Ովքեր կողմ կքվեարկեն նախագծին, հակահեղափոխականներ են ու փաստացի պատերազմ են հայտարարում ժողովրդին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է այսօրվա քաղաքական իրադարձություններն ու նշել, որ հնարավոր է վաղվանից հանրահավաքներ մեկնարկեն:

«Այսօր առավոտից տեղի են ունենում քաղաքական բուռն իրադարձություններ: Երկար ժամանակ Հայաստանում քննարկվում էր, թե ի վերջո Հայաստանում գոյություն ունի՞ հակահեղափոխություն, թե՞ չունի: Այսօր, ըստ էության, այդ հարցի պատասխանը ստացվեց: Երեկ հրատապության կարգով Ազգային ժողովի օրակարգ էր մտցվել եւ այսօր քննարկվել եւ, ըստ էության, նախատեսվում էր այսօր քվեարկել մի օրենսդրական նախաձեռնություն, որի բովանդակությունը ես մանրամասն չներկայացնեմ, բայց որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կասեցնելն էր:

Այդ նախաձեռնության հեղինակը Հանրապետական խմբակցության մի պատգամավոր է, որի անունը ես հիմա չեմ նշի եւ խորհուրդ եմ տալիս հետագա քննարկումներում չմոռանանք սիրո եւ համերաշխության մեր սկզբունքի մասին:

Այդ օրենքի նախագծի նպատակը արտահերթ ընտրությունների կասեցումն է: Նախագծի իմաստն այն է, որ եթե Ազգային ժողովի նիստը ինչ-որ պատճառով տեղի չի ունենում, օրինակ՝ ժողովրդի կողմից շենքը շրջափակված լինելու պատճառով: Սա պետք է նշանակի, որ նիստը ոչ թե չի կայացել, այլ հետաձգվել է: Այսինքն՝ 1 շաբաթ կամ 1 ամիս կմ 10 ամիս հետո այդ նիստը շարունակվում է մինչեւ կայանալը: Ըստ էության, իմաստը սա է: Իսկ թե ինչ կապ ունի հակահեղափոխության հետ, արդեն պարզ է:

Նրանք, ովքեր ուզում էին կողմ քվեարկել այս նախագծին, ուրեմն հակահեղափոխականներ են ու այդ մարդիկ փաստացի պատերազմ են հայտարարում ժողովրդին:

Այնքան հրատապ էր հարցը մտցվել Աժ, քվեարկությունը նախատեսվում էր ցերեկը, ես այսօր հեռախոսազրույց ունեցա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Ասեցի, եթե այսօր առնվազն չհետաձգվի յադ նախագծի քվեարկությունը, ես ստիպված կլինեմ ժողովրդի մոտ բարձրաձայնել այդ հարցը: Բանը դրան չհասավ, քվեարկության այդ նախագիծը չդրվեց, ես հանդիպում ունեցա Արա Բաբլոյանի եւ Վահրամ Բաղդասարյանի հետ ու պետք է արձանագրեմ, որ հակահեղափոխությունն արդեն երեւակվում է:

Ես ուզում եմ կոչ անել բոլոր պատգամավորներին, որ ուղղակի չգնան իրավիճակը սրելու եւ երկրում հակահեղափոխական տրամադրություններ ստեղծելու ճանապարհով:

Եթե այլ պատկեր լինի, ես ստիպված կլինեմ դիմել ժողովրդին, եթե ժողովրդի աջակցությունը չստացա, այդ պահից ես անիմաստ եմ համարում իմ մնալը վարչապետի պաշտոնում:

Ես ակնկալում եմ, որ այդ օրինագիծը առհասարակ կհանվի Ազգային ժողովի օրակարգից:

Այս համատեքստում, երեկ դուք տեսաք, որ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպեցի: Նպատակն այն էր, որ մյուս քաղաքական ուժերի հետ եւս բանակցություններ լինեն եւ հասնենք ընտրությունների ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության:

Ես հույս ունեմ ժողովուրդը կպաշտպանի իմ այս տեսակետը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան դեկտեմբերին: Դեկտեմբերին դրանք տեղի չեն ունենա միայն մեկ պարագայում՝ եթե ժողովուրդը դա չուզի:

Ըստ էության, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձեւակերպված են որպես օրակարգային եւ պետք է տեղի ունենան դեկտեմբերին, որպեսզի մենք ունենանք լիարժեք լեգիտիմ խորհրդարան:

Գործող սահմանադրությամբ ԱԺ-ում չի կարող լինել նույն ուժերի բաշխվածություն, ինչ որ կա Երեւանի ավագանիում: Խորհրդարանի առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն: Ինչքան էլ պակաս լինեն քաղաքական ուժերի ստացած ձայները, խորհրդարանը պետք է լրացնի դրանք՝ ապահովելու համար 1/3-ը:

Մենք պատրաստվում ենք լրջագույն փոփոխությունների ենթարկել սահմանադրությունը:

Քաղաքական ուժերը պետք է համագործակցեն, որպեսզի հասնենք արդյունքի: Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ դիմել ժողովրդի աջակցությանը, հնարավոր է վաղը մենք բոլորս կհանդիպենք, ես կնշեմ, թե որտեղ ու կքննարկենք այս ամենը:

Ես կրկին կոչ եմ նում, քաղաքական գնահատականներ տալուց խուսափեք, համացանցում խնդրում եմ լինել զգույշ, խուսափել ատելության բառապաշարից, անձնական վիրավորանքներ չհասցնեք, չմտնեք անձնական որակների դաշտ, խուսափեք ատելության սերմանումից, անձնական գնահատականներից աշխատեք համացանցում խուսափել:

Այսքանն էի ուզում ասել, ես հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ բոլորիդ:

Եթե այսօր կրկին ուղիղ եթեր չմտնեմ, նշանակում է՝ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-եզրափակեց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6369 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը