Երևան
12 °C
Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը քննել է Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհան Աշքինի բողոքը 2017 թ. մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Ինչպես ադրբեջանական report.az կայքին տեղեկացրել է Աշքինը՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում փաստերը կվերանայվեն եւ հոկտեմբերի 31-ին կհրապարակվի վերջնական վճիռը:
2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում թուրքեր: Այն ուղղված էր նույն քաղաքում Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հանրահավաքի ընթացքում Աշքինը մի քանի անգամ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։ Ալմելոյի դատարանը Աշքինին մեղավոր էր ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես գալու մեջ եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաեւ 120 ժամվա հարկադիր աշխատանքների: Ընդ որում՝ դատախազը պահանջել էր 80 ժամվա աշխատանքներ, սակայն դատարանն ավելի խիստ պատիժ էր սահմանել:
Սակայն պատժի չափն այնքան էլ էական չէ, կարեւորը հենց դատապարտման փաստն է, որն, ըստ էության, նշանակում է, որ ազգային հողի վրա արված վիրավորական կամ վտանգ պարունակող հայտարարությունները անպատիժ չեն մնալու:
Ադրբեջանական կողմի մոտեցումը, բնականաբար, տարբերվում է: Ադրբեջանական haqqin.az կայքը, ներկայացնելով հոկտեմբերի 17-ի նիստը, այն որակել էր մտահոգիչ:
«Մեր հայրենակիցներից Իլհան Աշքինին աջակցելու էին եկել միայն AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան եւ ադրբեջանցի գործարար Ֆիզուլի Մամեդովը, որը հայտնի է նաեւ որպես Ֆրենք Էլկապոնի», - նշել էր կայքը:
Ի դեպ, գործարար Էլկապոնին՝ նույն ինքը Մամեդովը, բավականին սկանդալային կերպար է: Նրա հարստացումը սկսվել է Հեյդար Ալիեւի վերելքին զուգահեռ եւ մեծապես դրա շնորհիվ, սակայն, հետագայում Մամեդովը հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, որոնք նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Այդուհանդերձ, շուրջ երկու տարի անց Էլկապոնին արդարացվել է:
Ինչեւէ, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Աշքինը Նիդերլանդների հայերի նկատմամբ բռնության կոչ չի արել, այլ «իր վրդովմունքն է հայտնել հայկական զինված խմբավորումների կողմից ադրբեջանական տարածքները օկուպացնելու» հետ կապված: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 17-ի նիստին՝ հարեւան երկրի մամուլում այն ներկայացված է որպես պարտություն, քանի որ նիստին ներկա էին «մի քանի թուրք եւ հայկական սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ», իսկ Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչներ կամ դիվանագետներ չկային: Աշքինը, ըստ ադրբեջանական կայքի, «պայքարում է Ղարաբաղի համար»:
Haqqin.az-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նաեւ Նարմինա Մարդանովան:
«Սա ղարաբաղյան թեման է՝ ազգային հարց, իսկ ներկաների թվում են միայն թուրքերը: Մերոնցից ոչ ոք չկա, բացի ինձանից եւ Ֆիզուլի Մամեդովից: Ես արդեն վստահ եմ դատավճռի հարցով, որն Իլհան Աշքինի օգտին չի լինելու», - գանգատվել է Մամեդովան, կարծես ադրբեջանցիների ներկայությունը կաշկանդելու էր դատավորին եւ նա այլ որոշում էր կայացնելու:
Նրան նաեւ մտահոգել էր Աշքինի փաստաբանը: Մամեդովայի կարծիքով «նա լավ մասնագետ է, սակայն ղարաբաղյան խնդիրը նրա թեման չէ»: Այդուհանդերձ, Աշքինի պաշտպանը դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում անդրադարձել էր ՄԱԿ-ի՝ միայն իրեն հայտնի տեսակետին՝ դատարանում հայտարարելով, որ իր պաշտպանյալն ընդամենը կրկնել է «նաեւ ՄԱԿ-ի տեսակետը. հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան»:
Իսկ Աշքինի փաստարկները, թե իր խոսքերը համատեքստից դուրս են ընկալվել, ընդհանրապես չեն դիմանում որեւէ քննադատության: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ի վերոնշյալ նիստը հետաձգվեց Ալմելոյի դատարանի կողմից մինչեւ հաջորդ տարվա մարտ հատուկ այն նպատակով, որպեսզի ցույցի տեսագրությունն ուսումնասիրելուց հետո պատրաստվեն փորձագիտական եզրակացություններ՝ արված հայտարարությունների համատեքստը պարզելու համար:
Այսպիսով, ադրբեջանական մամուլում փորձեր են կատարվում հակամարտության հետ առաջին հայացքից կապ չունեցող գործը կապել Արցախի հետ: Մինչդեռ, եթե անգամ այստեղ կա ազգամիջյան խնդիր, ապա այն ավելի շատ հայ-թուրքական է: Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել 2014 թ. հունիսի 1-ի չարաբաստիկ հանրահավաքին: Այդ մասին տեղեկացրել է «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքը, դեռեւս 2016թ.: Ըստ կայքի՝ հունիսի 1-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով մոտ 3000 թուրքերի էր բերել Ալմելո:
Այս առիթով խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներ հարցեր էին հղել արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի եւ անվտանգության ու արդարադատության նախարարներին: Նրանց հետաքրքրում էր՝ տեղյա՞կ են արդյոք նախարարները, որ ցույցը կազմակերպվել էր Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Խորհրդարանականները նախարարների ուշադրությունն էին հրավիրել, մասնավորապես, այն փաստերի վրա, որ անվճար ավտոբուսները տրամադրվել էին Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կողմից, Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսը կոչ էր արել մասնակցելու հանրահավաքին, իսկ հակահայկական ցույցի կազմակերպման գործում մեծ ներդրում էր ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջատագով «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD) կազմակերպությունը:
Այսպիսով, հայ-թուրքական՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում տեղային պարտություն կրած թուրքերի լռությունը մեր արեւելյան հարեւանները յուրովի են հասկացել: Նրանք որոշել են, որ այժմ իրենց պայքարի ժամանակն է եւ փորձում են դիտարկել Իլհան Աշքինի շուրջ ստեղծված իրավիճակը որպես «պայքար Ղարաբաղի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱպատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին
Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան
Վահան Քերոբյանի եղբոր չարաշահումների հետևանքով անհարկի հատկացվել է 360 մլն դրամ. նախաքննության ավարտ
Ուզում եք ինչ-որ կուլիսային կառո՞ւյց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ ուզեք անեք, ու մեզ չհետաքրքրի. Խաչատրյան
Դանակահարություններ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռի գերեզմանատնից
Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում․ մանրամասներ
Եթե 2025-ի ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ
2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ վարչապետ
Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել
Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության ուղղությունները. Երևանի քաղաքապետն Իսպանիայում է
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 43 մլն դրամ
Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ վարչապետ
ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունն է. վարչապետ
Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT