Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է վերանայել բուժհիմնարկներին պետական պատվեր տրամադրելու սկզբունքը: Առայժմ, պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Հիմա նախատեսվում է, որ պետք է հաշվի առնել նաեւ, թե տվյալ բուժհաստատությունը որքան ծառայություններ է մատուցում վճարովի հիմունքներով, ինչը կարող է վկայել այդտեղ աշխատող մասնագետների նկատմամբ վստահության մասին: Ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ այս փոփոխություններով մի քանի խնդիր կլուծվի՝ պետական միջոցները կուղղվեն որակյալ ծառայությունների ապահովմանը, ստվերը կկրճատվի, որովհետեւ հաստատությունները շահագրգռված կլինեն դա չթաքցնել՝ ավելի շատ պետական պատվեր ստանալու համար եւ այլն:
Թեմայի շուրջ մի քանի հարց ենք ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
- Պարոն Թորոսյան, վտանգ կա՞, որ նոր սկզբունքով ֆինանսավորումը աստիճանաբար կհանգեցնի պետական բուժհաստատությունների գոյության դադարեցմանը: Կամ գուցե դա վտանգ չե՞ք համարում:
- Անկախ բուժհաստատությունների սեփականության ձեւից, դրանք պետք է մատուցեն որակյալ եւ մրցունակ ծառայություններ: Եվ եթե մենք տարիներ շարունակ ենթադրություն ենք ունեցել (որը նաեւ մի քիչ օբյեկտիվ է), թե պետական բուժհաստատությունները անորակ են, պետական բուժհաստատությունները գոյատեւում են միայն պետպատվերի հաշվին, հիմա պետք է դա փոխենք: Ու արդյունքում եթե լինեն պետական բուժհաստատություններ, որոնք չդիմանան այդ մրցակցությանը, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ դրանք այս կամ այն կերպով դադարեցնեն իրենց գործունեությունը: Մեր ֆունկցիան է նաեւ, որպես որոշ պետական բուժհաստատությունների ղեկավար մարմնի, ապահովել, որ հենց այդ բուժհաստատությունները լինեն մրցունակ ու որակյալ: Կոնկրետ մեր նախարարության ենթակայության տակ մեկ հատ մեծ պետական բուժհիմնարկ կա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Կան նաեւ Ինֆեկցիոն հիվանդանոցը, Արյունաբանականը: Դրանք էլ են մատուցում վճարովի բժշկական ծառայություններ: Ու մենք նաեւ մեր ենթակա բուժհաստատություններին ենք դրդում այդ ամենը անել, այսինքն՝ ստվերը վերացնել, ծառայությունների որակը բարձրացնել, որ վճարովիները շատանան, որ այդ համամասնությունն ապահովվի: Պետությունն այստեղ պետք է ունենա հարաբերականորեն արբիտրի դեր, դրական իմաստով, որ ասի՝ անկախ քո սեփականության ձեւից, դու պետք է լինես այսպիսին՝ լավը, որակյալը, առանց ստվերային շրջանառության, որպեսզի նաեւ իրավունք ունենաս ակնկալել պետական ֆինանսավորում: Իսկ ընդհանրապես երկարատեւ ապագային միտված եթե նայենք, երբ որ լինի ապահովագրության մեր ուզած համակարգը, այդ թեման ընդհանրապես կփակվի: Այսինքն՝ բուժհիմնարկի սեփականության ձեւը ոչ մի կերպ չի պայմանավորի իր ստացած ֆինանսները: Հիմա միակ խնդիրը մարզերն են: Դրա համար մարզերում այլ չափորոշիչներ կգործեն, բնակչության թիվ եւ այլն: Չնայած մենք մարզեր ունենք, որտեղ գործող բուժհիմնարկներն ունեն վճարովի ծառայությունների 7 տոկոս՝ իրենց ընդհանուր շրջանառությունից, եւ ունենք բուժհիմնարկներ, էլի մարզային ու էլի պետական, որոնք ունեն 30 տոկոս: Սա երկու բանի մասին է խոսում. կամ այն 23 տոկոս տարբերությունը ստվեր է, եթե երկուսն էլ որակյալ են, կամ 7 տոկոս ունեցողը շատ անորակ է: Ու մենք սրանով դրդելու ենք իրենց, որ սխալները ուղղեն, նաեւ իհարկե մտածելով մարզային բուժհաստատությունների վերազինման, վերանորոգման, կադրերով համալրման մասին:
- Այս պահի նախնական գնահատականով կա՞ մի բուժհիմնարկ, որը կարծում եք, նոր պայմաններով մրցակցությանը չեն դիմանա:
- Հատուկ կանխակալ վերաբեմունք չունեմ որեւէ բուժհիմնարկի նկատմամբ, բայց կարող եմ ասել, որ իմ նշանակման օրվանից ցանկացած բուժհաստատություն այցելելիս ես բարձրաձայնել եմ, որ պետք է ստվերը գա սպիտակ դաշտ: Ու մենք արդեն երկրորդ եռամսյակի տվյալներով միայն մեր ոլորտում ունենք 30 տոկոս տնտեսական աճ: Դա աննախադեպ է: Ես վստահ եմ, որ երրորդ եւ չորրորդ եռամսյակներն ամփոփելուց հետո ավելի մեծ աճ ենք ունենալու: Դա պարզապես ստվերը սպիտակ դաշտ գալու շնորհիվ է ու նաեւ ոլորտի նկատմամբ վստահության աճի, որովհետեւ մարդիկ սկսել են շատ դիմել: Ընդհանուր տնտեսական աճն էլ է նպաստում ոլորտային տնտեսական աճին, որովհետեւ երբ մարդկանց ֆինանսական միջոցները շատանում են, իրենք ավելի շատ են դիմում այս կամ այն բժշկական ծառայությունների համար: Ի վերջո մարդիկ կարող են չդիմանալ այդ մրցակցությանը: Ես վստահ եմ, կլինեն նույնիսկ մասնավոր ընկերություններ, որոնք չեն դիմանա: Ես հիմա իմ մտքում ունեմ այդ անունները, բայց չեմ բարձրաձայնի: Կան մասնավոր բուժհիմնակներ, որ հիմնականում պետպատվերով են սնվում, շատ վատ որակի էլ ծառայություններ են մատուցում, ու իրենք մտածել են, որ երաշխավորված կլինի պետպատվերը, մեկ է գումարը կգա, յոլա կգնան: Դա պետք է լինի բնականոն զարգացմանը զուգընթաց: Մենք ոչ մեկին ոչ մի կամայական կամ վարչական որոշումով չենք զրկելու աշխատելու իրավունքից:
- Մի առիթով ասել եք՝ կան բուժհիմնարկներ, որոնք պետպատվերից չեն վճարում բժիշկներին: Որոնք են այդ հաստատությունները:
- Նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Արմենիա ԲԿ-ն, Էրեբունիում ինչքան գիտեմ մի քիչ ավելի լավ էր, բայց էլի այդպիսի խնդիրներ եղել են, մարզային բուժհիմնարկներ:
- Պեպտատվերով տրամադրվող ծառայությունից բժշկին վճարվելիք պարտադիր տոկոս կա՞:
- Կա, ու գիտեք ինչ վիճակ էր. տեղեր կար՝ ընդհանրապես չէին վճարում, տեղեր կար՝ վճարում էին այդ տոկոսի մի մասի չափով, տեղեր կար վճարում էին տոկոսի չափով, տեղեր կար ավելին էին վճարում: Հիմնականում մոտավորապես 20 տոկոսի մասին է խոսքը, բայց սանդղակ կա: Մարզից Երեւան էլ է տարբեր՝ նայած, թե ինչ բուժանձնակազմ է ու ինչ տեսակի միջամտություն: Մենք այդ հրամանն էլ ենք փոխել արդեն մոտավորապես մեկ ամիս է եւ այդ մասով էլ դրական տեղաշարժ ունենք, որ արդեն սկսել են վճարել, որովհետեւ խիստ է դրվել: Այդ գումարը բժիշկներին վճարելը նույնպես պահանջ-պայման է՝ պետպատվեր ստանալու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT