Երբեք մտքովս չէր անցնի, որ ինձ այդ պաշտոնը կառաջարկվի. ով է քաղավիացիայի նոր նախագահը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակեց Տաթևիկ Ռեւազյանին: 

Քաղավիացիայի նոր նախագահը 30 տարեկան է, ծնվել է Երևանում: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա: Դանիայի Կոպենհագեն քաղաքում է մեծացել Տաթևիկ Ռեւազյանը: Մագիստորսի երկու աստիճան ունի՝ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում սովորել է միջազգային կառավարում, երկրոդ մասնագիտությունն է՝ Նորարարության բիզնեսի զարգացում եւ կառավարում:

- Տաթևիկ, ի՞նչ մասնագիտացում ունեք եւ մինչ այս ինչո՞վ եք զբաղվել:

- Եթե ուսանողական տարիներն էլ հաշվի առնենք՝ ավիացիայի ոլորտում համարյա տասը տարվա փորձ ունեմ: Կոպենհագենի օդնավակայանում եմ աշխատել, «Կառավարական ազդեցությունը օդանավակայաններում» թեմայով թեզ եմ գրել, համեմատել եմ «Զվարթնոց» եւ «Կոպենհագեն» օդանավակայանները: Աշխատել եմ momondo ընկերությունում՝ ցանց է, որտեղ ավիատոմսերի գներն են համեմատում: Սկզբում զբաղվում էի ռուսական շուկայով, իսկ դրանից հետո, արդեն միջազգային մակարդակով, աշխատում էի բոլոր մեծ պարտնյորների հետ: Մինչ այս FLYR-ում էի աշխատում: Ինձ համար այնտեղ աշխատելը շատ հետաքրքրիր էր, որովհետև մի փոքր ուսումնասիրելով՝ հասկացա, որ այնտեղ ամբիցիոզ մարդիկ են աշխատում: Ինձ առաջարկեցին, որ իրենց ավիաընկերությունների արտադրանքը ներկայացնեմ: Նրանք ուզում էին, որ Եվրոպայում օֆիս բացեմ, ես էլ բացատրեցի, որ դեռ թիմ չունեմ, առաջարկեցի Երևանում թիմ ստեղծել, ասացի՝ ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ ես Կոպենհագենում եմ նստած աշխատում, թե՞ Երևանում: Ուզում էի տեղափոխվել այստեղ, իրենք ինձ թույլ տվեցին: 2017 թվականից ես Հայաստանում եմ ապրում: Հայաստանում ինժեներական թիմ հավաքեցինք, հիմա հինգ հոգանոց թիմ ունենք:

- Իսկ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը դառնալու առաջարկն ինչպե՞ս ստացաք:

- Ուզում էի աշխատանքային խումբ ստեղծել եւ կողքից կամավորական ձևով օգնել, ուղղություն ցույց տալ քաղավիացիային եւ «Զվարթնոց»-ին: Միակ միտքը դա էր: Երբեք մտքովս չէր անցնի, որ ինձ առաջարկ կարվի, որ ինքս այդ գործով զբաղվեմ: Մինչ այդ էլ կամավորական ձևով իրենց օգնել եմ, որովհետև ուզում էի, որ Հայաստանի ավիացիան զարգանա: Գնացի Կառավարություն՝ հանդիպման, որպեսզի ներկայացնեմ աշխատանքային խումբ ստեղծելու իմ գաղափարը, հանդիպեցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, խնդրեց ինքնակենսագրականս ուղարկեմ: Ուղարկելուց հետո, մոտ վեց անգամ հանդիպել եմ իրենց, այնպես չէր, որ հեշտ, առանց ոչ մի բանի ստացվեց: Ինձ լիքը հարցեր են տվել, օրինակ, թե ինչպես եմ ես պատկերացնում ոլորտը, ինչպես եմ ուզում այն զարգացնել: Ես ներկայացրեցի եւ՛ Հայաստանում եւ՛ դրսում իմ փորձը: Մանրամասն խոսել ենք:

- Վարչապետնի հետ հանդիպում ե՞րբ եք ունեցել:

- Ինքնակենսագրականս ուղարկելուց հետո երկու անգամ հանդիպել եմ վարչապետին: Սկզբի խոսակցությունից հասկացա, որ ես իրենց հետաքրքրել եմ եւ որ կարող եմ ինչ-որ դեր խաղալ այդ ոլորտում, բայց մինչև վերջ չգիտեի, որ այս պաշտոնի համար է: Վարչապետի հետ երկրորդ հանդիպման ժամանակ ինձ առաջարկեցին եւ ես համաձայնվեցի:

- Ի՞նչ եք կարծում՝ գլուխ կհանե՞ք: Մտահոգություններ չունե՞ք՞

- Ինչպե՞ս չունեմ: Յուրաքանչյուր ոք, եթե հարգում է իր ոլորտը, ինչքան էլ փորձ ունենա ու խելացի լինի, պետք է հասկանա, թե ինչքան բան չգիտի: Վերջին շաբաթում ես Դանիայում էի, ժամանակս անցկացրել եմ այնտեղի ավիատորների հետ, եւ շատ ճիշտ կլինի, որ խորհուրդ տվողներն ու օգնողները ոչ միայն Հայաստանից լինեն, այլեւ դրսից: Այնպիսի մարդկանց հետ եմ առնչություն ունեցել այնտեղ, որոնք բարձր ցուցանիշներ են գրանցել ոչ միայն Դանիայում, այլեւ միջազգային մակարդակում: Ինձ դա հանգստացնում է, որ նման մարդիկ կան իմ հետևում, որ ես ինչ-որ հարց ունենամ՝ կարող եմ իրենց զանգել:

- Անահնգստություն ունե՞ք տեղի թիմի հետ համագործակցելու հետ կապված:

- Հիմնական մտահոգությունն այն է, որ կան ավիատորներ, որոնք մտածում են, որ ավիացիան մի ուղղությամբ միայն կարող է զարգանալ, այն է՝ Կառավարությունը պիտի պարտադիր ներդրում կատարի: Կան ավիատորներ՝ 21-րդ դարի մտածելակերպով են առաջնորդվում եւ մտածում են, թե որ մոդելը կաշխատի, ներդրումը, որ արվում է՝ կաշխատի՞, թե ո՛չ: Ես ավելի մոտ եմ վերջին տարբերակով աշխատելուն: Մտածում եմ՝ միայն այդ ուղղությամբ են հնարավոր որոշակի անհամաձայնություններ: Լրիվ դեպի բիզնես գնալը սխալ է, լրիվ կառավարական կողմ գնալն էլ է սխալ. պետք է միջին մոտեցում գտնենք՝ համատեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44079 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա