Երևան
12 °C
Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապահների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։
Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։
Հուլիսի 11-ին Ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Ու թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։
Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։
Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:
Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:
Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:
Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։
Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասսիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:
Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։
Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար՝ շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա:
Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իր հոգևոր առաջնորդին։
Երևան
26 հուլիսի, 2018 թվական
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈւ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները
Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր
Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT