Հայաստանում ջրի մաֆիա կա. սենսացիոն հայտարարություն եւ աղմկոտ վեճեր Ազգային ժողովում

Օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց Սեւանա լճից 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնելու նախագիծը: Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբոյանն առաջարկեց նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին զարմացրեց նրա շտապողականությունը եւ առաջարկեց հիմնավորել պատճառները: Գաբոյանը նշեց, որ իր համար էլ դժվար է Սեւանից լրացուցիչ ջրառի նախաձեռնությամբ հանդես գալը, բայց սա մեկ օրվա որոշում չէ:

«Այսօր իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներով ենք աշխատում, եւ հենց այդ ամենը մեզ ավելի արագ կհասցնի մեր երազած Սեւանին»:

Գաբոյանի խոսքով՝ հուլիսից ոռոգման համակարգի խնայողական խստագույն ռեժիմի են անցել. «Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր մենք նվազեցրել ենք մինչեւ 40 մլն խմ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ-ն չգերազանցենք»:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբոյանի միջեւ կոշտ հարց ու պատասխան եղավ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե նախորդ տարվա 100 մլն խմ ջրառն ի՞նչ նպատակով է օգտագործել: «Դեռ հինը չմարսած՝ նոր 40 մլն եք բերել եւ ձեր հիմնավորումները նորից շատ խոցելի ու թույլ են»,- ասաց Բագրատյանն ու եզրափակեց, որ Սեւանի այսօրվա ծանրագույն վիճակում նման հարցով գալ ու բառակույտ ներկայացնել՝ առանց լուրջ հիմնավորումների, լուրջ չէ:

Ինեսսա Գաբոյանը պատգամավորին ԱԺ ամբիոնից նկատողություն արեց ու հորդորեց ավելի կոռեկտ լինել՝ հարցը ձեւակերպելիս:

«100 մլն խմ ջուրը անցյա՞լ տարվա մասին է, դուք հնարավորություն ունեիք 100 մլն-ի մասին ձեր հարցն ուղղել անցյալ տարվա քննարկման ժամանակ: Ես նշանակվել եմ այս պաշտոնին հուլիսի 10-ից, ես պատասխան եմ տալիս իմ պաշտոնավարման օրվանից սկսած առ այսօր»:

Այնուհետ, Ջրային կոմիտեի ղեկավարն ասաց, որ տարվա սկզբին նախկին կառավարությանը ներկայացվել էր 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ, իսկ նորը կարողացել է քննարկումների արդյունքում այն կրճատել:

Այնուհանդերձ, քննարկման ժամանակ պատգամավորներից շատերը կառավարության այս նախագիծը վերնագրեցին այսպես. «Սեւանում SOS է, փրկության խնդիր ունենք, դուք բերել եք 40 մլն խմ լրացուցիչ ջրառի հարցը»:

Սերգեյ Բագրատյանը մինչեւ վերջ պնդեց, որ հիմնավորումներ չեն ներկայացվում, թե դրանից քանի՞ գյուղացի է օգտվելու: Գաբոյանը չհամաձայնեց, նշեց, որ կարող են պատգամավորին հրավիրել եւ հիմնավորումները ցույց տալ. «Մենք ունենալու ենք 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների ջրի մատակարարման արդյունք, նրանք տեղակայված են Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Երեւանի բոլոր ոռոգման տարածքները նույնպես ոռոգվում են Սեւանի ջրի հաշվին»:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր պահից են իմացել, որ կային այդ հողատարածքները, եւ ո՞ր պահից առաջացավ ջրառի անհրաժեշտությունը: Գաբոյանը պատասխանեց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավել են նաեւ բնապահպանության նախարարությունից:

«Բոլորիս համար ակնհայտ էր, որ առանց տեղումների ձմեռը բերելու է այս խնդրին: Մենք ձյուն չենք ունեցել, ունեցել ենք միայն մայիսի անձրեւները, որոնք ոռոգման ջուր չեն: Տարվա սկզբից էլ դեֆիցիտի ակնկալումը եղել է»:

Գաբոյանը տեղեկացրեց, որ վարչապետը շատ կոպիտ հարց է դրել իրենց առջեւ` առանց Սեւանի հարցերը լուծել, բայց եկել են այն եզրակացության, որ այս տարի առանց Սեւանի հնարավոր չէ:

Այնուհետ մեկ այլ ինտրիգային հայտարարություն հնչեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ ջրի մաֆիա կա՞, թե՞ չկա, եթե կա, ո՞վ է: Ինեսսա Գաբոյանը պատասխանեց, որ ջրի մաֆիա գոյություն ունի, մենք պետք է բացահայտենք՝ ով է այդ մաֆիան, ովքեր են»:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նա սկսեց իր ոճի մեջ խայթել իշխանություններին: Հիշեցրեց, թե ժամանակին ինչպես էին Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Մանե Թանդիլայնն ու Արատակ Զեյնալյանը քննադատում իրենց նմանատիպ նախագծերը ներկայացնելու համար:

«Խոսքը միայն Սեւանի մասին չէ, քննադատում էին մեր արտաքին քաղաքականությունը, բայց շարունակում են նույնը, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցի վերջին զանգի միջոցառմանը: Պարզվում է՝ 3 ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, երբ 5 տարի նաեւ ես եմ պատիվ ունեցել աշխատել ծրագրի շուրջ ու բազմաթիվ նման օրինակներ կան: Պետությունը էստաֆետ է սիրում»:

Արմեն Աշոտյանը իր ելույթը չէր ավարտել, երբ տեղի ունեցավ հերթական աղմկալի միջադեպը: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից բարձրաձայնեց, թե ձեզանից հետո մենք եկել ենք, տեսել ենք` ինչեր եք արել, մենք ձեզ շարունակո՞ւմ ենք: Աշոտյանն էլ նրան ի պատասխան նշեց, որ իրենք պետք է ավելի լավը լինեն:

ԵԼՔ-ից Լենա Նազարյանն էլ խոսեց ջրի սակավության պատճառների մասին: Նա նշեց, որ 15 տարի շարունակ ամեն տարի Արարատյան արտեզյան ջրավազանից ջրառը նորմայից գերազացել է 660 մլն խմ-ն: Հետո էլ բարձրաձայնեց այն մասին, որ ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ:

«Մայր ջրանցքներում՝ 27,5 տոկոս կորուստ, ներտնտեսային ցանցում՝ 43 տոկոս կորուստ: Այսքան կորուստներ ենք ունենում, մինչեւ ջուրը հասնում է հողատարածքներ: Կան գողություններ, եղել են, հիմա էլ կան, կան ապօրինի հորեր: Ոչ ճիշտ, անխնա, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունն ու կոռուպցիան հանգեցրել է այսպիսի իրավիճակի, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել եւ պետք է ինչ-որ լուծում տանք՝ հավելյալ 40 մլն ջրառ անելով Սեւանից: Այնուամենայնիվ, կառավարության մոտեցումը ողջունելի է, որ Սեւանա լիճը ոռոգման ջրի տարածք չէ, եւ մյուս տարիներին պետք է ամեն ինչ արվի, որ այլեւս ջրառ չանենք: 2000 թվականից առաջ Սեւանից ջրառ արվել է ընդամենը 5 մլն խմ: Սրանք պաշտոնական թվերն են»:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1-ը:

Տպել
4067 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)