Քո այդ ինկվիզիտորը պարզապես աստծուն չի հավատում. Լիլիթ Ավագյանի հոդվածը

30/06/2018 schedule14:20

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ուղերձ է հղել՝ այսօր՝ հունիսի 30-ին, Էջմիածնում իր դեմ բողոքի ակցիա անցկացնել պատրաստվող հոգեւորականներին, հանրահավաքի մյուս մասնակիցներին: Վեհափառը հորդորել էր բողոքի ակցիան չեղարկել, քանի որ նույն օրը Վեհափառին զորակցող հավատացյալների մեկ այլ խումբ էլ պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը եւ մեր եկեղեցու բարի համբավը: Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն եւ զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,- ասված է ուղերձում:

Վեհափառի գործունեությունից դժգոհ, ինչպես նաեւ նրան սատարող քաղաքացիների ակնկալիքը, խոշոր հաշվով, նույնն է՝ ունենալ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող հոգեւոր առաջնորդ:

Հոգեւոր դասի ներկայացուցիչներից, հատկապես, եթե նրանք բարձրաստիճան հոգեւորականներ են, ակնկալում ենք լինել իմաստուն, ժուժկալ, չլինել իշխանություններին սպասարկող, արծաթասեր, քծնող: Հոգեւորականներից նման որակներ սպասելու հիմքեր ունենք. այդ մարդիկ սեփական կամքով ընտրել են Աստծո, հոգեւորի ճանապարհը: Եկեղեցու սպասավորների հանդեպ վերաբերմունքը, թերեւս, բոլոր դարերում էլ եղել է ոչ միանշանակ: Խորենացու «Ողբ»-ում պատմիչը պարզ ասում է. «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր»: Սա` Հայաստանում, 5-րդ դարում: Հիշենք Անիի անկումը 11-րդ դարում: Ունեցել ենք դավաճան կաթողիկոս` Պետրոս Ա Գետադարձը (ի դեպ, նրան Գետադարձ են կոչել, քանի որ կաթողիկոսին վերագրվում էր աղոթքով գետերի ընթացքը կանգնեցնելու շնորհ): Կաթողիկոսը Վեստ Սարգիսի հետ բյուզանդացիներին հանձնեց քաղաքի բանալիները:

14-րդ դարում գրված Բոկաչչոյի «Դեկամերոն»-ում կրոնավորները եւս երեւում են որպես ընչաքաղց, ժլատ, անառակ: Հիշենք Վերածննդի շրջանն ու կաթոլիկ եկեղեցու կողմից վաճառքի հանված ինդուլգենցիաները, որոնցով հավատացյալները կարող էին գնել իրենց մեղքերի թողությունը. վճարել գումար եւ ինդուլգենցիա ստանալով` հանդերձյալ աշխարհ մտնել մեղքերի մեծ բեռից մասնակի ազատ:

Հիշենք, թե Րաֆֆին ինչպես էր պայքարում կղերականության դեմ եւ թե ինչպես հրաշքով փրկվեց հենց կղերների վարձած մարդասպանի զոհը դառնալուց:

Ունենք շատ պատկառելի հոգեւորականներ, որոնք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին, ովքեր մեր կյանքի բոլոր իրադարձություններին մեր կողքին են:

Կան մարդկային թուլություններ` սերը իշխանության, «բարձր» հասարակության, շքեղ կյանքի, թանկարժեք ավտոմեքենաների, համեղ սննդի, գեղեցիկ կանանց, մոլախաղերի հանդեպ, որոնք, բարձր գիտակցության եւ մեծ ցանկության դեպքում, կարող են չափավորվել: Հատկապես` եթե խոսքը հոգեւորականի մասին է:

Բարձրաստիճան հոգեւորականների դեպքում գայթակղությունները շատ են: Դրանց դիմանալը՝ բարդ: Ու գիտակցել, թե մեղք ես գործում, բայց, այդուհանդերձ, զանց առնել պատվիրանները, հոգեւորականի համար հոգեբանական տառապանք է:

Բարձրաստիճան հոգեւորականության անձնական ողբերգությանն ամենից խոր անդրադարձել է Դոստոեւսկին՝ «Կարամազով եղբայրները» վեպում:

16-րդ դար, Սեւիլիա, ինկվիզիցիա: Աստծո Որդին ցանկանում է մարդկանց մեջ հայտնվել հենց մարդկային այն կերպարանքով, որով երեք տարի շրջում էր մարդկանց մեջ դրանից 15 դար առաջ: Նա հայտնվեց, ու բոլորը Նրան ճանաչեցին: Ժողովուրդը լալիս էր եւ համբուրում Նրա ոտնահետքերը: Նա մարդկանց էր մեկնում ձեռքերը, եւ կույրերը սկսում են տեսնել, հիվանդները բժշկվում են: Ու այդ ժամանակ հայտնվում է 90-ամյա կարդինալը` մեծ ինկվիզիտորը, եւ նրա թիկնազորը կալանավորում է Աստծո Որդուն եւ փակում խցում: Գիշերը կարդինալը գալիս է խուց եւ դիմում Նրան. «Դու անգամ իրավունք չունես ոչինչ ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել ես: Ինչո՞ւ ես եկել մեզ խանգարելու…»: Պե՞տք է մարդկանց այն ազատությունը, որ տվել է նրանց: Այդ ազատությունը ծանր բեռ է: Մարդկանց ազատություն հարկավոր չէ, հարկավոր են երջանկություն ու հանգստություն: Մարդիկ, Չարի ու Բարու միջեւ ընտրություն անելու ազատությունից սարսափած, իրենց անտանելի ազատությունը սիրով հանձնում են բարձրաստիճան հոգեւորականներին: «Եվ մենք կասենք, որ գործում ենք Քո անունով, հանուն Քեզ: Մենք կխաբենք այդ մարդկանց, քանի որ Քեզ արդեն մեզ մոտ չենք թողնի: Եվ այդ ստի մեջ կլինի մեր տառապանքը»:

Ինկվիզիտորը ժամանակին եւս անապատներում է ապրել, սնվել արմատներով, փորձել հաղթանակ տանել իր մարմնի վրա` ազատ եւ կատարյալ դառնալու համար, սակայն հանկարծ հասկացել է, որ այնքան էլ բարոյական չէ հասնել կատարելության, որ հասկանաս, թե Աստծո ստեղծած միլիոնավոր մարդիկ մնացել են անգիտության մեջ, որ նրանք երբեք ի վիճակի չեն լինի գլուխ հանել իրենց շնորհված ազատությունից: Դա հասկանալով` նա վերադարձավ անապատից:

Եվ ի՞նչ են անում նրանք` բարձրաստիճան հոգեւորականները. ստիպում են մարդկանց աշխատել, իսկ աշխատանքից ազատ նրանց ժամանակը լցնում են զվարճություններով: «Մենք թույլ կտանք բազմամիլիոն այդ ամբոխին մեղք գործել, եւ նրանք մեզ կսիրեն դրա համար, որ մենք նրանց թույլ ենք տվել մեղք գործել: Եվ կասենք, որ յուրաքանչյուր մեղք, որ կատարվել է մեր թույլտվությամբ, մեր համաձայնությամբ, կարելի է քավել: Իսկ այդ մեղքերի համար պատիժը վերցնում ենք մեզ վրա: Եվ ամբոխը կսկսի աստվածացնել մեզ այն բանի համար, որ Աստծո առաջ իրենց մեղքերի պատասխանատվությունը մենք ենք ստանձնում: Կլինեն հազարավոր միլիոն երջանիկներ եւ միայն հարյուր հազար վշտակիրներ, ովքեր իրենց վրա են վերցրել անեծքը` ճանաչել բարին ու չարը»: «Իմացիր, ես Քեզանից չեմ վախենում»,- ասում է կարդինալը Նրան. «Վաղն առավոտյան Քեզ կայրեն խարույկին, եւ Դու կտեսնես, թե ինչպես է ժողովուրդը փայտ ավելացնում կրակին»: Ինչո՞վ է ավարտվում այս պատմությունը: Աստծո Որդին լուռ մոտենում է կարդինալին ու համբուրում նրան: Կարդինալը այլայլվում է, բացում խցի դուռն ու ասում. «Գնա եւ այլեւս երբեք չգաս: Երբեք… երբեք»:

Ինչպե՞ս կընդունեն Աստծո Որդուն մեր այսօրվա՛ հոգեւորականները, եթե իրենց թանկարժեք ավտոմեքենաների պատուհանից հանկարծ տեսնեն Նրան: Կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել: Սակայն գուցե դրանց անհրաժեշտությունը չկա: Բավական է Իվան Կարամազովի պատմած այս առասպելը ուշադիր լսող Ալյոշայի արձագանքը.

- Քո այդ ինկվիզիտորը պարզապես Աստծուն չի հավատում, ահա եւ ողջ գաղտնիքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6196 դիտում

Ընթանում է Փարաքարի նախնական ընտրությունների հաշվարկը. ուղիղ

Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են. Ռուսթավելի պողոտան փակ է. տեսանյութ

Քարկոփը շուտով նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ կունենա. տեսանյութ

«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան

Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ. ՏԿԵ նախարարն ընդունել է Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Բեռնախցիկներում սիգ, տարաներում էլ իշխանի ձկնկիթ է հայտնաբերվել. փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Կոնջորյան

Փարաքարում փրայմրիզի վերջին օրն է. լուսանկարներ

Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել

Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել. Ստամբուլի քաղաքապետը հայտարարություն է արել

Թեհրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Իրանի ԱԳՆ

Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Պատրաստակամություն կա, չկա պայմանավորվածության հստակություն. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում

Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

Հայաստանի և Իտալիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպանին

Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան

ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը

Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին

26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել

Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին

Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ

Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ

Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է. Նիկոլ Փաշինյան

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար բռնության են ենթարկել երեխաներին

Ծայրահեղության մեջ ընկնել չարժե, ընդամենը ընթացակարգ է. Վարդանյանը՝ ԵՄ անդամակցության շուրջ ՌԴ արձագանքի մասին

Սիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել

Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. գործի նյութերը հանձնվել են դատարան