Երևան
12 °C
Մարմաշենի վանական համալիրը սկսել է ինքնափլուզվել: Եթե նախորդ տարի պոկվում եւ ընկնում էին միայն դրսի հսկա քարերն ու գմբեթները պահող սյուների որոշ հատվածներն, ապա այսօր արդեն վանական համալիրը մեծ արագությամբ սկսել է քայքայվել նաեւ ներսից: 

Մոմավաճառը, ով զբաղվում է նաեւ վանական համալիրի մաքրությամբ եւ պահպանմամբ, վանքի դռները բացել, քարաթափումը տեսել եւ տեղյակ է պահել Մարմաշենի վանական համալիրի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանին:






Թափված քարերը մոմավաճառը չի հավաքել, անգամ ձեռք չի տվել: Դրա համար լուրջ պատճառ ունի: Տեւական ժամանակ է 7-րդ դարի պատմաճարտարապետական այս կոթողը հայտնվել է գերխոնավացման մեջ, անընդհատ ինքնափլուզվում է: Դժբախտ դեպքերից խուսափելու համար քահանայի հանձնարարությամբ մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շախաղով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն վանք այցելողների վրա եւ որեւէ մեկի մահվան պատճառը չդառնան: Մշակույթի նախարարությունը քահանային եւ մոմավաճառին դրա համար տուգանել է:
«Քայքայվում է, տեր չեն լինում, երբ որ ես էլ կենեմ՝ խոսանգը: Չիդես ինչ էնես, ոնց տիրություն էնես: Մինիստրությունը միլիցիա է տվել, թե Սամվելը ընչի է քարերը սվաղե: Բայց ի՞նչ, թողնեի թափիր մարդկանց վրա՞: Իրանք տեր չեն, հեչ բան չեն էնե, նույնիսկ չեն գա տեսնի, թե ինչ է քանդվել, ինչ է պոկվել, ինչ լուծում կա: Ոչ մի անգամ էլ չեն եկել: Բայց տուգանելուց՝ կտուգանեն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց մոմավաճառ Սամվել Մաթեւոսյանը:
Թե որքան է տուգանքի չափը, տեր Փառերն քահանան դեռ չգիտի, ենթադրում է, որ 50-ից 100 հազար դրամ մինիմում գումար կլինի: Բայց անկախ այդ ամենից, քարերը պետք էր ամրացնել,-ասաց քահանան:
«Որովետեւ ես վախենում եմ, որ ուխտավորներ են, գալիս են, վազվզում են, կպնում են քարին, որ շրջվեց, ես ինչ պատասխան եմ տալու: էստեղ մշակությի նախարարությունը չի գա ծնողին պատասխան տա, կանգնելու է ասի տեր հայր ես, տիրություն արա, քարը չընկնի իմ երեխայի վրա: Երկու շատ վտանգավոր հատվածներ կան, մեկը Վահրամ Պահլավունու գերեզմանի վերեւում գտնվող քարն է, երեխաները գալիս, էդտեղից մողեսներ են բռնում, եւ էդ քարը շատ վտանգավոր է, 300-ից 400կգ է կշռում: Հիմա ես չգիտեմ, դա ամրացնեմ, թե չամրացնեմ: Չեմ ամրացնում ոչ մեկը ձեռքերը չի շարժում, ամրացնում եմ էլ, պիտի տուգանվեմ, ես չգիտեմ, էս ինչ պետություն է, էս ինչ հարց է»:




Մարմաշենի վանական համալիրը Մայր Աթոռին չի պատկանում: Այն Մշակույթի նախարարության ենթակայության տակ է գտնվում: Նաեւ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում: Սակայն նախարարությունը երբեք չի հետաքրքրվել համալիրի ճակատարգրով: Նույն անտարբեր վերաբերմունքը շարունակվում է նաեւ այսօր:





Այս տարի, հատկապես համալիրը սկսել է գերխոնավանալ, հիմքի քարերն են նաեւ պոկվում: Պատճառները երբերք լրջորեն չեն ուսումնասիրվել: Խոսակցությունների մակարդակում մատնացույց են արվում տարածքի այգիներն ու գործող հէկ-ը:
Խնդիրներ կան նաեւ վանքից դուրս: Տարածքում Պահլավունիների տոհմի եւ ոչ միայն նրանց ներկայացուցիչներն են թաղված: Այդ գերեզմանաքարերն ու դամբարանները ծածկված են խոտի ու հողի շերտերով: Կան գերեզմանաքարեր, որոնք եկեղեցու տարածքում խնջույքի եկած մարդիկ տարել, դրել են ծառերի տակ՝ ծառայեցնելով որպես սեղան ու նստարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT