Հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել թալինցի երիտասարդի՝ ուսից կտրված, անջատված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետեւանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 31-ամյա Ժորա Թորոսյանը: 
Համալսարանական-հիվանդանոցի մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է շուրջ 7 ու կես ժամ տեւողությամբ վիրահատություն եւ հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ-վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ներկայացնելով կատարված բացառիկ վիրահատության մանրամասներն ընդգծեց, որ նման դեպքերում, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, շատ կարեւոր է մասնագետների աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաեւ հիվանդի տեղափոխումը, ինչը այս դեպքում մարզային գործընկերներին հաջողվել էր: Այսպիսով, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, վնասվածքաբանների եւ միկրովիրաբույժների համատեղ աշխատանքը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը տվեց իր արդյունքը: Անհրաժեշտ վերակենդանացման աշխատանքներից հետո, ավելորդ ժամանակ չկորցնելու համար վիրահատող բժիշկների մի թիմը սկսել է աշխատել անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու:

Երկուսուկես ժամ հետո վերակագնվել է պացիենտի արյան շրջանառությունը, որից հետո միայն բժիշկները ձեռքը վերականգնելու համատեղ որոշում են կայացրել: Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման եւ պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը: 

«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-նշել է Արտավազդ Սահակյանը: Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի: 


Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին: Պլաստիկ եւ միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը վստահեցնում է, որ հետագայում վերականգնված վերջույթը հաստատ կծառայի հիվանդին, նա կկարողանա գրել, զգալ ձեռքը: Նա ընդգծում է, որ ոչ մի վիրաբույժ չի կարող անել նման բարդ վիրահատություններ, եթե իր թիկունքին չլինեն հրաշալի անեսթեզիոլոգներ, շատ արագ որոշումներ կայացնող մասնագետներ: «Սա մեզ համար սովորական աշխատանք է»,- նկատում է բժիշկը:

Վերջույթի վերականգման շրջանը կտեւի 8 ամսից մինչեւ մեկ ու կես տարի: Հմուտ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին զգույշ լինել նման երբեմն անդառնալի դարձող վնասվածքներից խուսափելու համար: Բոլոր հիվանդներին մաղթում է առողջություն: Նրա մեծ ցանկությունն է, որպեսզի բնակչությունը հավատ եւ հարգանք ունենա բժշկի հանդեպ, քանի որ բժիշկների աշխատանքը ծանր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15812 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին