Ռուս զինվորականները վտանգում են Կապսի դպրոցականների կյանքը

04/07/2018 schedule18:30

Դեռ խորհրդային տարիներին Շիրակի մարզի Կապս գյուղի վարելահողերից 165 հա տրվել է ռուսական ռազմաբազային՝ զորավարժությունների անցկացման եւ ընդհանրապես տնօրինման համար: Գյուղի սեփական հողատարածքները ռուսական կողմին տրվել են անժամկետ եւ անհատույց: Դրանց օգտագործման դիմաց ռազմաբազան որեւէ գումար չի վճարում: Փոխարենը սարսափի մեջ է պահում ամբողջ գյուղը: Խնդիրն այն է, որ այդ տարածքներում, որոնք ընդամենը մի քանի կմ են հեռու Կապսի դպրոցից եւ բնակելի տներից, պարբերաբար զենքի պայթեցումներ են արվում, եւ զորավարժանքներ, որոնք վթարավտանգ են դարձրել գյուղի դպրոցն ու բնակելի տները:Ռուսական կողմը երբեք տեղյակ չի պահում, թե երբ է զենքի պայթեցում անելու: Նման պայմանավորվածություն չկա: Բանավոր խնդրանքները եւս հարցի լուծում չեն: «Քանիմ կիլոմետրի վրա են իրանք: 5 գյուղի գյուղապետերով, մարզպետով տարիմ երկուս առաջ գնացել, խոսել ենք, որ գոնե քիչ քանակությամբ պայթեցումներն անեն: Պատասխանել են, որ մեր տարածքն է, ուչիլիշա է, ինչ ուզենք, կենենք, իրավունք ունենք զորավարժություններ կատարելու, բայց մենք էլ պահանջում ենք փոքր մասշտաբի անեն, որպեսզի մենք չտուժենք: Ոչ միայն դպրոցը, այլ գյուղի բոլոր տներն էլ խարխլած են: Տների ապակիներն էլ են կոտրվում պայթյունների ժամանակ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կապսի վարչական պատասխանատու Աշոտ Միքայելյանը:

Դպրոցի տնօրենն էլ պատմեց, որ դեպքեր են եղել, երբ դասերի ժամանակ ռուս զինվորականների գործողությունների պահին ապակիները կոտրվել, դասասենյակ են լցվել: «Յուրաքանչյուր ցնցում թուլացնում է վթարային կառույցը: Ամեն օր մի քար ընկնում է, նորոգում, մի կերպ հարմարեցնում, բացվող ճեղքերը փակում ենք, սակայն ամեն ինչ անօգուտ է, հաջորդ պայթեցումների ժամանակ կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնում»,- ասաց դպրոցի տնօրենը: Դասասենյակներում նստարանները պատուհաններից հեռու են դրել, աշակերտները գիտեն, որ պատերին չեն կպնելու, միջանցքներում էլ չեն վազելու: Մարզադահլիճում եւս հսկողություն է սահմանված: Օգտագործում են փոքրիկ հատված, պատերին չեն կպնում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը պատմեց, որ դասերի ժամանակ հենց պայթեցումներ են լինում, մարզադահլիճի հսկա ապակեպատ պատից ապակիներն ընկնում, փշրվում են: Որպեսզի անդառնալի հետեւանքներ չլինեն, ապակիների փոխարեն կապույտ պոլիէթիլենով փակել են պատուհանները:  «Դպրոցի տարհանման ելքերը փակված են, քանի որ վթարավտանգ են, դռները չեն բացվում, պատերի քարերն էլ թուլացած, խարխլված են: Եթե ցնցում լինի եւ արագ պետք լինի դուրս գալ, տարհանման ելքով դա անհնար է կազմակերպելը»,- ասաց տնօրենն ու ցույց տվեց գունավոր կտորով աշակերտների աչքից թաքցրած տարհանման ելք կոչվող փլատակը:Հատկապես վտանգավոր են պատերի միացման հատվածները, որտեղ գրատախտակներ են կախված: Ծնողները մեծ դժվարությամբ են երեխաներին դպրոց ուղարկում: Ասում են՝ վախենում են: Մանկավարժներն էլ են լարվում դասերի ժամանակ: Անընդհատ աչքերը առաստաղին ու պատուհաններին են, որ վտանգի պահին կարողանան երեխաներին փրկեն, արագ դուրս բերեն դասասենյակներից, քանի որ յուրաքանչյուր պայթեցում 3-4 բալ ուժգնությամբ ցնցում է առաջացնում: Իսկ դա 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող կառույցի համար ամեն պահի կարող է ճակատագրական լինել:

Ասում են՝ ՌԴ 102-րդ ռազմաբազան այս ամենի մասին գիտի, սակայն քայլեր չի ձեռնարկում, քանի որ հայկական կողմը հստակ ձեւակերպած ոչ պահանջ է երբեւէ ներկայացրել, ոչ էլ մարդկանց խախտվող իրավունքի մասին բարձրաձայնումներ է արել: Կապսում ասում են՝ նախկին իշխանությունների օրոք անօգուտ են համարել այս մասին խոսելը: Այս խնդիրը Կապսից զատ վերաբերում է նաեւ Վահրամաբերդ, Հովունի համայքներին եւս:

Ռուսական կողմը մշտապես անպատժելի է մնացել, անգամ այն պարգայում, երբ 2013 թվականի ապրիլի 7-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի «Կամխուդ» կոչվող ուսումնամարզական տարածքում ականի պայթյունի հետևանքով մահացան Վահրամաբերդ գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը: Դեպքը տեղի էր ունեցել ուսումնամարզական տարածքի մոտ գտնվող արոտավայրում, որտեղ Արթուր Մկրտչյանի հայրն արոտի է տարած եղել ոչխարներին: Երեխաները խաղացել են այդ տարածքում, հետո անիվներ են նկատել, մոտեցել, ձեռք են տվել, հարվածից դրանք պայթել են՝ սպանելով փոքրիկներին: Հարուցված քրեական գործը վարեց Ռուսաստանի քննչական կոմիտեի հարավային զինվորական շրջանի 517-րդ կայազորային քննչական բաժինը: Հայկական կողմն այս դեպքի մասին տեղեկություններ այդպես էլ չունեցավ, կամ ունեցավ՝ չհրապարակեց:

Այսօր էլ ռուսական ռազմաբազան շարունակում է Շիրակի մարզի տարբեր համայնքների հողերն օգտագործել անվարձահատույց: Ռազմաբազան հարկեր չի վճարում, քանի որ նման պայմանավորվածություններ չկան: Այսինքն, ռուսներն անում են այն, ինչ ցանկանում են, օրենք չեն խախտում, քանի որ դրանք սահմանված չեն, կամ սահմանված են, սակայն դրանց մասին տուժող համայնքները տեղյակ չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4693 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին