Երևան
12 °C
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Նա ասաց, որ այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։
«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915-ից ի վեր, դատապարտել է Ցեղասպանությունը Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը:
Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի, որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր», - ասաց Մակրոնը:
«Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ:
Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։
Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։
Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ Մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը, իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս։
Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու պատմության վերքերին, եւ որ հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որ առաջ է տանում հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված։
Եթե այստեղ ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետեւ 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջեւ, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն եւ նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն։ Նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Շնորհիվ նրա գործունեության երեխաներ գնացին դպրոց, ընտանիքներ մի քանի ժամով լույս ունեցան, ենթակառուցվածքներ վերակառուցվեցին։ Հայաստանը ոտքի կանգնեց, մնաց ուժեղ իր իսկ շնորհիվ եւ շնորհիվ նրա։
Այսօր Ազնավուր հիմնադրամը Նիկոլայի ու Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար։
Իսկ Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան, կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ պայմաններում։
Եկել եմ մի կարեւոր միջոցառման համար, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է։ Այս 2018-ին, որը հավերժ կմնա ՀՀ պատմության մեջ՝ Առաջին հանրապետության հարյուրամյակ, թավշյա հեղափոխություն, որը զարմացրեց աշխարհը, հրաժեշտ Շառլ Ազնավուրին։
Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ Կենտրոնը, որտեղ մենք գտնվում ենք, լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT