ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանից գտնվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս

15/10/2018 schedule14:15

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության՝ թվով 56 անդամատոմս։ Այս մասին տեղեկանում է նույն բուհի ուսանող Միքայել Նազարյանը:

«Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։ Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելը ինքնանպատակ չէր, սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»երը։
Հ.Գ. ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն՝ խախտելով ՀՀ օրենքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ 

Թե ինչու էին ՀՀԿ անդամատոմսերը չհրկիզվող պահարանում ու ոչ ուսանողների մոտ, դեռ պարզ չէ: Պահարանը բացել են ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները:

«Մայիսին համալսարանում իրականացնել ենք ստորագրահավաք, եւ լուծարեցինք ուսանողական խորհուրդը։ Նախկին Ուսանողական խորհուրդը ամիսներ շարունակ հրաժարվում էր տրամադրել չհրկիզվող պահարանի բանալիները, մենք էլ դիմել ենք բուհի ղեկավարությանը՝ խնդրելով հանձնաժողով ձեւավորել՝ այդ պահարանը բացելու համար: Պահարանը հանձնաժողովի ներկայությամբ բացվել է, որի արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ տոմսերը»,- մեր հարցին պատասխանելով՝ հավելեց Միքայել Նազարյանը։

Հավելենք, որ առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ՝ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ։

Տպել
14314 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին