Ինչպե՞ս ընտրել կենսաթոշակային ֆոնդ եւ կառավարիչ․ պարզաբանում ԿՀԻԿ-ից

24/07/2018 schedule10:55

Եթե Դուք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա ինքնուրույն կարող եք ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կուտակվելու է Ձեր գումարը, և ֆոնդի կառավարիչ, որն այդ միջոցներով կատարելու է ներդրումներ` Ձեզ համար եկամուտ ապահովելու նպատակով: Այս մասին ասված է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ ասված է․ «Կենսաթոշակային ֆոնդ ընտրելով` մասնակիցն ընտրում է այն քաղաքականությունը, որով կառավարվելու են նրա գումարները, և, համապատասխանաբար, եկամտաբերությունը. որքան ռիսկային է ֆոնդը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ եկամուտները բարձր կլինեն, և հակառակը:

Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, սակայն ցածր եկամուտ: Այս ֆոնդի միջոցներն ամբողջությամբ ներդրվում են պարտատոմսերում և բանկային ավանդներում:

Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է` միջին եկամտաբերությամբ. ֆոնդի միջոցների մինչև 25 տոկոսը ներդրվում է ռիսկային ֆինանսական գործիքներում (բաժնետոմսեր), իսկ մնացած մասը` պարտատոմսերում և բանկային ավանդներում:

Հավասարակշռված ֆոնդը բարձր ռիսկային է, ավելի մեծ է նաև բարձր եկամտաբերության հավանականությունը: Ռիսկային գործիքներում ներդրումները հասնում են մինչև 50 տոկոսի:

Այս երեք տիպի կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են երկու կառավարիչները` «Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթը» և «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը»: Երկու ընկերությունների պաշտոնական կայքերում կարելի է գտնել ֆոնդերի եկամտաբերության մասին տեղեկությունները, որոնք նույնպես կարող են օգնել ընտրություն կատարելիս:  

Կուտակային համակարգին նոր միացած մասնակիցները ֆոնդ և կառավարիչ կարող են ընտրել արդեն այսօր` առանց սպասելու, որ իրենց համար կատարվի առաջին հատկացումը: Ներկայացնելով կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` մասնակիցը արդեն այդ պահից սկսած կունենա իր անհատական կենսաթոշակային հաշիվը, որի միջոցով կհետևի իր կուտակային հատկացումներին: Իսկ նրանք, ում համար նախկինում ավտոմատ համակարգն է ընտրություն կատարել, ցանկացած ժամանակ կարող են փոխել ընտրված ֆոնդն ու կառավարիչը:

Ֆոնդի ընտրությունը կարելի է կատարել առցանց` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով` եթե ունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, կամ հաշվի օպերատորների միջոցով: Վերջինները միջնորդ օղակ են մասնակցի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև, որտեղ և բացվում ու պահպանվում են կենսաթոշակային հաշիվները: 

Հաշվի օպերատորներն են` Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ:

Սահմանված ժամկետներում (առաջին հատկացումը Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցվելուց և մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացվելուց հետո 30 օր) մասնակցի կողմից ընտրություն չկատարելու դեպքում ավտոմատ համակարգը, պատահական ընտրության սկզբունքով, կընտրի կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին կամ նամակ ուղղել այս էջի միջոցով` http://epension.am/am/feedback»:

Տպել
2633 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)