Երևան
12 °C
Լուսանկարը՝ «Հետք» պարբերականի
Սույն թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: Այս կուսակցությունն ունենալու է ոչ թե ղեկավար, այլ 7 հոգանոց քարտուղարություն: Համագումարի ժամանակ քարտուղարության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գեւորգ Սաֆարյանը, Արեգ Կյուրեղյանը, Ռուզան Եղնուկյանը եւ Վահագն Ավագյանը, իսկ համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը:
Հիմնադիր համագումարին ելույթ ունեցան կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանն ու Գարեգին Չուգասզյանը:
Վարուժան Ավետիսյանն իր ելույթում ասաց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսի հավատամքային համակարգից: Ավետիսյանի խոսքով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված եւ Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:
Վարուժան Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ իրենք պետք է շարժվեն զուգահեռաբար 4 ուղղություններով՝
ա. հիմնադրել նոր հանրապետություն՝ համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող,
բ. մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի եւ գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա հայրենիքի ու հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման եւ ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց,
գ. առաջադրել Նախիջեւանի եւ Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան նոր հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ եւ ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, ինչի շնորհիվ նոր հանրապետությունն ամբողջ իր տարածքի վրա կձեւավորվի որպես Կուր-Արաքսյան Հանրապետություն
դ. իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հիմնվելով ազգային մշակույթի վրա, եւ ստեղծագործաբար ներառելով միջազգային փորձը՝ ընդունել նոր Սահմանադրություն։
Համագումարին ելույթ ունեցավ նաեւ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, «տոնածառի գործով» դատապարտված Գեւորգ Սաֆարյանը: Վերջինս դրա վերաբերյալ կատակելով սկսեց իր ելույթը՝ «Էսօր ափսոս Նոր տարի չի, թե չէ տոնածառ կբերեի»: Խոսելով մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին՝ Սաֆարյանն ասաց, որ ինքն այս հեղափոխությունը հրաշք չի համարում, ինչպես շատերն են կարծում. «Ի՞նչն էր հրաշք, երբ կեղեքված, թալանված ժողովուրդը դուրս եկավ իրեն կեղեքող իշխանությունների դեմ: Այդտեղ որեւէ հրաշք չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը նախկին ռեժիմի տապալումը կանխատեսել էր դեռեւս տարիներ առաջ՝ Մաշտոցի պուրակ ոտք դնելու ժամանակ:
Գեւորգ Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ ինքը եւ իրենց թիմի անդամները չեն լինի կուսակցական, այլ միայն կուսակցության անդամ. «Մենք մեր ստեղծագործ միտքը չեն մտցնի կուսակցականության կաղապարների մեջ: Մենք միշտ եղել ենք ազատ, հանուն ազատության գնացել ենք անգամ զոհողությունների: Մենք երբեք թույլ չենք տա, որ ինչ-որ կուսակցականություն սահմանափակի մեր ազատությունը: Իհարկե, մենք երբեք ազատ չենք լինի, եւ մեր դռները փակ կլինեն այն քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ, ովքեր կեղեքել են մեր երկրին: Այդ մարդկանց համար ազատ են միայն բանտի դռները, իհարկե այդ դռներից ներս մտնելուց հետո այդ դռները փակվում են: Եւ վերջում, երեւի թե, պիտի կրկնեմ Վարուժան Ավետիսյանի խոսքերը՝ ՊՊԾ գնդից դուրս գալու ժամանակ. ի գո՛րծ, ի պայքա՛ր, ի հաղթանա՛կ»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էր նաեւ նորաստեղծ «Հայաստանի քրիստոնյա-ժողովրդական» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը: Նա շնորհավորեց «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրումն ու դրա գործունեության հռչակումը. «Սա Հայաստանի չորրորդ Հանրապետության առաջին քաղաքական կարեւորագույն ազդակներից մեկն է, որ ազդարարում է ազգային պետականության կերտումը: Սա նշանակում է, որ վերջ ընկճվածությանը, աղքատությանը եւ երկրի կողոպուտին ու թալանին»,- իր ելույթում ասաց Շիրինյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը: Պապյանը շնորհավորեց կուսակցության հիմնադրումը՝ նշելով, որ շատ կարեւոր է համարում «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրումը, որովհետեւ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում է լուրջ ազգային եւ ազգայնական քաղաքական ուժ. «Ես վստահ եմ, որ «Սասնա ծռերը» կլրացնեն այդ բացը»,- ասաց Պապյանը: Նա հույս հայտնեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը Ազգային ժողովի սպասվելիք արտահերթ ընտրություններից հետո իր արժանի տեղը կգրավի խորհրդարանում:
Կուսակցության հիմնադիր համագումարին իրենց ողջույնի խոսքն էին փոխանցել նաեւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու դերասան Երվանդ Մանարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT