Վարչապետի կոչից հետո 300 զինծառայող ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը. ԳՇ պետ

02/07/2018 schedule16:45

Այսօր կենտրոնական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավթյանն ասաց.

«Անմիջական պատերազմի վտանգ չկա: Սակայն միշտ էլ հայտարարվել է, որ ինչ-որ չափով այդ վտանգը կա: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- ասաց Դավթյանը:

«Մեր գործողություններն ուղղված են նրան, որ կանխենք պատերազմի հնարավոր վերսկսումը: Մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած իրավիճակի»,- նշեց նա:

Դավթյանը նաեւ նշեց, որ իրավիճակը Նախիջեւանի ուղղությամբ վերահսկվում է:

«Իրավիճակը վերահսկվում է: Նորմալ աշխատանք է տարվում: Անհանգստության կարիք չկա»,- նշեց ԳՇ պետը:

Անդրադառնալով Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժություններին եւ ընդհանուր իրավիճակին, ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ առանձնահատուկ ոչինչ չկա:

«Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետեւեն: Անհանգստանալու որեւէ բան չկա»,- նշեց Արտակ Դավթյանը:

Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում, քանի՞ մարդ է արդեն հետեւել, Դավթյանը պատասխանեց.

«Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը»:

Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչը կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար:

«Որեւէ խնդիր այս պահի դրությամբ չկա»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ ԶՈՒ-ն ապահովո՞ւմ է զինծառայողներին ամեն ինչով՝ Դավթյանը պատասխանեց. «ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով»:

«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու»,- ասաց նա:

Արտակ Դավթյանը նշեց նաեւ, որ վերջին օրերին ունեցել են ահազանգեր.

«Հինգ ահազանգից միայն մեկն էր, որը հաստատվեց՝ ինչ-որ խախտումներ կան, ոչ ամբողջ ծավալով, մենք շատ օպերատիվ ձեւով արձագանքեցինք»,- նշեց Դավթյանը:

Թե երբ եւ ինչ քանակությամբ է Հայաստանը պատրաստվում ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ՍՈՒ-30ՄՄ ռուսական կործանիչները Արտակ Դավթյանը չհստակեցրեց:

Մեր ռազմավարական գործընկերների հետ աշխատում ենք բոլոր տեսակի սպառազինության մասով: Երբ ունենանք, կներկայացնենք, կտեսնեք»,- ասավ ԳՇ պետը:

Նա նշեց, որ սպառազինության ձեռքբերման գործընթացը շարունակվում է:

«Մի մասը ձեռք ենք բերել, մի մասը ընթացքի մեջ է: Դա շարունակական գործընթաց է»,- ասաց Դավթյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3985 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին