Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ հավաքականի հիանալի խաղը Մակեդոնիայի դեմ խաղում պայմանավորված էր թիմի ֆուտբոլիստների դուխով ու միասնականությամբ: Հոկտեմբերի 13-ին Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո՝ այսօր՝ հոկտեբերի 16-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի, 4-րդ տուրի խաղում ՀՀ հավաքականը տանը 4:0 հաշվով խոշոր հաղթանակ տարավ: Գոլերից 2-րդն իր հաշվին գրանցեց հենց Մովսիսյանը: Խաղից հետո լրագրողների հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:

-Ինչի՞ հաշվին մեր հավաքականն այսպես կերպարանափոխվեց:

-Մեր դուխի, միասնական լինելու, մեզ հավատալու, շատ բաների չլսելու հաշվին:

-Հավաքական վերադառնալուց հետո գոլի հեղինակ դարձար: Ի՞նչ զգացողություններ ունես:

-Աննկարագրելի էր:

-10-րդ գոլդ էր հավաքականի կազմում: Ո՞ւմ ես նվիրում:

-Մեր հերոսներին՝ Արայիկից սկսած մեր բոլոր հերոսներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր մինչեւ հիմա ինձ հավատացել են, ու մեր բոլոր տղերքին, որովհետեւ առանց նրանց, առանց մեր թիմի ո՛չ Յուրան գոլ կխփեր, ո՛չ Հենոն գոլ կխփեր, ո՛չ Գեւորգը գոլ կխփեր:

-Խաղի նախօրեին հանդիպում եք ունեցել երկրպագուների հետ: Դա որքանո՞վ է մոտիվացրել ձեզ:

-Ինձ համար դա նորմալ է, շատ նորմալ է երկրպագուների հետ հանդիպելը, խոսելը, նրանց էլ ենք հասկանում: Այս խնդիրները, որոնք կան, տարիների խնդիրներ են, որոնք... ո՞նց ասեմ, շատ բան չասեմ, որովհետեւ ես միշտ առաջ եմ նայում: Բայց կարեւորը, որ ճիշտ ուղու վրա ենք: Մենք մեզ հավատում ենք եւ ձեզանից կխնդրենք, որ դուք էլ հավատաք: Ձեզանից շատ բան է կախված: Դրական նյութեր են պետք, ամեն ինչը պետք է դրական լինի, որպեսզի մենք կարողանանք ֆուտբոլային այս հեղափոխությունը շարունակել:

Տպել
2292 դիտում

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. նախկին վարչապետ

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում