Երևան
12 °C
«Կարեւոր էր անդրադարձը, որովհետեւ կարող էր նույնացում գնալ իմ, կամ որեւէ նման պաշտոնյայի կնոջ միջեւ, ինչը ուղղակի ես չէի կարող հանդուրժել»:
Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով փարիզյան գնումների շուրջ ծավալված քննարկումներին:
Օրեր առաջ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում Հակոբյանի կատարած գնումների մասին, որտեղ նշել էին, թե նա մինչեւ «ատամները զինված» թիկնապահների ուղեկցությամբ «շոփինգ» է արել: Աննա Հակոբյանը անդրադարձել էր այս հրապարակմանը եւ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել գնումների մասին, ինչպես նաեւ նշել, թե որքան գումար է եղել իր մոտ Փարիզ մեկնելիս:
«Հարցն այն է, որ մենք, մեր հանրությունը այնքան սովոր ենք նմանատիպ վերնագրերին՝ որ «պետության ղեկավարի կինը կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կին որեւէ արտերկրյա այցի ժամանակ շրջայց է կատարել այդ երկրի խանութներում», մենք նույնիսկ գրել ենք, որ այցերը օգտագործում են հիմնականում շոփինգի համար: Կարեւոր էր, որովհետեւ կարող էր նույնացում գնալ իմ կամ որեւէ նման պաշտոնյայի կնոջ միջեւ, ինչը ուղղակի ես չէի կարող հանդուրժել, ես չէի կարող դրա հետ հարմարվել եւ պատկերացնել, որ ինչ-որ մարդ մտածում է, որ ես ինչ-որ մեկի նման նույն կերպ գնացել եմ Փարիզ աշխատանքային այցով՝ ընդ որում, մասնավոր, եւ ինչ-որ գնումներ եմ արել: Ընդ որում, հաշվի առնելով նախկին ինֆորմացիաների հիմքում ընկած այդ մարդկանց կարողությունների աստղաբաշխական թվերն ու ծավալները՝ մարդիկ կարող էին նույնիսկ դա պրոեկտել իմ վրա, ինչը ուղղակի չէր կարելի թույլ տալ»,- ասաց Աննա Հակոբյանը:
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե 300 եվրոյով Փարիզ գնալը կարող է վնասել երկրի հեղինակությանը, Հակոբյանը նշեց. «Ուզում եմ բոլորը հասկանան մի բան՝ ինչի համար են բրենդային հագուստները, թանկարժեք զարդերը, որոնք կրում են, դա ինչ-որ ստատուս ընդգծելու նպատակ ունի միայն: Ես որեւէ մեկի մոտ՝ ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրսում, որպես վարչապետի տիկին, իմ ստատուսն ընդգծելու հավելյալ կարիք չեմ տեսնում: Ո՞ւմ մոտ պետք է ես այդ ստատուսը Հայաստանի ներսում ընդգծեմ: Համեմատության եզրով պետք է լինի. գնումներ անելիս կամ հագուստ ընտրելիս՝ ո՞վ պետք է լինի իմ համեմատության եզրը՝ ՀՀ նախկին իշխանավորների կանա՞յք, ովքեր, բոլորս գիտենք, ինչպես են այդ հնարավորությունը ձեռք բերել, որպեսզի ունենան x բրենդի կամ x արժողության զարդեր: Իրենց հե՞տ պետք է համեմատվեմ եւ ձգտեմ իրենց հետ մրցակցության մեջ մտնել. ջնջենք այս տարբերակը:
Իսկ ո՞ւմ հետ պետք է համեմատվեմ, օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ առաջին տիկիների՞: Հայաստանում, օրինակ, աղքատության ցուցանիշը 30 տոկոս է, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում՝ չնչին տոկոսներ: Հայաստանում միջին աշխատավարձը 350 դոլար է, Ֆրանսիայում՝ 4100, ԱՄՆ-ում՝ 5100. կամ Հայաստանում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 3600 դոլար է, Ֆրանսիայում՝ 36 հազար, ԱՄՆ-ում՝ 60 հազար դոլար: Այսինքն՝ ես պե՞տք է այդ երկրների նման կենսամակարդակ ունեցող տիկնանց հետ համեմատության մեջ մտնեմ եւ ձգտեմ նրանց համարժեք գնումներ անել, հագնվել եւ զարդեր կրել. այս տարբերակն էլ ջնջեցինք: Ինձ թվում է՝ ես կլինեմ նույնը, ինչ մինչեւ հիմա եւ մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ կապված ավելորդ բարդույթներ չունենալ, որովհետեւ այն, ինչ փոխվել է, փոխվել է բոլոր իմաստներով, եւ ես չեմ պատրաստվում ո՛չ նման գնումներ անել, ո՛չ ամաչել իմ արած գնումներից եւ առհասարակ հաշվետվողականությունը կարեւոր է»,- եզրափակել է առաջին տիկինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զորահանդեսը հաջողված եմ համարում, բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք․ Պապիկյան
Վրաստանն ու Թուրքիան քննարկել են միջին միջանցքի զարգացման հեռանկարները
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կորած 6-ամյա 2 տղաները․ որտեղ են եղել երեխաները
Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել
ԱՄՆ-ի ու Իրանի բանակցային թիմերը համաձայնության են եկել. Թրամփը դեռևս չի հաստատել այն
ՀՀ քաղաքացին թույլ չի տալու հետ գցել պետության զարգացումը, վտանգել պետականությունը․ Հարությունյան
Մհեր Գրիգորյանն Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին
ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները և ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը․ ովքեր չունեն ընտրական իրավունք
Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն
Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել
Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան
Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի
ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով
Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում
Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին
Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ
Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ
Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան
Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ
Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ
Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս
Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT