Երևան
12 °C
Երեւանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ-ն գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում: Տնօրեն Նորայր Դավիդյանը, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ տուժածի կյանքին վտանգ է սպառնում: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով եւ գիտակցություն չունի: Բուժհաստատության տնօրենն ասաց, որ ինքնահրկիզման դիմած տղամարդուն այս ընթացքում որեւէ հարազատ չի այցելել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա միայն մեկ քույր ունի:
Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավարը նաեւ փոխանցեց, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ ինքն արդեն աշխատավայրից տուն էր գնացել, այրվածքներ ստացած քաղաքացուն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դավիդյանը չթաքցրեց իր զարմանքն ու ոգեւորությունը՝ կապված վարչապետի այցելության ձեւի հետ: «Եկել է, բարձրացել վերեւ, ոչ մեկին նեղություն չի տվել: Հիվանդին նայել է, հերթապահ բժշկի հետ խոսել է, մի հիվանդ երեխա է եղել, նրա հետ խոսել, գնացել է: Մինչեւ ինձ իմաց տվին, եկա, վարչապետն արդեն այդտեղ չէր»,- ասաց Նորայր Դավիդյանը:
Նա նկատեց, որ բավական երկար այս տարիների ընթացքում, ինչ ինքը ղեկավարում է նշված առողջապահական հաստատությունը, այս կամ այն առիթով այստեղ են այցելել թերեւս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց այդ այցերը երբեք անսպասելի չեն եղել: Բուժկենտրոնի ղեկավարները նախապես տեղյակ են պահվել: Շքախմբով ու, որպես կանոն, տեսախցիկների ուղեկցությամբ ժամանած հյուրին շուքով դիմավորել են մուտքի մոտ եւ ուղեկցել, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ էլ պաշտոնյայի անվտանգության ծառայության աշխատակիցներն են այցելել հաստատություն, ուսումնասիրել տարածքը:
«Վարչապետը՝ երկրի առաջին դեմքը, նույնիսկ առանց առողջապահության նախարարի ուղեկցության էր եկել: Իմ կարծիքով՝ դա մարդկային մոտեցում է»,- ընդգծեց Նորայր Դավիդյանը՝ նշելով, որ ինքը դա նկատում ու գնահատում է, չնայած որ քաղաքական այլ ուժի ներկայացուցիչ է: Դավիդյանն, ինչպես հայտնի է, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող էր 49-ամյա Ա. Պ.-ին դրդել ինքնահրկիզման, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ քննություն է տարվում, իսկ երեկ քաղաքացին հնարավորություն չի ունեցել որեւէ հաղորդում, հայտարարություն տալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT