Եղբոր պարտքի պատճառով ամբողջ ընտանիքին տանը պատանդ են պահել, փող շորթել, սպառնացել սպանել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարազգի երկու եղբայր Ռուսաստանում գումարի վերաբերյալ տարաձայնություններ են ունեցել հայազգի Հ.Խաչատրյանի հետ և տեղյակ լինելով, որ նրա եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երևանում՝ կազմակերպել են վերջինիս ընտանիքի ապօրինի ազատությունից զրկելը՝ գումար շորթելու նպատակով։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք 2018 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա երկու մանկահասակ երեխաները, մայրը, եղբոր կինը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ միասին, ու հայտարարել, թե Կ.Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվող եղբայրը քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին պարտք է 10 մլն ՌԴ ռուբլի։ Ապա պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ, մնացել է բնակարանում և բանալիով փակել դուռը։ Քիչ անց աշխատանքից վերադարձել է նաև Կ.Խաչատրյանի կինը, ում նույնպես մյուսների հետ միասին ապօրինի զրկել են ազատությունից՝ մինչև մայիսի 21-ը ժամը 18-ը՝ թույլ չտալով դուրս գալ տանից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար հեռախոսազանգերի, ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ և ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։

Սպառնալիքների ազդեցության ներքո Կ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց է փոխանցել իր մոտ առկա 3.880.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ՌԴ ռուբլին։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց գրավ։

Եվս երկու անձ՝ քրեական հեղինակություն համարվող եղբայրները, որպես մեղադրյալ են ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրանց նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
6773 դիտում

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ