Սրտի անհետաձգելի պետպատվերով վիրահատությունները այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով. ԱՆ

Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի եւ պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջեւ: Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով եւ առավել որակյալ ապրանքներով մատուցումը: 
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առումով մի քանի շեշտադրում է արել գործակցությունից ունեցած նոր սպասելիքների առումով: 
 
«Թե՛ նախարարության ուսումնասիրությունները, թե՛ քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները: Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,- շեշտել է նախարարը: 
 
Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3 625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները): Ընդ որում՝ շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:
 
Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաեւ վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:
 
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշ գործընկեր բժշկական հաստատություններ արդեն իսկ վերանայել եւ իջեցրել են վճարովի հիմունքներով մատուցվող ստենտավորման ծառայությունների գները: 
 
Նույն գործակցության արդյունքում հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար  դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 միլիոն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների եւ շահառուների ավելացմանը: 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4029 դիտում

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով

2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Պատերազմի ընթացքում դրսևորել է անփույթ վերաբերմունք․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի գործով

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ավստրիայի կանցլերը կհեռանա պաշտոնից

Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել

ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր

Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը

Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ

2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար

Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել

«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Rolex ժամացույցի հազվադեպ մոդելը. լուսանկարներ

Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին

«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

Խաչանովը Հոնկոնգում ընթացող թենիսի մրցաշարում զուգախաղով դուրս է եկել եզրափակիչ