Ես իմ ծառայակցին չեմ սպանել, ծեծելով ցուցմունք են կորզել, շինծու գործ սարքել. բաց նամակ

Ցմահ ազատազրկման դատապարտված նախկին զինծառայող, ներկա դատապարտյալ Արթուր Քոչարյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իր ազատազրկման պատմությունը: Նախկին զինծառայողի խոսքերով, Վլադիմիր Գասպարյանիու մի շարք անձանց կողմից շինծու գործի հիման վրա է ինքը դատապարտվել՝ իր ծառայակցի սպանության համար, մինչդեռ իրական մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել:

2003 թվականից ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի պատմությունը՝ բաց նամակի տեսքով ներկայցնում ենք առանց խմբագրման.

Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն՝ ոչ մի արձագանք:

Հարգելի վարչապետ, ինչպես դուք և տիկին Աննան՝ ձեր որդուն, այնպես էլ ծնողներս, 2003 թ.-ին՝ հպարտ ու երջանիկ, ինձ ճանապարհեցին բանակ. տա Աստված, որ մեր արի ու քաջ բոլոր զինվորները ողջ և առողջ վերադառնան իրենց սուրբ օջախները: Ես տուն չվերադարձա, մայրս չապրեց ինձ դիմավորելու երջանկությունը, այլ արցունքը աչքերին, մայրական կարոտով սպասում է վերադարձիս:

2003 թ.-ի հունիսի 20-ին զորակոչվեցի ծառայության ԼՂՀ՝ հայրենի սահմանները պաշտպանելու: Ծառայությանս ամեն օրը անցկացրել եմ հպարտության զգացումով, ինչպես նաև՝ գիտակցումով, որ հայրենիքի նկատմամբ ունեցած  պարտքս կատարելուց  հետո երջանիկ վերադառնալու եմ տուն, չիմանալով, թե ինչպիսի շրջադարձ է տեղի ունենալու:

2004 թ.-ի Սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին ժամկետային զինծառայող, լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին, որը 2 օր համարվում էր անհետ կորած, ում ծնողները ևս իրենց որդուն ճանապարհել էին ծառայության, սակայն որդու փոխարեն նրա դին դիմավորեցին:

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ և մի շարք զինծառայողների տարան ԼՂՀ Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մոտ 1 ամիս տարբեր մեթոդներով ճնշումներ գործադրելով՝ փորձում էին ինքնախոստովանական ցուցմունք կորզել, սակայն ես չէի կարող խոստովանական ցուցմունք տալ, քանի որ որևէ առնչություն կատարվածի հետ չեմ ունեցել. նշեմ, որ այդ ժամանակ քննիչը Ա. Փիլոյանն էր:

Մոտ 20 օր նույն մեթոդաբանությամբ՝ ծեծ ու ջարդով, փորձում էին ինքնախոստավանական ցուցմունք կորզել և 20 օր անց, գործը չբացահայտելուց հետո մեզ տեղափոխեցին ՀՀ Ռազմական ոստիկանության Երևանի վարչություն, նշեմ, որ ՌՈ վարչության պետը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն էր, ՌՈ-ում նա փոխարինեց գործով քննիչին, քննիչ Արմեն Հակոբյանը, որը շինծու քր. գործեր սարքողի ստատուս ուներ, նշանակվեց ՀՀ ՃՈ պետ՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Մեկ  ամիս օր ու արև չտալով, ՀՀ ՌՈ-ում քննիչ Արմեն Հակոբյանը ստիպում էր, որ իր թելադրանքով  ցուցմունք տանք, եթե ուզում ենք տուն վերադառնալ, ինձ ասում էր, մեջբերում եմ բառացի՝ ոնց ասում եմ, տենց գրի, կգնաս տուն: Ինչպե՞ս կարող է մարդը զրպարտչական ցուցմունք տալ, եթե կատարվածին անտեղյակ է, սակայն անտեղյակ ու անմեղ լինելս չխանգարեց քննիչ Ա. Հակոբյանին նույն ոճով գտնել մեկի, ով ցուցմունք կտա իր թելադրանքով, այդ մեկը Անդրանիկ Կարապետյանն էր, ով քննիչի թելադրած ցուցմունքով դարձել էր սպանության մասնակից, սակայն, չգիտես՝ ինչ հրաշքով, սպանության մասնակից լինելու, օժանդակելու համար դատապարտվեց 1 տարի և ազատ արձակվեց դատարանի դահլիճից, այնինչ ՀՀ Քր. օր.-ի համաձայն, սպանություն կատարելու կամ օժանդակելու համար այն ժամանակ ամենաքիչը 6 տարվա ազատազրկման պետք է դատապարտվեր: Այս ամենը շեշտում եմ, որպեսզի բոլորին պարզ լինի քննիչ Արմեն Հակոբյանի աշխատելաոճը:

Վերջինս նույն բանը ինձ էր առաջարկում և երկու այլ տղաների, սակայն քննիչին հաջողվեց Անդրանիկ Կարապետյանից ստանալ զրպարտչական ցուցմունք, իսկ Ա. Կարապետյանը ուներ վախի պատճառ՝ քննիչի թելադրանքով ցուցմունք տալու, այն է՝ Ա. Կարապետյանի եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի զինվորական համազգեստի վրայից հայտնաբերվել էին  արյան հետքեր, որոնք համապատասխանում էին լուսահոգի Արթուր Մեսրոպյանի արյան հետ:

Հուսով եմ՝ արդեն հասկանալի է դառնում այս շինծու քր. գործի շղթան, այն հանցախումբը, որի թեթև ձեռքով արդեն 14 տարի է՝ չկատարած հանցանքի համար  դատապարտված եմ  ցմահ ազատազրկման:

Բացի այն, որ Անդրանիկ Կարապետյանի տված ցուցմունքը Արմեն Հակոբյանի թելադրանքն է, այստեղ առկա են բազմաթիվ հակասություններ և եթե գործեր արդարադատությունը, ապա Անդրանիկ Կարապետյանին մեղադրանք կառաջադրվեր՝ կեղծ ցուցմունք տալու ծանր հանցագործության մեջ մեղադրանքով: Բացի այդ, քրեական գործում չկա գեթ մեկ վկա, ով հաստատում է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի իրական լինելը և իմ մասնակցությունը այդ ամենին, ընդհակառակը, ինձանից վերցված բոլոր փորձանմուշները էքսպերտիզայի ենթարկելուց հետո փորձագետը իր եզրակացության մեջ հստակ նշում է, որ կասկածյալից վերցված փորձանմուշները կատարված սպանության հետ որևէ առնչություն չունեն. այս ամենից պարզ է դառնում, որ քննիչ Արմեն Հակոբյանի թալադրանքով Անդրանիկ Կարապետյանի տված զրպարտչական ցուցմունքը շինծու է: Հարկ եմ համարում նշել, որ  նախկին պաշտոնյաներ՝ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, նախկին ՌՈ վարչության պետ Վլադիմիր Գասպարյան, քննիչ Արմեն Հակոբյան եռյակը ժամանակին նույն մեթոդով սարքել էր հայտնի Մատաղիսի գործը, իսկ տարիներ անց այդ գործով անցնող տղաները անմեղ ճանաչվեցին Եվրոդատարանի վճռով: Այստեղից ևս հետևություն. սույն  եռյակի պաշտոնավարման տարիներին բանակում կատարված հանցագործությունների բացահայտումները չեն ընթացել օբյեկտիվ, ճիշտ ճանապարհով, այլ սարքվել են այնպես, ինչպես ցանկացել են Գ.Ջհանգիրյանը, Վ. Գասպարյանն և Ա.Հակոբյանը:

Հարգելի պարոն Փաշինյան, այս 14 տարիների ընթացում պայքարել եմ՝ ձայնս տեղ հասցնելու ու լսելի դարձնելու համար, սակայն բոլոր ատյաններից, բոլոր կառույցներից և անհատներից ստացել եմ նույնաբովանդակ պատասխան, այն է ՝ վճիռը օրինական ուժի մեջ է մտել և գործը վերանայելու համար երևան եկած նոր հանգամանք չկա:

Հարգելի վարչապետ, դուք քաջատեղյակ եք նախկին իշխանության օրոք գործող արդարադատությունից. այն միշտ եղել է վերևների հրամաններով, զանգերով: Միանշանակ, հանմաձայն կլինեի այն օրենքի հետ, որը ասում է՝ քրեական գործը վերանայվում է այն դեպքում, երբ ի հայտ է գալիս նոր երևան եկած հանգամանք, այն դեպքում, եթե հետ գնանք ու  տեսնենք, թե առկա քրեական գործում դատարանը ինչ հագամանքներում է վճիռներ կայացրել:

Ինչպե՞ս է գործում հստակ մեկ օրենք, երբ դրան դրդող մեկ այլ օրենք խախտվում է և դրա հետևանքով ճակատագրեր են կործանվում, ավելի հստակեցնեմ ասածս՝ եկեք հետ նայենք ու տեսնենք, թե  ինչ հիմնավոր հանգամանքներով է իմ հանդեպ կայացվել վճիռը, հետո նոր ինձանից թող պահանջեն նոր երևան եկած հանգամանք ՝ գործը հետաքննության ուղարկելու համար: Այսինքն՝ նախկին իշխանությունները ինձ դատապարտում են առանց հանգամանքի և վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանգամանք են ուզում՝ գործը վերանայելու համար, դա նշանակում է, որ մարդուն կարելի է անմեղ, անհիմն դատապարտել, կործանել կյանքը ու լինելով անմեղ, նոր երևան եկած հանգամանք չլինելու դեպքում թողնել, որ դանդաղ մահանա:

Պարոն Փաշինյան, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մարդկանց աչքերում ժպիտ հայտնվեց, ես նույնպես լցվեցի այն հույսով, որ ձեր իշխանավարության ընթացքում վերջ կդրվեն նախկին իշխանությունների անօրինություններին, վստահ եմ, որ կալանավայրերում գտնվողների հոգիներում հայտնված հույսերը ևս կարդարացվեն՝ ձեր անմիջական միջնորդությամբ կվերանայվեն նմանատիպ գործերը ու կկայացվեն արդար վճիռներ, քանի որ այստեղ շատ են այնպիսիք, ովքեր դատապարտվել են վերոնշյալ նախկին պաշտոնյաների շինծու գործունեության հետևանքով: Լիահույս եմ, որ ձեր օրոք կգործի արդարադատությունը, որը չի գործել վերջին 25 տարիներին:

Հարգարժան վարչապետ, խնդրում եմ՝ վերականգնենք արդարությունը, թույլ տվեք վերանայել ինչպես այս, այլև՝ նմանատիպ գործերը, չէ՞որ դուք տարիներ շարունակ պայքարել եք այսօրվա Հայաստանի համար, որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքնաչյուրի իրավունքը ու կպատժվեն իսկական հանցագործները: Հույս ունեմ, որ կլսեք խնդրանքս, կվերականգնեք արդարությունը, ինչից հետո միայն  ծնողներս նույն երջանկությամբ կկարողանան դիմավորել ինձ, ինչպես 14 տարի առաջ  բանակ էին ճանապարհել:

Հարգանքներով՝  Ա.Գ. Քոչարյան

(Բաց նամակը ՀԺ-ին է փոխանցել Արթուր Քոչարյանի մայրը՝ թողնելով հետադարձ կապի տվյալներ, որն անհրաժեշտության դեպքում խմբագրությունը պատրաստ է փոխանցել)

Տպել
9304 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել