Երևան
12 °C
Արդեն մեկ ամսից ավելի է՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Նման հասարակական պահանջ առաջացավ, երբ երկրում քաղաքական իրողություն փոխվեց՝ հեռացավ գործադիր նախկին իշխանությունը:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը նշել էր, որ իրենց գործողությունները շարունակելու են մինչեւ Գարեգին Բ-ն հրաժարական տա:
«Կաթողիկոսը, ով կին, երեխաներ ունի, ով ստեղծել է բռնապետական համակարգ, ով կարող է քրիստոնյաների գրպանը թմրանյութ գցել`իրենց ասածով եմ ասում, ով այսքան լկտի ստի եւ կեղծիքի մեջ է, ինչպե՞ս նա կարող է արդարության եւ միաբանության երաշխավոր լինել:
Ինքը եղել է Սերժ Սարգսյանի կաթողիկոսը, որովհետեւ ընտրությունները դեռ չհրապարակված, ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, նա վազում եւ շնորհավորում է Սերժ Սարգսյանին: Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրության արդյունքների վրա ազդեցություն եւ լեգիտիմացում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, այսպես եմ հասկանում, ո՞ւր էր այդ Գարեգին Բ-ն Մարտի 1-ին»,- մասնավորապես, ասել էր Կարեն Պետրոսյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցների հայտարարությունները եւ գործողությունները որակում է բռնություն՝ Գարեգին Բ-ի նկատմամբ: Նշենք, որ շաբաթ օրը կաթողիկոսի հրաժարականը պահանջողները Վայոց Ձորի մարզում շրջափակել են նրա մեքենան՝ զրկելով նրան ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ըստ տեր Վահրամ Մելիքյանի՝ սպառնալիք է եղել, որ Կաթողիկոսին փակելու են Գնդեվանքում, ինչպես նաեւ քաշքշուկ է տեղի ունեցել: «Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսին սկսում են քաշքշել, արգելափակել նրա տեղաշարը, դա բռնություն է»,- ասել էր Տեր Վահրամը:
Այժմ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է անելանելի իրավիճակ: «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են հայտարարել, որ մինչեւ Գարեգին Բ-ն հրաժարական չտա, իրենց գործողությունները չի դադարելու, իսկ Մայր Աթոռից էլ պատասխանում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակին անդրադարձել է մի քանի անգամ եւ հայտարարել, որ գործադիր իշխանությունը չի պատրաստվում խառնվել եկեղեցական հարցերին, քանի որ պետությունն ու եկեղեցին գործում են միմյանցից անջատ:
«Ես համոզված չեմ ու դա հենց իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է խառնվի: Սա ներեկեղեցական հարց է, քանի որ այդ շարժման մասնակիցների մեջ կան հոգեւորականներ ու հոգեւորականության ներկայացուցիչներ: Եթե անկեղծ լինեմ, մի քանի հոգեւորականների հայտարարություններ լսելիս, որոնք արվում են Վեհափառի պաշտպանության համար, ուղղակի ապշում եմ, քանի որ այդ հայտարարությունները հակառակ էֆեկտ են ստանում:
Առայժմ ես այն տպավորությունն ունեմ, որ սա ներեկեղեցական շրջանակներից դեռեւս դուրս չի եկել, բայց ինչ խոսք, օրենքի պաշտպանության հարցում կառավարությունը իր անելիքը պետք է անի, մասնավորապես՝ վարչապետին կից կառույցը՝ ոստիկանությունը»,- վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր վարչապետը եւ միաժամանակ նշել, որ գոհ չէ ոստիկանության աշխատանքից:
Վարչապետը միաժամանակ նշել էր, որ եկեղեցու անդամները պետք է հավաքվեն, քննարկեն ստեղծված իրավիճակն ու գտնեն լուծումներ: «Այստեղ եկեղեցու տարբեր խմբերի խնդիր կա ու ես չեմ կարծում, որ այս հարցին կառավարության միջամտության կարիքը կա»:
Գործադիր մարմնից զատ օրենսդիրը եւս չի ցանկանում միջամտել կաթողիկոսի շուրջ ստեղծված սկանդալին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ եկեղեցու խնդիրները պետք է եկեղեցու պատերի ներսում լուծվեն: Միաժամանակ խորհրդարանի նախագահը կարծում է, որ պետությունը պետք է պահպանի եկեղեցու շահերը:
«Եկեղեցին անջատ է պետությունից, բայց միեւնույն ժամանակ պետությունը պարտավոր է ապահովել բոլոր կառույցների, այդ թվում՝ եկեղեցու օրինական շահերի պաշտպանությունը: Եթե առկա են խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն եկեղեցու ներսում՝ հոգեւոր դասի շրջանակներում: Միաժամանակ անթույլատրելի է եկեղեցու դեմ ուղղված ցանկացած անօրինական գործողություն»,- ՀԺ-ի հարցադրմանն ի պատասխան Արա Բաբլոյանի տեսակետը ներկայացրեց ԱԺ լրատվության վարչության պետի ժ/պ Կնյազ Սարոյանը:
ՀՀԿ-ից արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը եւս կարծում է, որ գործադիր իշխանության միջամտության անհրաժեշտությունը չկա, սակայն իրավապահ համակարգն անելիքներ ունի:
«Խոսքը վերաբերում է անձի ազատ տեղաշարժը ակնհայտորեն սահմանափակելուն»,- ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց Հարությունյանը:
Նա չի կարծում, որ տեղի ունեցող իրադարձությունները սահմանափակվում են ներեկեղեցական լինելով: «Սա միայն ներեկեղեցական հարց չէ, սա որոշակի անձանց կողմից թույլատրելի սահմաններն անցնել է: Իրավապահ մարմինները պետք է ապահովեն անձի ազատ տեղաշարժի իրավունքը՝ այդ թվում կաթողիկոսի: Այլոք կարող են բողոքներ ու պահանջներ ներկայացնել, բայց, երբ դա բերում է անձի ազատ տեղաշարժը սահմանափակելուն, կաթողիկոսին քաշքշելուն, ուրեմն իրավապահները պետք է միջամտեն»:
Դավիթ Հարությունյանը դժվարանում է պատասխանել ՀԺ-ի այն հարցին, թե որը պետք է լինի ստեղծված իրավիճակի լուծումը, երբ նախաձեռնության անդամները պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, իսկ Մայր Աթոռից պատասխանում են, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:
ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանն էլ մեր զրույցում հայտարարեց, որ իրեն իրավունք չի վերապահում որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ միջամտել հոգեւոր իշխանության գործերին: «Ես ինձ չեմ պատկերացնում այս հարցին միջամտողի դերում: Իմ իշխանությունն այլ տեղից է, իրենցն՝ այլ»,- ասաց Մարուքյանը: Նա միաժամանակ չցանկացավ գնահատել ստեղծված իրավիճակը, թե արդյո՞ք կաթողիկոսի հրաժարականը պահանջողների գործողությունները դուրս են եկել թույլատրելի սահմաններից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ նշում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց միաժամանակ կարծում է, որ հավատացյալներն իրավունք ունեն քննարկել կաթողիկոսի գործունեությունը:
«Կարելի է, իհարկե, քննարկել որեւէ կոնկրետ հարցում եկեղեցու կամ նրա պետի գործունեությունը, դիրքը եւ վերաբերմունքը: Կարծում եմ, հավատացյալները դրա իրավունքն ունեն, որոնք փափագում են Հայոց եկեղեցին տեսնել ամուր եւ առողջ, իսկ նրա սպասավորներին՝ անբիծ եւ նվիրյալ: Մյուս կողմից, քանի որ եկեղեցին աշխարհիկ կառույց չէ, ավելին՝ հատուկ համազգային հաստատություն է, այն չի կարող ենթարկվել աշխարհիկ եւ քաղաքական կյանքին հատուկ տրամաբանությանը: Հետեւաբար, պետք է ապավինել սթափ դատողությանն ու զերծ մնալ մեր հոգեւոր ու բարոյական հենարանները խարխլելու փորձերից»,- մասնավորապես ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Այնուհանդերձ, նշենք, որ Գարեգին Բ-ն այն հոգեւոր առաջնորդն է, որի ներկայությունն ու աջակցությունը հայ հավատավոր ժողովուրդը գրեթե չի զգացել: Նա սառը, պաշտոնական ոճի մեջ մի քանի րոպեանոց ուղերձներ է հղել միայն Նոր տարվա նախաշեմին: Փոխարենը ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների մեջ է եղել նախկին իշխանությունների հետ: Մամուլն էլ բազմիցս գրել է այն մասին, որ Գարեգին Բ-ն բիզնեսներ, երեխաներ ու կին ունի, որը որեւէ անգամ չի հերքվել:
Ձորագյուղում անասնագոմ է այրվել. հրդեհաշիջմանը ներգրավվել է հատուկ տեխնիկա
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով
Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին
Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ
Ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը․ Տուսկը՝ Պուտինի և Շոլցի զրույցի մասին
Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը
Աբխազիայի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
Արդարադատությունը չի գործում, քանի որ ՀՀ կողոպտված անցյալի հետ կապվածները տեղավորված են համակարգում. քաղաքագետ
Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկությունը
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Կոչ եմ անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը. Գրետա Թումբերգ (տեսանյութ)
Սպանություն «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում հարկադիր բուժման մեջ է եղել
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
Պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը․ զրուցել են Շոլցն ու Պուտինը
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
«Կիլիկիա ավտոկայան»-ում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր են հայտնաբերվել. կան կուտակումներ
Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է․ Հարությունյան
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. մեքենաներից մեկը կողաշրջվել է
Վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան. Չախոյան
Հանրային տրանսպորտից օգտվող հատուկ խմբերի համար կներկայացվի արտոնությունների փաթեթ
ՀՅԴ-ն խասյաթ ունի պատերազմի ընթացքում Կառավարության շենքի մոտ միտինգ անել․ Արշակյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի․ հայտնի է նորը
Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ
Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT