Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, եւ այն այլեւս չի երկարաձգվել:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ, քանի որ Լեւոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը: Լեւոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ղեկավարի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել:
Լեւոն Սարգսյանը նաեւ ղեկավարում էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը: Վերջինիս նախագահի պաշտոնում նա ընտրվել էր սույն թվականի հունվարին, ի դեպ՝ միաձայն: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանն այլեւս կապ չունի այդ հաստատության հետ: Այդուհանդերձ, դե յուրե նա շարունակում է մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում: Իսկ ահա խորհրդի նախագահի պաշտոնը էլ չի զբաղեցնում: Վերջին մի քանի նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրեց, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է: Բացի այդ առաջարկվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 19-ի փոխարեն դարձնել 23: Իսկ թե ինչ նոր անձինք կարող են ընդգրկվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդում կամ Լեւոն Սարգսյանից բացի, ովքեր կարող են փոխարինվել, տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը չցանկացավ մանրամասնել, քանի դեռ առաջարկվող փոփոխությունները հաստատված չեն:
Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Առկա է Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Լեւոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար կրկին փակվել է
Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով լքել Իրանը
«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Ապարանում ու Արագածում բուք է, բազմաթիվ բնակավայրերի ավտոճանապարհներին՝ մերկասառույց
ՀՀ վարչապետը հարվածային գործիքների նվագակցությամբ է հղել առավոտյան ողջույնները
Առաջնորդարանի քահանաներից մեկին հրաման է տրվել կոմպրոմատ գտնել ինձ վերաբերող. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչ համացանցում հայտնվելն ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին
Ձևիստների հերթական կեղծիքից միջազգային ֆինանսական կառույցներում կախվել են. Հարությունյան
Խաբի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է
Շոյգուն Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու փորձը
Կտրիճ Ներսիսյանն ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է. տեսանյութ
Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին
«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում
Ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ՝ քաղաքացիներին. նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ
Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի
100 միավորից 98 եմ վաստակել. Աննա Հակոբյանը չինարենի քննության վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Վեդու համայնքապետարանը հերքել է կոմունալ բաժնի աշխատակցի՝ հիվանդ վիճակում պատարագի մասնակցելու տեղեկությունը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Ում վրա ստավկա են արել, մինչև քոքը մաշել են. Սերժի համար դաչա են սարքել, հիմա մատ են թափ տալիս. տեսանյութ
Այգեստան գյուղում վագոն տնակ է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին
Զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից. ՆԳՆ-ն արձագանքել է Նարեկ Կարապետյանին
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կա տուժած
ՀԷՑ-ի ստորաբաժանումներին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է առավելագույնս խստացնել վերահսկողությունը
Դեկտեմբերի 31-ին պապի ինքնաձիգով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինֆորմացիոն բլոկադա. Իրանում իրավիճակը շարունակում է թեժ մնալ. տեսանյութ
ՆԳՆ-ի հետ համագործակցությունը հիանալի օրինակ է. Աթաբեկյանը տվյալներ է հրապարակել
Թորոսյանը ՄՍԾ Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններում հետևել է մատուցվող ծառայություններին
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Մեր պատասխանը «Սոլովյովներին». Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել
15 հազար էլեկտրոմոբիլ 2026 թվականի ընթացքում կազատվի ներմուծման մաքսատուրքից
Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ
«Զավարյան» վարժարանի սաներն այցելել են Հունաստանում ՀՀ դեսպանություն
Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Արմավիր քաղաքի 6 հա մակերեսով հողատարածքի և ավտոդրոմի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT