը մարզպետին կոչ արեց դադարեցնել նման գործելաոճը եւ գալ ավելի կոնստրուկտիվ դաշտ:
Ղուկասյանը նշեց՝ ինքը դեմ է, որ կուսակցական որեւէ աշխատանք տանելուն, ապա հայտնեց, որ ենթադրում է, թե մարզպետի կողմից նմանատիպ քայլեր արդեն արվում են, որն էլ ինքը փորձում է կանխել:
Ղուկասյանը դժգոհեց նաեւ, թե ինչու է մարզպետին տրամադրվել ծառայողական երկու մեքենա, այլ ոչ թե մեկը. «Կարելի է մեկը վաճառել ու տալ մեկ այլ աղքատ համայնքի»:
Փոխմարզպետը դժգոհեց նաեւ, թե ինչու է մարզպետը մեքենան կայանում մարզպետարանի դիմաց՝ խախտելով ՃԵԿ կանոնները. «Ճանապարհային ոստիկանները պետք է ուշադիր լինեն, որովհետեւ կա արգելող նշան, եւ գրված չի, բացի ասենք մարզպետի ծառայողական մեքենայի: Դա նույնպես վարչական իրավախախտում է, ու եթե այդպես է, ուրեմն պարոն մարզպետը պետք է ամեն օր տուգանվի մինիմում 5000 դրամով»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ ինքն անձամբ է զանգելու ճանապարհային ոստիկանություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT