Նկարը հանել եմ աշխատասենյակից, կախել տանը. հարցը չլսած՝ պատասխանեց գյուղապետը

Հայաստան24-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Արեւշատ գյուղի գյուղապետ Սայադ Խաչատրյանը, որը Արեւշատի ղեկավարն է արդեն 13 տարի, իր աշխատասենյակի պատին կախված՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: «Հայկական ժամանակ»-ը գյուղապետից հետաքրքրվեց՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել պատին, երբ ինքը՝ վարչապետը, բազմիցս հայտարարել է, որ պաշտոնյաներն իրենց աշխատասենյակներում չպետք է կախեն երկրի ղեկավարների նկարները: Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից զրույցը Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանի հետ.

- Պարոն Խաչատրյան, բարեւ Ձեզ: Ձեզ լրագրող է անհանգստացնում «Հայկական ժամանակ» օրաթերթից: Հարմար է՞ Ձեզ մի քանի հարցի պատասխանել:

- Նկարը հանել եմ:

- Իսկ ինչո՞ւ էիք կախել, չէ որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ երկրի ղեկավարների նկարները այլեւս չպիտի լինեն պաշտոնյաների աշխատասենյակներում:

- Ես չէի լսել, որ հայտարարել էր: Մենք շատ սիրում, հարգում ենք, մենք մասնակից ենք եղել նաեւ ամբողջ գործընթացին: Եթե գտնում են, որ չի կարելի փակցնել, մենք էլ հանել, դրել ենք ավելի տեսանելի վայրում, բայց ոչ աշխատասենյակում:

- Ի՞նչ տեսանելի վայրում:

- Դե՜, մեր տանը:

Տպել
7936 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը