Երևան
12 °C
Շիրակի մարզի Անուշավան համայնքի բնակիչ Նորայր Հարթենյանն ահազանգել է «Հայկական ժամանակի» խմբագրություն եւ տեղեկացրել, որ եղբորորդուն առողջական խնդիրներով զորակոչել են պարտադիր ծառայության: Նրա փոխանցմամբ՝ եղբոր որդին՝ Ա. Հ.-ն, 2018 թվականի հուլիսի 10-ին մեկնել է պարտադիր ծառայության՝ Ասկերանում: Սակայն Նորայր Հարթենյանը պնդում է, որ եղբորորդու առողջական խնդիրները չեն լուծվել եւ նա դրանց պատճառով պարտադիր զինվորական ծառայության է մեկնել երկու տարի ուշ:
ՀԺ-ի հետ զրույցում Նորայր Հարթենյանը փոխանցեց, որ այս ընթացքում եղբորորդին հասցրել է վատանալ: Նրան կարճ ժամանակով տեղափոխել են հոսպիտալ եւ ծնողներին հրավիրել են զորամաս:
«Խնդիրներ ունի, որի պատճառով տարել են հոսպիտալ, ծնողներին հրավիրել են զորամաս: Երեխան ամեն օր ուշագնաց է լինում, վիճակը լավ չէ: Սրտի առիթմիա ունենալու պատճառով մեկ տարի հետաձգվել է ծառայությունը: Նա ունի երիկամների տեղաշարժ: Երեխան ի ծնե խնդիրներ ունի: Իր մոտ ագրեսիվություն է նկատվում: Գնալու օրվա հաջորդ օրվանից վազացրել են, նա էլ սրտի խնդիր ունի: Երեխան վատացել է, հրամանատարը զանգել է ինձ: Ծնողները գնացել են՝ զորամասում ասել եմ, որ այս երեխան խնդիրներ ունի, ինչո՞ւ են ուղարկել բանակ: Երեխան ի վիճակի չէ վազել ու ժիմ անել, նա 1,5 կգ է ծնվել: Նա նաեւ հոգեբանական շեղվածություն ունի»,- մեր զրույցում ասաց զինվորի հորեղբայրը:
Այժմ նրանք նոր փորձաքննություն են պահանջում: Կասկածներ ունեն, որ տղային դիտավորյալ են ուղարկել ծառայության:
Ի դեպ, նշենք, որ 2016 թվականին Նորայր Հարթենյանը բողոքով դիմել է ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին, որպեսզի եւս մեկ անգամ եղբորորդուն պատշաճ հետազոտեն: Արդյունքում Ա. Հ.-ին տրվել է տարկետում 10 ամիս ժամկետով: Վերջինիս մոտ այդ շրջանում ախտորոշվել է «Թոքային զարկերակի փականի ռեգուրգիտացիա 1-ից 2-րդ աստիճանի Սինուսային տախիկարդիա», արձանագրվել է միտարալ փականի հետհոսք եւ թոքային զարկերակի հետհոսք՝ առաջին աստիճանի: ՊՆ 410 հրամանի 26դ հոդվածով ճանաչվել է զինծառայությանը պիտանի՝ սահմանափակումներով:
Արթիկի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի 2016 թվականի եզրակացության համաձայն էլ այս երիտասարդը ծառայությանը պիտանի է ճանաչվել ՊՆ 410 հրամանի 26, 28 հոդվածների համաձայն, այսինքն՝ սահմանափակումներով:
Նշենք, որ սահմանափակումների մեջ է մտնում ֆիզպատրաստությունից եւ մարտական հերթապահությունից ազատվելը: Սակայն, ինչպես Նորայր Հարթենյանն է պնդում, եղբորորդու վրա այս սահմանափակումները չեն տարածվում:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեմայի շուրջ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հարազատները պետք է դիմեն ՊՆ թեժ գծին: (1-28 անվճար):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT