Ադրբեջանին անհրաժեշտ է Ղարաբաղի տարածքը, ոչ թե ժողովուրդը․ Փաշինյան (տեսանյութ)

France 24-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խոսակցությանը։

Նա նախ նշել է, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ չեն քննարկել հակամարտության կարգավորման ուղիները։ «Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, ղարաբաղյան հակամարտության լուծում չէ։ Մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես այնպիսի իրադրություն ստեղծենք, որը խաղաղ բանակցությունների հնարավորություն կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները:

Ինչպես նշում է Փաշինյանը, Դուշամբեում զրույցի ժամանակ իրենք քննարկել են այն փաստը, որ իրավիճակը չափազանց լարված է, որպեսզի հնարավոր լինի փաստացի անցնել ցանկացած լուծման: «Հենց այս պատճառով իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ լարվածությունը նվազեցվի», - ասել է Փաշինյանը՝ հերստին հաստատելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Ձեւաչափը երբեք չի եղել բանակցությունների հարց, եւ մենք ոչ մի փոփոխություն չենք պահանջում»,- հավելել է նա:

Փաշինյանը, սակայն, հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը նրանց հետ, Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ չի խոսում: Սա հստակ ցույց է տալիս այն, թե Ադրբեջանն ինչ է ուզում անել Ղարաբաղի հետ՝ ստանալ հողը, այլ ոչ ժողովրդին: Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»:

Տպել
2669 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում