Երևան
12 °C
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մի մասն այսօր դասադուլ էր անում եւ մասնավորապես պահանջում ռեկտոր Դավիթ Մուրադյանի հրաժարականը, իսկ նա հայտարարում է, որ իր անելիքը կորոշի՝ հարուցված քրեական գործի քննության ավարտից ու վերջնական իրավական եզրակացություն լինելուց հետո:
Թատերական ինստիտուտում բողոքի այս ալիքը բարձրացել է ոստիկանության տարածած հաղորդագրության առիթով, որտեղ նշվում էր բուհում փաստաթղթեր կեղծելու եւ գումարներ վատնելու մասին: Ըստ այդմ, նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերենի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ: Մասնավորապես նաեւ պարզվել է, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար եւ վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 միլիոն 150 հազար դրամ։
«Նորմալ է, որ ուսանողների արձագանքը պետք է բուռն լիներ ու հանգեր դասադուլի, որովհետեւ մայիսին մենք սկսեցինք խոսել այս խնդիրների մասին, որ տարեկան 600 հազար դրամ ուսման վարձ ենք մուծում, բայց դրա փոխարեն ոչինչ չենք ստանում, հավաքեցինք խնդիրների փաթեթը՝ կապված ծրագրերի հետ, ուսումնական տեխնիկայի պակասի, ամեն ինչի հետ, ինչ որ բուհի մեջ խանգարում է ուսանողին՝ լավ կրթություն ստանալու, պահանջեցինք ռեկտորի հրաժարականը, բայց իրավական հիմք չունենալու պատճառով չկարողացանք հասնել դրան»,- ասաց Թատերական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանը:
Լուսանկարում Միլեն Բալդրյանն է
Այսօր բողոքի ցույցին մասնակցող ուսանողները երկու պահանջ էին ներկայացնում՝ վերջին չորս տարվա ֆինանսական հաշվետվությունները եւ ռեկտորի ու երկու պրոռեկտորների հրաժարականը: Երրորդ պրոռեկտոր Հովհաննես Ավագյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել: «Հաշվետվություններում մեզ հատկապես հետաքրքում է Մուրադյանի կառավարման շրջանը (2014 թվականից սկսած-խմբ.): Մեզ հուզում է, թե այդ շրջանում մեր վարձերը դեպի ուր են գնացել, բայց հստակ բացված տողատակերով: Ես կառավարման խորհրդի անդամ եմ եւ ունեմ այդ հաշվետվությունը, բայց այդ տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են, շատ ընդհանրացված են»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, դասադուլին մասնակցում են բոլոր ֆակուլտետների առաջինից չորրորդ կուրսի ուսանողներ: Իսկ այն, որ հավաքվածների քանակը մեծ չէ, Միլեն Բալդրյանն այսպես պատճառաբանեց. «Հաշվի առնելով բուհի սպեցիֆիկան՝ մենք չենք փորձելու դասի պրոցեսին խանգարել, որովհետւ այնտեղ թատերական ներկայացումների կամ ֆիլմի նկարահանման աշխատանքներ են գնում, որոնք եթե ասենք այսօր չարվեն, ամբողջ այդ պլանավորածը ջուրն է ընկնելու: Դրա համար մենք չենք խանգարում: Ովքեր ազատ են, ովքեր ցանկություն ունեն, գալիս են եւ իրենց մասնակցությունը ունենում են: Ինչ-որ չափով հերթափոխի է նմանվում, բայց բոլորը իրենց ֆիզիկական ներկայությունը գոնե որոշ չափով ապահովում են այստեղ»: Անդրադառնալով վերը նշված բնույթի ու ծավալի չարաշահումներին ու այն հանգամանքին, որ դրանք, փաստորեն, առնչվում են պրոռեկտորին եւ ոչ ռեկտորին, Միլեն Բալդրյանը կարծիք հայտնեց, որ հրապարակված խախտումներն ամբողջը չեն, ու նաեւ նկատեց, որ բուհում կատարվող ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում ռեկտորը:
Իսկ մինչ քրեական գործի քննությունը կավարտվի, ու դրա արդյունքում ռեկտոր Մուրադյանը կորոշի՝ շարունակե՞լ պաշտոնավարելը, թե չէ, նա առաջարկում է ուսանողներին գալ եւ ծանոթանալ իրենց հետաքրքրող հաշվետվություններին: «Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին մենք հաշվետվություն ենք տալիս կառավարման խորհրդին, որտեղ 25 տոկոսը ուսանողներ են՝ լիարժեք ձայնի իրավունքով: Տող առ տող հաշվետվությունը գրվում է, որովհետեւ այդ ամբողջը ներկայացվում է նաեւ հարկային մարմիններին, ֆինանսների նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն: Երկու ժամից ավելի տեւում է այդ կառավարման խորհրդի նիստը: Մենք ներկայացնում ենք բոլոր ծախսերը: Եթե ուշադիր չեն եղել կամ այդքան լուրջ չեն վերաբերվել իրենց պարտականություններին կառավարման խորհրդում, կարող են հենց հիմա հինգ, վեց, յոթ հոգի ընտրել իրենց միջից, մտնել հաշվապահություն եւ ամեն ինչը տեսնել, կարդալ, համեմատել, ուսումնասիրել»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Լուսանկարում՝ ռեկտոր Դավիթ Մուրադյանը
Շեշտեց նաեւ, որ Թատերական ինստիտուտը միշտ է ունեցել արտաբյուջեի միջոցներով վարձակալված մեքենաներ, որովհետեւ բուհը հսկայական աշխատանքային կարիքներ եւ անհրաժեշտություններ ունի: «Եթե առավոտը պրոռեկտորներին բերում են տնից, իրիկունը տանում են, բա ամբողջ ցերեկը ինչ են անում: Եթե մենք այդքան արտասահմանյան հյուրեր ունենք, չեն գնո՞ւմ օդանավակայան՝ դիմավորեն, բերեն կամ, հակառակը, տանեն: Եթե հաշվապահությունը բանկ է գնում, որպեսզի գումար կանխիկացնի, ձեր կարծիքով այդ կանխիկացված գումարը ոտքո՞վ պիտի բերի: Պիտի բերի մեքենայով, որպեսզի պաշտպանված լինի»,- ասաց ռեկտորը: Իսկ հարցին, թե ինչպես է որոշվել՝ ումից վարձակալել ավտոմեքենան, նա պատասխանեց. «Որեւէ օրենք չի արգելում, որ եթե դա պրոռեկտորի տիկնոջ անունով է, վարձակալել չի կարելի: Գուցե այստեղ կա մի քիչ չարաշահման հանգամանք, բայց օրենքը չի արգելում: Մեքենան աշխատել է այս բուհի կարիքների համար, կատարել է բազմաթիվ, տարատեսակ հանձնարարություններ: Եթե առավոտը բերել է աշխատանքի, իրիկունն էլ տարել է տուն, դա էլ հանցանք չէ: Պրոբլեմը կարող է լինել բարոյական, թե ինչու հենց պրոռեկտորի կնոջ, բայց ցույց տվեք ինձ այն օրենքը, որը դա արգելում է»:
Հ.Գ. Թատերական ինստիտուտում հանդիպեցինք նաեւ ուսանողների, որոնք չեն շտապում միանալ դասադուլին: Երկրորդ կուրսում սովորող ապագա դերասան Հովհաննես Դիշչյանն ասաց, որ առայժմ չի համոզվել դրա անհրաժեշտության մեջ: «Եթե ես գամ այդ գաղափարին, որ պետք է մասնակցեմ, կմասնակցեմ: Բայց միայն ոստիկանության հաղորդագրությունը ինձ համար քիչ է: Մինչեւ քննությունը չավարտվի, ես չեմ կարող կարծիք կազմել կամ կարծիք հայտնել, որովհետեւ ամեն մեկը կարող է ինչ-որ մի բան ասել ու տարբեր կարծիքներ հնչեն»,- նկատեց նա: Հավելենք, որ Թատերականի դասադուլ անող ուսանողին իր աջակցությունն է հայտնել «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամների մի մասն այսօր այս բուհում էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT