Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռեւս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի եւ դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։  Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, եւ այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։ Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի եւ պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։ Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղեր, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։

Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են եւ գրեթե 100%-ով պաշտպանում են  այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ քամիներից, թռչունների եւ խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:

Տպել
4023 դիտում

110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկտոդ հիշեցրեց

Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

Նախկին նախարարը 102 հազար դոլար եւ 45 հազար ֆունտ ստերլինգ ունի

Արամ MP3-ը միայն ձմռան վերջին կհասցնի նոր տեսահոլովակ ներկայացնել

Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Վրաստանի նախագահն ափսոսում է, որ կառավարությունը չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց

Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում

Ինտերպոլն ունի նոր նախագահ, իսկ Կրեմլը մտահոգված է ընտրության մթնոլորտով

«Արարենք միասին». այսօր մեկնարկում է Համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի առեւտրային քաղաքականությունը վերաքննվում է ԱՀԿ-ում

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին ընտրությունների օրերին լինել ՀՀ-ում եւ աջակցել իրենց