ՔՊ-ին համարում ենք բարեկամ կուսակցություն եւ կհամագործակցենք. «Լույս» դաշինքի շտաբի պետ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքում հակված չեն կարծելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 10-ի ելույթը որեւէ կապ ունի իրենց հետ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ քարոզարշավի ժամանակ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը: Հիշեցնենք, վարչապետը նախօրեին հայտարարել էր, թե կան քաղաքական ուժեր, ովքեր հեղափոխության անունն են շահարկում, բայց կուլիսներում ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում: Վարչապետը նաեւ հավելել էր, որ ՀՀԿ-ն ում կողքին կանգնի, այդ ուժը կվարկաբեկվի:

«Կիսում եմ պարոն Փաշինյանի մտահոգությունը եւ այդ սատարման գործոնը չի աշխատելու: Մարդիկ ում կողքին տեսնեն Հանրապետական նախկին ընտրակաշառք բաժանողներին, այդ ուժը կվնասվի»,- նշեց Խաժակյանը: Իսկ «Լույս»-ի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ՀԺ-ի նույն հարցին խուսափողական պատասխան տվեց. «Ես ժամանակ չեմ ունեցել ելույթը լսել եւ ընկալել ամբողջությամբ: Ձեր փոխանցածի վերաբերյալ կարծիք չեմ կարող ասել: Ես կասեմ հետեւյալը, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա անհրաժեշտություն է»:

Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում իր շանսերը շատ բարձր է գնահատում: Մեր հարցին, եթե չընտրվի քաղաքապետ, պատրա՞ստ է որպես ավագանու անդամ մնալ ավագանու կազմում, Զեյնալյանը փիլիսոփայական պատասխան տվեց: «Ես ընտրում եմ Երեւանը: Որքանո՞վ է շնորհակալ գործ, որ ես իմ շանսերը գնահատեմ: Ես եւ իմ թիմը իմ ընտրվելու շանսը բնականաբար շատ բարձր ենք գնահատում: Կարծում եմ, որ քաղաքական պայքարին մասնակցող ցանկացած ուժ հենց այս պատասխանն էլ պետք է տա»:

Արտակ Զեյնալյանի շտաբի պետ Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ եթե համագործակցության առիթ լինի, ապա «Լույս» դաշինքը կհամագործակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: «Այդպիսի քննարկում չենք ունեցել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը համարում ենք բարեկամ, գործընկեր կուսակցություն: Համարում ենք, որ մենք մեկ քաղաքական ընտանիքին ենք պատկանում: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ կհամագործակցենք խնդիրների լուծման շուրջ»:

Դավիթ Խաժակյանը չի կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը անհավասար մրցակցություն է ստեղծում քաղաքապետի թեկնածուների պայքարում: ՀԺ-ի հարցին՝ վարչապետի վարկանիշն արդյո՞ք փոխում է խաղի կանոնները, Խաժակյանը պատասխանեց. «Օրենքը սրան չի հակասում, եթե օրենքի առումով խնդիր չկա, ապա մենք էլ խնդիր չպետք է տեսնենք»:

«Լույս» դաշինքն ընտրվելու դեպքում խոստանում է ապահովել ժամանակակից տրանսպորտային համակարգ, ճանապարհային բեռնաթափում, վերելակային տնտեսության բարեկարգում, ինչպես նաեւ խոստանում է ներդնել քաղաքապետարանի գործունեության թերացումների արդյունքում բնակիչներին հասցված վնասների փոխհատուցման համակարգ: Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երեւանում վերելակները, ավտոբուսները եւ փողոցների անցումները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Նոր ավտոբուսները, որոնք ձեռք կբերվեն, պետք է ունենան հարթակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Առ այսօր կան բարեկարգման աշխատանքներ, որոնք չեն ներառում շենքի մատչելիությունը, եթե ներառում էլ են, ապա միայն առաջին հարկերին: Սա վերաբերվում է նաեւ վարչական շենքերին: Կարծում եմ, որ ավագանին այստեղ գործ ունի անելու, Երեւանի ՏԻՄ օրենքը թույլ է տալիս, որ ավագանին կարող է խստացնել պահանջները, որպեսզի շենքը 100 տոկոսով լինի մատչելի: Վերելակների դռները նեղ են, սայլակները չեն կարողանում մուտք գործել: Նոր վերելակային տնտեսության դեպքում պետք է հաշվի առնել մուտքերի լայնացումը: Ճիշտ է, սա ծախսերը շատացնում է, բայց լուծվում է հստակ խնդիր»,- ասաց նա:

Քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկն էլ բարձրաձայնեց այն մասին, որ միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ապահովելու մասին է խոսք գնում: «Արդյո՞ք տրանսպորտը, վերելակը եւ փողոցը հարմար է լինելու տեսողության, լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար»,- հարցրեց ներկաներից մեկը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ, օրինակ, վերելակների հագեցվածությունը քաղաքացու նշած չափանիշներով ապահովելը ենթադրում է ավելի շատ ծախսեր: «Դա լինելու է փուլային, մենք առաջարկում ենք՝ լայնացնել վերելակների մուտքերը, հետո զբաղվել մյուս հարմարությունների ստեղծմամբ»:

Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ընտրվելու դեպքում ձեռնարկելու են հաշմանդամությունը կանխող գործողություններ: «Երեւանում կառավարում իրականացնելու ենք մենք, մենք դառնալու ենք խնդիրների լուծողը: Մենք փողը ստեղծելու ենք եւ անելու ենք բոլոր գործերը, պաշտպանելու ենք մեր իրավունքները: Մենք Երեւանում իրականացնելու ենք խելքով եւ սրտով: Մենք, որպես իշխանություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք հաշմանդամության ռիսկերը: Բարելավելու ենք առողջապահությունը, երթեւեկությունը, արտադրությունը: Մեր խնդիրները չենք հանձնելու ուրիշին, նրանք, ովքեր նշանակվելու ենք քաղաքապետ, ծառայելու են մեզ: Մենք առանց մուննաթի լուծելու ենք բոլոր խնդիրները: Ես հաշմանդամ եմ, բայց երբեք չեմ նվնվացել, գնացել եմ առաջ եւ լուծել եմ հանրային խնդիրներ: Ես ինձ հավասարապես համարել եմ պատասխանատու: Չեմ սպասել, որ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ բան տալու է»,- ասաց նա:

«Լույս» դաշինքի՝ սեպտեմբերի 11-ի քարոզարշավը եզրափակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքով:

Տպել
4609 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա