Երևան
12 °C
ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հաջողություն են մաղթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանին: Սեպտեմբերի 22-ին՝ ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրության օրը, ներկա էին ՖԻՖԱ-ի ազգային ասոցիացիաների Եվրոպայի դեպարտամենտի պատասխանատու աշխատակից Օլիվեր Յունգը եւ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը: Ֆեդերացիայի արտահերթ ժողովի ժամանակ նրանք հանդես եկան իրենց խոսքով: Յունգը նշեց (լուսանկարում՝ ձախից), որ ՖԻՖԱ-ն աջակցում է հայկական ֆուտբոլի նոր ղեկավարությանը:
«Լավագույնն ենք մաղթում նորըտիր նախագահին եւ երաշխավորում ենք մեր աջակցությունը»,- ասաց նա:
Դավոր Շուկերն (լուսանկարում՝ աջից) ընդգծեց, որ շատ ուրախ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրական նիստին մասնակցելու համար: Նշեց, որ ժողովի կայացրած որոշումները շատ կարեւոր են ու մեծ դեր են կատարելու Հայաստանում մարզաձեւի հետագա զարգացման հարցում: Նաեւ լավագույնը մաղթեց Վանեցյանին:
«Հաջողություն եմ մաղթում ձեզ այս ընտրական ժողովում: Համոզված եմ՝ ձեր որոշումը շատ կարեւոր կլինի հայկական ֆուտբոլի զարգացման համար: Շնորհակալություն ուշադրության եւ գեղեցիկ Երեւանում հյուրընկալության համար: Շնորհակալություն, եւ հարգելի՛ Արթուր, Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա:
Թե Յունգը, եւ թե Շուկերն ասացին, որ աջակցությունը հայկական ֆուտբոլին կշարունակվի: Մասնավորապես Յունգը նշեց, որ ՖԻՖԱ-ն իր «Forward» ծրագրով հետագայում էլ ՀՖՖ-ին կօգնի ներդրումներ անել երիտասարդական, մասսայական, կանանց ֆուտբոլում, մարզիչների վերապատրաստման գործում, ենթակառուցվածքների զարգացման հարցում: Հիշեցրեց, որ այս ծրագրի միջոցով ՀՖՖ-ն արդեն ենթկառուցվածքներ է հիմնել Էջմիածնում, Արմավիրում եւ որ ՖԻՖԱ-ն ներկայումս աջակցում է Սիսիանում ֆուտբոլային ակադեմիա բացելուն:
«Մենք պատրաստակամ ենք օգնել ձեզ հաղթահարել հետագա մարտահրավերները: ՈՒԵՖԱ-ի հետ միասին ցանկանում ենք շարունակել նախկինում հաստատված աշխատանքային հարաբերությունները, որոնք ուղղված են ֆուտբոլի զարգացմանը»,- ասաց նա:
Շուկերն ընդգծեց, որ ՀՖՖ-ն առաջիններից է եղել, որն իրականացրել է երիտասարդ խաղացողների զարգացմանն ուղղված ծրագիրը: Նշեց, որ դրա արդյունքում կան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնը՝ Ֆուտբոլի ակադեմիան, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, «Հրազդան» սպորտային գյուղը: Ասաց, որ սպասվում են նոր ներդրումներ:
«Մենք սկսկում ենք մեր միջոցառումների 5-րդ շրջանը՝ «Հեթ-տրիկ» կոչվող ծրագիրը, որն ուղղված է ազգային ասոցիացիաների համերաշխությանը: Ծրագիրը սկսվելու է 2020 թ., եւ յուրաքանչյուր ասոցիացիա ստանալու է 14.1 մլն եվրո 4-ամյա ներդրումային ծրագրերի համար»,- ասաց նա:
Յունգն ու Շուկերը նաեւ շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նախկին առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին համագործակցության հիմքը դնելու համար: Յունգն ընդգծեց, որ նրանք մեծ գործ են արել:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին եւ ՀՖՖ-ի ադմինիստրացիային նախկինում կատարած մեծ աշխատանքի համար»,- ասաց Յունգը:
Շուկերը հիշեցրեց, որ Հայրապետյանը եւ ՀՖՖ-ն առաջիններից են եղել, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրություններում կանգնել են Ալեքսանդր Չեֆերինի կողքին: Նա շեշտեց, որ, անկախ նրանից, որ Հայրապետյանն ու Մինասյանը ՀՖՖ-ում չեն, նրանք կմնան ֆուտբոլային ընտանիքի անդամներ:
«Ցանկանում եմ ընդգծել Ռուբենի եւ Արմենի կարեւոր դերը, որ ունեցել են ֆուտբոլի զարգացման գործում ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ֆուտբոլի մակարդակով: Նրանք միշտ էլ կլինեն ՈՒԵՖԱ-ի ընկերները եւ կարեւոր ներդրում կունենան ֆուտբոլում: Նրանք եղել են ֆուտբոլային ընտանիքի անդամ եւ միշտ էլ կմնան այդպիսիք»,- ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն գլխավորում էր 2002 թվականից: Սեպտեմբերի 22-ին ընտրվեց ոչ միայն նոր նախագահ, այլեւ գործադիր կոմիտե: Առաջին փոխնախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը նաեւ ժամանակավորապես կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները: 2-րդ փոխնախագահը Արմեն Նիկողոսյանն է:
Ռոդրին նշել է միակ խաղացողին, ով կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին
Թրամփն Ազգային անվտանգության գծով խորհրդական է նշանակել
ՔՊ Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը. Փաշինյան (տեսանյութ)
Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է
Ի՞նչ սկզբունքով են ուսանողները մասնագիտություն ընտրել․ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Երևանի մի շարք քոլեջներ
Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է. Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը
Ովքեր են պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ. անուններ
Հաջիևը պարզաբանել է, թե ինչու է կրտսեր Հեյդարը բոլոր միջոցառումներին ուղեկցում հորը
ՄԻՊ-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ուզում մանդատներ ստանալ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է անվտանգության և պաշտպանության համաժողովին
Երևանում «Opel Zafira»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Ռուբեն Վարդանյանի արյունն ավելի կարմի՞ր է, քան մյուսներինը. ինչո՞ւ են ընդդիմադիրները հիշել գերիներին. Մկրտչյան
Մհեր Գրիգորյանը ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենին
Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է Ռոնալդուին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները
Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը
Մարդիկ սկսել են նմանակել կենդանիներին. ինչ է կվադրոբերությունը. մանրամասնում է հոգեբանը (տեսանյութ)
Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը
Հաագայի դատարանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում բավարարել է ՀՀ 1-ին և 3-րդ նախնական առարկությունը
Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին (տեսանյութ)
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Ընթանում են Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքի հիմնանորոգման աշխատանքները․ Խուդաթյան
Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժեց ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները
«Կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյանը կիսվել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնության տեղեկատվությամբ
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին (տեսանյութ)
Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել COP31-ը հյուրընկալելու համար․ Էրդողան
Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Մերսեդես»-ն ու ևս մեկ ավտոմեքենա
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
Բախվել են առանց համարանիշի բեռնատարն ու «Մերսեդեսը»․ 1 հոգի տեղում մահացել է
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան միջոցառմանը (տեսանյութ)
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
«Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը․ հայտնի է՝ ով է նրան փոխարինելու
Անհայտ անձը մուտք է գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել գազի կաթսաները
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Արարատի մարզի բնակիչը Իրանի քաղացուն խոստացել է ՀՀ տարածք տեղափոխել «Մարիխուանա»․ հինգ անձ կալանավորվել է
Լուկաշենկոյի պատճառով Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի համատեղ լուսանկարից (տեսանյութ)
Կառավարությունն ամեն օր աշխատում է Բաքվում պահող գերիներին վերադարձնելու համար. Կոնջորյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT