Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով են անու՞մ. քննարկում

Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը, քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական:

Ինչպես ասված է Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հաղորդագրության մեջ, քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:

«Դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին տասձվանի տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու խոսում. տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:

Այս անգամ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» մասնակիցների քննարկման թեման էր. «Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները»:

Թեմային մասնակցում էին տարբեր մասնագիտություն ու հետաքրքրությունների տարբեր շրջանակ ունեցող քաղաքացիներ և թեմայի հետ անմիջական աղերսներ ունեցող մասնագետներ:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նավասարդյանը հեղափոխության հենց առաջին օրից ողջունել է այն՝ համարելով, որ ներքին հեղափոխությունը արտաքին քաղաքական դաշտում բոլորովին նոր էջ կարող է բացել մեզ համար:

Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չկիսեց Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Երվանդ Բոզոյանի կարծիքով այնտեղ անգամ վախի մթնոլորտ կա հեղափոխության շղթայական տարածման ասպեկտում: «Хотим, как в Армении» լոզունգը նրանց հանգիստ չի տալիս: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:

Քննարկումն անցավ ակտիվ հարց-պատասխանի ֆորմատով, որի ընթացքում քաղաքական դաշտի դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, խոհարարական իրենց բաղադրատոմսերը ամենայն լրջությամբ թելադրեցին ունկնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
3259 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ