Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես՝

- 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին,  թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն ընտրատեղամասում կատարվել է կրկնակի քվեարկություն:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:13-ին, թիվ 130 դպրոցում տեղակայված 4/46 ընտրատեղամասում 82-ամյա ընտրողը, գրանցվելով քվեարկության համար, ստացել է կտրոն, սակայն առանց ընտրելու մոտեցել է ընտրական հանձնաժողովի տեխնիկական սարքի մյուս մասնագետին, կրկին գրանցվել, որի արդյունքում սարքի կողմից տրվել է «կրկնակի գրանցման փորձ» գրառմամբ կտրոն:

Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակումը, համաձայն որի՝ խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Ըստ հրապարակման՝ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 139 դպրոցի շենքում տեղակայված թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Նշված թղթի և ժապավենի ժամանակավոր ապամոնտաժումից հետո պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է: Զննության ավարտին տեսախցիկի օբյեկտիվը կրկին ծածկվել է:

- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածը՝ քվեարկության գաղտնիությունը խախտվելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է վերցվել թիվ 10/22  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՔԿ ծառայողների կողմից կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տպել
2507 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ