Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազությանը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը:

Այս մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ տարիներ առաջ մահացել է Պողոս Պողոսյանի կինը՝ Զոյա Պողոսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի եւ Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջեւ ծագած «փոխադարձ քաշքշուկի» արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է: Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: «Անզգույշ» սպանության գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. վերջինս հայտնի է որպես քաղաքական աղմկոտ գործերը քննած եւ հօգուտ իշխանության դատավճիռներ կայացրած դատավոր: Հենց Մնացական Մարտիրոսյանն էլ Կուկուին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման: Այնինչ, Պողոսյանի հարազատները պնդել են, որ Պողոսյանին ծեծելով սպանել են. ընդ որում, նրա կինը՝ Զոյա Պողոսյանը, դեպքից 1 տարի հետո դաժան մանրամասներ է պատմել «Առավոտ»-ին: Ըստ այդմ՝ Պողոսյանը պատմել է, որ ամուսնու մատները ջարդված են եղել. «Երկրորդ օրը պարզ երեւում էին բռունցքների տեղերը եւ շլանգով թե ինչով քաշված կարմիր գիծը եւ բկի ուռածությունը լավ արտահայտված էր։ Ես ծանոթացել եմ նախաքննության արդյունքներին, դատաբժշկական փորձաքննության նյութերի մեջ գրված է, թե ինքն ամբողջ կյանքում տառապել է թքագեղձերի ադենոմայով։ Ես 20 տարուց ավելի նրա հետ ապրել եմ, բայց Պողոսի մոտ ոչ մի հիվանդություն չեմ տեսել։ Եվ թքագեղձի ադենոման ուրիշ բան է, այդ ուռածությունը ուրիշ բան է։ Ախր, շլանգը գցել են, քաշել են, արյունը հավաքվել է, լերդացել է։ Եվ հետո, ճակատին խփածը երկու ուղիղ, խորը գծեր են։ Ես ատրճանակ չեմ տեսել, բայց բոլոր տեսնողներն էլ ասացին, որ դա ատրճանակի կոթով խփած է։ Ես ձեռք տվեցի ճակատին, տեսա, որ ոսկորը ջարդված է, փափուկ-փափուկ էր։ Մատները եւս ջարդված էին։ Էդ թիկնապահները ոչ մի մարդկային հատկանիշ չունեն, ջարդել են մարդուն»,- պատմել էր Զոյա Պողոսյանը:

Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Քոչարյանն այս տարիների ընթացքում ցավ ու ափսոսանք չի հայտնել Պողոս Պողոսյանի սպանության համար:

Երեկ մեր զրույցում Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի եւ բացահայտվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում, որի հրամանով է սպանությունը կատարվել: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, Անդրանիկ Պողոսյանն այն դիրքորոշմանն է, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանով է տեղի ունեցել սպանությունը, որդին դրական պատասխան տվեց. «Միանշանակ, չի կարող իր թիկնազորը նախագահին թողնի ու հետ վերադառնա, եթե հրաման չկա հատուկ դրա համար...Վերջերս նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք սատկացրեք», ես այս արտահայտությունը էլի շատ մարդկանցից եմ լսել, այսինքն, բացարձակ հրաման է տվել տանել «սատկացնելու»: Բացի դա Մարկ Գրիգորյանի հարցազրույցը կար մամուլում, որտեղ նշվում էր, որ իր դեմ մահափորձ է եղել այս թեմայի շուրջ խոսելու համար: Այնպես որ նման հիմքեր կան Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացելու համար»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի բացառվում, որ Պողոսյանի սպանության գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտել է թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Կուկուն եւ թե այն ժամանակվա ԱԱԾ աշխատակից թիկնապահները. «Հավանաբար իրենք են հենց ճնշումներ գործադրել դատական համակարգի եւ նախաքննության վրա: Իզուր չէր, որ չնայած վկաների ցուցմունքներին, այդ մարդը (Կուկուն,-հեղ.) այդպես էլ չնստեց, 7-8 հոգով են սպանել, մեկի վրա են գործը կարել, էդ մեկին էլ նույնիսկ մեկ օր չեն ձերբակալել»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե մյուս 7-8 հոգու ինքնությունը հայտնի՞ է, Պողոսյանն ասաց, որ նրանք թիկնապահներն են. «ԱԱԾ-ին ավելի հայտնի է, Գուրգեն Արսենյան կար (այս գործով առանցքային վկա է եղել եւ դեպքից հետո էլ շարունակել է շրջել Քոչարյանի հետ եւ պահպանել նրա անվտանգությունը,-Տ.Խ.) մյուսների անունները ես ուղղակի հիմա չեմ հիշում»,- նշեց Սամվել Պողոսյանը: Մեր հարցին, թե ակնկալիքներ ունե՞ք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործը կբացահայտվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, Պողոսյանն ասաց. «Իհարկե, այն ժամանակ ցույց տվեց մեր արդարադատության համակարգի փտածությունը, չկայացածությունը եւ ես հույս ունեմ, որ այսօր արդարադատության համակարգը գոնե աշխատում է եւ ցույց կտա, որ արդարությունը վերականգնվում է»: Անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացված մեղմ դատավճռին, Պողոսանն ասաց, որ գործընթաց պետք է սկսվի պարզելու՝ արդյոք դատավորը չարաշահել է իր լիազորությունները, կամ կաշառք վերցրե՞լ է, թե՞ վախեցրել են, որ նման անարդարացի վճիռ կայացնի: Մեր հարցին, թե այս ընթացքում Քոչարյանը ցավակցե՞լ է ընտանիքի անդամներին, կամ կապ հաստատե՞լ է նրանց հետո, Պողոսյանը պատասխանեց. «Բնականաբար, որեւէ կապ չի եղել, մենք Քոչարյանի հետ որեւէ կապ չունենք: Նույնիսկ փորձեցին մամուլում կեղծ լուրեր տարածել, թե իբր ընտանիքին կաշառել են, փող են տվել, բայց նման բաներ, վստահեցնում եմ, չի եղել ու չէին էլ կարող լինել, մենք մինչեւ վերջ բոլոր դատական մարմիններին դիմել ենք, մերժում ենք ստացել, իսկ եվրոպական դատարան գնալու համար այդ գումաները չունեինք: Ինչ վերաբերում է գործը փակելուն, մենք փակելու միտք երբեք չենք ունեցել ու չունենք...7 հոգով մարդուն ծեծելով սպանում են, անզգույշ սպանությունը ո՞րն ա էդտեղ, վերջում ատրճանակի կոթով հարվածելով գլխին, դրա մեջ անզգույշ սպանությունը ո՞րն է»:

Ճշտող հարցին, թե դատախազությունից իրենց դիմումին պատասխանե՞լ են, Պողոսյանն ասաց, որ դատախազությունից մեկ անգամ հորը՝ Անդրանիկ Պողոսյանին, կանչել են. «Ասել են՝ ստացել ենք, զբաղվում ենք, 2 անգամ ԱԱԾ-ից զանգել հետաքրքրվել են, թե ինչպես է դատախազությունում ընթանում դիմումը, բայց դատախազությունից մենք ոչ գրավոր պատասխան ենք ստացել ոչ էլ. բավական երկար ժամանակ է անցել: Մենք կուզեինք արդարարությունը վերականգվեր, այդքան բան, կուզեինք, որ վարչապետն էլ արձագանքեր այս խնդրին, որովհետեւ իրեն էլ ենք դիմում ուղարկել, բայց պատասխան չենք ստացել»,- մեր զրույցում եզրափակեց Սամվել Պողոսյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքվեցինք, թե ինչ փուլում է Պողոսյանի հարազատների դիմումը, ինչին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդաան Գոռ Աբրահամյանն ասաց. «Դիմումի հիման վրա Երեւան քաղաքի դատախազությունում կազմակերպվել է Պողոս Պողոսյանի եղբոր ընդունելությունը՝ նշված գործով հնարավոր նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սակայն հանդիպման ընթացքում նման տեղեկություններ կամ տվյալներ չեն հայտնվել: Սակայն քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե իրեն հայտնի կլինեն նման տվյալներ կամ տեղեկություններ, դրանք կարող է ցանկացած պահի ներկայացնել դատախազությանը կամ իրավապահ այլ մարմինների եւ բավարար հիմքերի առկայությամբ դրանցով կարող է ապահովվել անհրաժեշտ քրեաիրավական ընթացակարգ»: Այսինքն՝ դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները, կատարող (ներ)ին եւ ամենակարեւորը՝ սպանության պատվիրատուին:

Տպել
19558 դիտում

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն