Երևան
12 °C
ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:
ՀՔԱՎ գրասենյակի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին: Վերադասի առաջարկով վերջինս ստիպված է եղել մեքենաները թերի լիցքավորել, իսկ վարորդներն էլ փաստաթղթերում կիլոմետրերի ավելի մեծ թվեր են գրել՝ դրանով հավասարակշռելով պակասորդը: Հետագայում խնդիրը վերագրել են տարաների տարողությանը: Դրանից հետո բենզինի պակասորդ է արձանագրվել ևս մի քանի անգամ: 2017 թ. ապրիլին Ա. Մարգարյանն ազատվել է աշխատանքից, բայց բենզինի պակասորդի գործով նրան է մեղադրանք առաջադրվել, և նշանակվել է տուգանք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել այն հիմնավորմամբ, որ ՌԴ սահմանապահ զորքերի կենսապահովման գործառույթները, կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ֆինանասավորումն ու նյութատեխնիկական աջակցությունը՝ կողմերը: Եվ ենթադրվում է, որ ֆինանսավորում տրամադրող կողմը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերը կանխելու մեխանիզմներ ունենա:
Սակայն ինչպես պարզ է դառնում ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանի պատասխանից, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի, դա համարում է Ռուսաստանի Դաշնության դատարանների իրավասության ներքո գտնվող հարց և հրաժարվում է միջոցներ ձեռնարկելուց: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով կդիմի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում աղմկոտ գոտիներ են տեղադրվում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ի վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով
Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը
Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան
Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ
Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել
Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել
ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին
Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են
Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը
Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ
Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ
Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ
Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ
Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ
Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր
Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր
F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել
Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն
Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ
Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը
Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան
Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը
Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ
Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT