Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։ Այս համերգաշրջանը հատկապես հիշարժան է նվագախմբի համար, քանի որ առաջին անգամ կոլեկտիվն իր նոր ստեղծագործական փուլի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։

Երեկոյի բացման հանդիսավոր արարողության սկզբում ներկայացվեցին նվագախմբի նախորդ համերգաշրջանի արդյունքները։ Մասնավորապես, 2017/2018 համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։

Այս ծավալուն և ներկայացուցչական համերգաշրջանից հետո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացում է իր նոր շրջափուլը՝ ռուսական երաժշտական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկի ներկայացմամբ։ Շոստակովիչի՝ սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված 8-րդ սիմֆոնիան բաղկացած է 5 մասից։ 1943 թվականին գրված և դիրիժոր Մռավինսկուն նվիրված սիմֆոնիկ այս գործն առաջին անգամ կատարվել է Մոսկվայում, իսկ մոսկովյան պրեմիերայից հետո այն ներկայացվել է Նյու Յորքում, այդ կատարումը հեռարձակվել է ԱՄՆ 134 և Լատինական Ամերիկայի 99 ռադիոկայաններով, ինչի շնորհիվ ունկնդիրների թիվը հասել է 25 միլիոնի։

Շոստակովիչի ոչ մի ստեղծագործությունում չենք կարող հանդիպել տեմպերի այսքան կտրուկ ու հաճախակի փոփոխություններ, դրամատիկ բովանդակություն, ինչը երաժշտական լարվածության մեջ է պահում ունկնդրին։ 8-րդ սիմֆոնիան ունի բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ՝ և՜ ողբերգական, և՜ դրամատիկական։ Սակայն ընդհանուր առմամբ, ինչպես հեղինակն է խոստովանել, սա լավատեսական և կենսական մեծ լիցք հաղորդող ստեղծագործություն է։ Եվ սիմֆոնիայում նկարագրված դրամատիզմն իր ողջ ծավալով ու մեծ պրոֆեսիոնալիզմով սեպտեմբերի 22-ին երաժշտասերներին է հաղորդել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2017/2018 համերգաշրջանն ամփոփող հոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

Տպել
2268 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ