Գործընթացները վերադառնում են սահմանադրական փուլ, ՀՀԿ-ի «կայուն մեծամասնությունը» զուտ քանակ էր. Դանիելյան

Խորհրդարանական ընտրությունների բուն զարգացումները, կարծում եմ, մտան գուցե ոչ բոլորի համար ընդունելի ու հիմնավորված, սակայն սահմանադրական փուլ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գեւորգ Դանիելյանը:

Սահմանադրությունը անվերապահորեն քննադատելու հատուկ սեր ունեցողների (իսկ դրանց մի մասը իմ լավագույն ընկերներն են) համար նա նկատում է, որ սահմանադրական մշակույթը խեղվում է, երբ առաջանում է խորը հակասություն սահմանադրական նորմերի էության եւ իրական իրավագիտակցության միջեւ:

«Օրինակ, Գերմանիայում խորհրդարանի մի գումարման ընթացքում այս կամ այն խմբակցությունից դուրս է գալիս 1, ծայրահեղ դեպքում՝ 2 պատգամավոր, եւ այդ երեւույթը միանշանակ որակվում է, մեղմ ասած, ոչ խրախուսելի պահվածք, մինչդեռ՝ «մերն ուրիշ է». այդ բացառությունը մեզանում, թերեւս, օրինաչափություն է: Բայց, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի. այս երեւույթը, վաղ, թե ուշ, վերջապես դաս կլինի ապագա կուսակցությունների համար, որպեսզի խմբակցություններում ներառվեն բացառապես մարդիկ, որոնց պարագայում «կայուն մեծամասնություն» կոչվածը այդպիսին կընկալվի ոչ միայն զուտ քանակով, այլեւ բովանդակությամբ», - նշում է նա:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու եւ չի աջակցելու վարչապետի որեւէ թեկնածուի:

Երկու օրում «Հանրապետական» խմբակցության 9 եւ խմբակցությունը լքած եւս 8 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին եւ դեմ են մինչեւ այդ վարչապետի պաշտոնում որեւէ մեկի թեկնածության առաջադրմանը:

Կայուն մեծամասնության բացակայությունն ինքնին խորհրդարանի լեգիտիմությունը վիճահարույց է դարձնում, գրում է Դանիելյանը: «Իհարկե, կարելի է մտածել, որ խմբակցությունից դուրս գալը պետք է հիմք լինի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար, սակայն դա կլինի անհիմն բոնուս՝ խեղաթյուրված կուսակցական շինարարության համար: Մյուս կողմից, շատերը կարող են հակադարձել, թե հակառակ պարագայում, թերեւս, կարող ենք խրախուսել ժողովրդի կամքն անտեսող անխոհեմ համառությունը, բայց այդպիսի հարցադրում չի առաջանա, եթե ներդրվեն ժողովրդի կամքը հստակ բացահայտող, այն չխաթարող սպառիչ կառուցակարգեր (ազնիվ ընտրություններ, դրան հաջորդող՝ հավաստի ու անկախ սոցիոլոգիական հարցումներ, հանրաքվեներ, այդ թվում՝ խորհրդատվական եւ այլն)»,- եզրափակում է նա:

Տպել
3645 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)