ՔԿԾ պետը ներկայացրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին

04/09/2018 schedule21:57

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանին:

Ներկա էին ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը, ծառայության պետի խորհրդական Արամ Սարգսյանը, հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Արամ Խաչատրյանը, նորանշանակ պետ Լեոնիդ Մկրտչյանը և հիմնարկի ղեկավար անձնակազմը:

Ծառայության պետը շնորհակալություն հայտնեց նախկին պետ, արդարադատության գնդապետ Արամ Խաչատրյանին երկարամյա ծառայության համար, մաղթեց հետագա հաջողություններ:

Այնուհետև շնորհավորելով Լ. Մկրտչյանին՝ ցանկացավ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Միաժամանակ նորանշանակ պետի և «Սևան» քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի առջև դրեց ժամանակի պահանջներով պայմանավորված հետևյալ խնդիրները՝ բացառել կոռուպցիոն դրսևորումները հիմնարկի գործունեության ցանկացած ոլորտում, ծավալել բացատրական աշխատանք անձնակազմի, դատապարտյալների, նրանց հարազատների շրջանում՝ պարզաբանելով, որ կոռուպցիոն դրսևորում է ոչ միայն կաշառք վերցնելը, այլև տալը, դարձնել դավանանք օրինականության դաշտում աշխատելը, թույլ չտալ անօրինական կապի որևէ դրսևորում ծառայողների և դատապարտյալների միջև՝ ապահովելով ծառայողների կողմից հավասար մոտեցում բոլոր դատապարտյալների նկատմամբ, անզիջում պայքարել հանցավոր աշխարհի հիերարխիայի դեմ և բացառել արգելված իրերի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ:

«Քրեակատարողական ծառայությունը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել հիմնարկին, բայց նաև զգուշացնում եմ, որ օրինականության պահպանման հարցերի նկատմամբ քրեակատարողական ծառայության հսկողությունը հասցվելու է առավելագույնի»,-շեշտեց ծառայության պետը և ներկաներին կոչ արեց համախմբվել ու միավորել ուժերը հիմնարկի առջև դրված խնդիրներն ու նպատակներն իրականացնելու գործում:

Ծառայության պետին և վարչակազմին իր շնորհակալությունը հայտնեց «Սևան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետը, իսկ նորանշանակ պետ Լ. Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չեն խնայի առաջադրված պահանջներն ի կատար ածելու համար:

Այնուհետև ծառայության պետ Ա. Մխոյանը շրջայց կատարեց հիմնարկի երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներում, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ենթակայությամբ գործող խանութում, հանձնուքներ ընդունելու համար նախատեսված մասնաշենքում, որտեղ զրուցեց հանձնուքներ բերած քաղաքացիների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով, պարզաբանեց ներկա իրավիճակում այն պահանջները, որոնք դրված են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների և նրանց հարազատների առջև:

Վերհանված թերությունների վերացման առնչությամբ ծառայության պետը տվեց կոնկրետ հանձնարարականներ: 

Տպել
1874 դիտում

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել