Մոսկվան անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություներով․ Լավրով

Պաշտոնական Մոսկվան անհանգստացած է Հայաստանում 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված ընթացող ձերբակալություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ընդունում է, որ դա Հայաստանի ներքին գործոն է, սակայն Ռուսաստանում ցանկանում են, որ ամեն ինչ լինի օրինական եւ ամուր հենքի վրա։ «Շատ ենք ցանկանում, որ բոլոր այդ ներքին հարցերը մնան օրինականության եւ սահմանադրականության հենքի վրա եւ արագորեն հաղթահարվեն»,- ասել է նա, որը մինչ այդ ազդարարել էր՝ ՌԴ եւ ՀՀ լիդերների Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին։

Սա առաջին դեպքը չէ, որ Լավրովն անդրադառնում է Հայաստանում Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի ունեցող իրավական գործընթացներին, որով որպես մեղադրյալներ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Ավելի վաղ՝ մեկնաբանելով Հայաստանում նախկին նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործերը` Լավրովը ասել էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխանում միմյանց:

«Մենք մտահոգված ենք ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով: Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»,- հայտարարել էր Լավրովը:

Այնուհետեւ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նկատելով, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանա։

Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Ռուսաստանի մեր գործընկերները պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին։

«Սա նոր իրավիճակ է և մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին»,- ասել է նա Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ հարցին։ Վարչապետը որեւէ խնդիր չի տեսնում այս հարցում եւ նկատում է, որ ամեն ինչ նորմալ է. «Այնպես որ` ամեն ինչ նորմալ է»,- հավելել է Փաշինյանը։

Տպել
5203 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը