Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,- հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Գանձման եւ արգելադրման վարույթների վերաբերյալ ծանուցումները հարկ վճարողները ստանում են ոչ թե առձեռն կամ փոստի միջոցով, այլ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ www.azdarar.am կայքի միջոցով:
ՊԵԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է «Իրավական վարույթների վարման» էլեկտրոնային ենթահամակարգը՝ բացառելով մարդկային գործոնը հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման գործընթացում․ «Արդյունքում կբարձրանա հարկային վարչարարության արդյունավետությունը, կկատարելագործվի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը եւ բիզնես-հարկային մարմին փոխհարաբերություններում կբացառվեն սուբյեկտիվիզմն ու կոռուպցիոն ռիսկերը»:
Նոր կանոնակարգումներ են նախատեսվել նաեւ ստուգման եւ վարչական այլ ակտերի հիմքով հարկային պարտավորությունների կատարման եւ գանձման պարագայում: Հարկ վճարողների պարտավորությունների գանձման աշխատանքները կատարվելու են նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետի ավարտից հետո: «Նպատակն է բացառել վարչական նոր վարույթների հարուցումը, բավարարվել արդեն իսկ հարուցված վարչական վարույթների արդյունքներով եւ խուսափել հարկ վճարողների գործունեությանն անտեղի միջամտությունից»,-ընդգծել է Արման Մնացականյանը:
Այս տարվա հուլիսից հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման եւ հարկային պարտավորությունների առաջադրման նպատակով վարչական վարույթը ՊԵԿ նախագահի հրամանով իրականացնում է իրավաբանական վարչությունը, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները:
Մեկ այլ փոփոխությամբ 2018թ․ հունիսից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում հարկային մարմինը կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե՝ ոչ: «Այս մասին կոմիտեն իրազեկել է տնտեսվարող սուբյեկտներին՝ առաջարկելով վարչարարության նոր կարգից շեղումներ լինելու դեպքում շտապ տեղեկացնել ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,-հաղորդել է Արման Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ
Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան
Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի
Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր
32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի
Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ
Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին
Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան
Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի
Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ
Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ
Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները
«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT