Երևան
12 °C
2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:
2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական ժողովրդին. Փաշինյան
Շատ կարևոր եմ համարում, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Փաշինյան
Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. Ղազարյանը ներողություն է խնդրել
Օմանի Սուլթանության նախարարն ու Միրզոյանը պայմանավորվել են խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը
Եթե Իրանի դեմ hակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան
Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը
Ունենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնnւթյան ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին
Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը
10 հատ նոր իտալական մոտոցիկլներ Պարեկային ոստիկանության համար. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
Ներկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. Գալյան
Միքայել Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ
Գալյանը մանրամասնել է ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճար տալու մեխանիզմը
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհ
16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք․ քաղաքացին զինամթերք է հանձնել
Քոչարյանը Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը նկատի ունի, երբ ասում է՝ իրենք ապագա են. Չախոյան
Չմոռանալ, թե ինչ ունեինք-4. Արայիկ Հարությունյան
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Մոտակա օրերին կհայտնեմ ևս երկու շատ լավ լուր. Պապոյան
Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. վարչապետ
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի ափամերձ շրջանում գտնվող իրանական հրթիռային դիրքերին
Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը
Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել
Կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում․ ժամանակացույց
Իրանը հայտարարել է Իսրայելին hասցվող hարվածների նոր ուժգին ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մաhվան
Մոռացե՞լ եք՝ բռնապետությունն ում օրոք էր. բիզնես խլելուց մինչև ընդդիմության միջոցառումների չեղարկում. Թորոսյան
Իրանում հաստատել են՝ իսրայելական հարվածի հետևանքով Ալի Լարիջանին սպանվել է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը
Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա
Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ
25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ
Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT