Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանն ու Լեւոն Վարդանյանը բաց նամակով դիմել էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի եւ հեղինակային իրավունքի նորմերը եւ թույլ չտալ խեղաթյուրել Հայաստանում կառույցների ճարտարապետական դիմագիծը։
Ճարտարապետների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել Երեւանի «Ազնավուր կեցավայր»-ի «վերակառուցման» նոր նախագծի մասին լուրը: «Ազնավուր» կենտրոնի նախագիծը նախորդ շաբաթ ներկայացվեց հանրությանը հատուկ միջոցառման ժամանակ, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ: Այդ փոփոխությունները, սակայն մինչ այդ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չեն քննարկվել:
Նշված միջոցառմանը հրաժարվել էր մասնակցել «Ազնավուր կեցավայր»-ի նախագծի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն ինչպես պարզվում է, որպես հեղինակ իր համաձայնությունը չի տվել կառույցի նման վերաձեւումների համար: Նարեկ Սարգսյանը հրաժարվեց ՀԺ-ին որեւէ մեկնաբանություն տալ, սակայն նրա օգնականը մեզ հայտնեց, որ միջոցառմանը չմասնակցելն արդեն իսկ վկայում է որոշակի վերաբերմունքի մասին:
«Ազնավուր կեցավայր»-ի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին, որին մասնակցում էր նաեւ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Կասկադի հարեւանությամբ հինգ հատվածներից բաղկացած շենքը նաեւ թանգարան է: Թանգարանի ցուցանմուշներից են Ազնավուրի ձայնասկավառակները, գրքերը, պարգեւները եւ պաստառները։
Նշենք, որ Ազնավուրի կեցավայրի նոր փոփոխությունների նախագծի հեղինակ է ներկայացել ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Քաղաքաշինական կոմիտեի մամուլի քարտուղար Հասմիկ Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանսահայ Արիս Ադամյանի նախագծմամբ «Ազնավուր կեցավայր»-ի վերակառուցման ծրագիրը պաշտոնապես չի ներկայացվել քաղաքաշինության կոմիտե, այդ իսկ պատճառով այն կյանքի կոչելու նպատակահարմարության մասին խոսելը կամ որեւէ գնահատական տալն այս պահին տեղին չէ: Քաղաքաշինության կոմիտեից նաեւ տեղեկացրեցին, որ ցանկացած միջամտություն՝ կապված շենքի ճարտարապետական փոփոխության հետ, առանց հեղինակի համաձայնության անընդունելի է:
Ավելի ուշ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ բաց նամակից հետո իրենց են զանգահարել Ճարտարապետների միությունից եւ քննարկում է լինելու, սակայն այլ գերատեսչություններից ոչ մի արձագանք չի եղել: Մեր հարցին, թե տեղյակ է արդյո՞ք՝ ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել «Ազնավուր կեցավայր»-ում, վերջինս ասաց, որ տեղյակ չէ: Հավելեց, որ նոր նախագծի հեղինակ ճարտարապետ Արիս Ադամյանի գործերին եւս ծանոթ չէ, սակայն այս պարագայում դա էական չի համարում, քանի որ մեկ կարեւոր խնդիր կա, այն է՝ հեղինակային իրավունքի խախտում:
«Խիստ զայրացած եմ: Հեղինակային իրավունքի խնդիրը մեզ մոտ բաց է թողնված, ես էլ մի քանի «օբյեկտներ» ունեմ, որտեղ պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում եւ ասում, որ հեղինակներն իրենք են: Բազմիցս դիմել եմ տարբեր տեղեր: Նույնն այս պարագայում է, մենք բոլորս գիտենք, որ Ազնավուր կեցավայրի հեղինակը Նարեկ Սարգսյանն է եւ մեկ էլ ի հայտ է գալիս մեկը, որի մասին ո՛չ լսել ենք եւ ո՛չ էլ ուզում ենք լսել»,- ասաց Մութաֆյանը:
Ճարտարապետի խոսքով՝ նախքան բաց նամակի հրապարակումը զրույց է ունեցել Նարեկ Սարգսյանի հետ. «Նարեկը սկզբում առարկում էր, բայց ես պահանջեցի, որ այդ նամակը գրվի: Եվ ձեզ ասեմ, որ Նարեկն այդ տեսանկյունից շատ համեստ է, հիմա էլ՝ չեզոք է մնում»: Հովհաննես Մութաֆյանի բնորոշմամբ՝ բոլոր արվեստագետների համար հեղինակային իրավունքը հիվանդագին հարց է: Նա համոզված է, որ այս դեպքում Նարեկ Սարգսյանը բացառություն լինել չի կարող:
Ճարտարապետը նկատեց եւս մի խնդրահարույց հարց՝ ինչ իրավունքով է Արիս Ադամյանը փոփոխություններ անում կառույցում կամ ում կողմից է արտոնություն ստացել: «Եվ ինչո՞ւ է նա մտածում, որ այդքան հեշտությամբ կարող է դառնալ այդ շենքի հեղինակ: Ես սա ոտնձգություն եմ համարում, եթե որեւէ ճարտարապետ ինչ-որ մեկի գործի վրա որոշակի փոփոխություն է ուզում անել, նա պարտավոր է նախապես հեղինակի հետ քննարկել եւ թույլտվություն վերցնել: Ենթադրենք, Նժդեհի քանդակը՝ քիթը փոխեն, կամ գլխարկ ավելացնեն, դա նույն բանն է, ինչ՝ ինչ-որ շինության հետ փոփոխություն կատարելը»,-ասաց Մութաֆյանը:
Հ.Գ. Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել «Ազնավուր կեցավայր»-ում: «Ազնավուր հիմնադրամ»-ից տեղեկանում ենք, որ ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանի նախագծով նախատեսվում է վերանորոգել Շառլ Ազնավուրի թանգարանը՝ վերածելով այն ինտերակտիվ եւ տեխնիկական լուծումներով հագեցած թանգարանի, որը կպատմի Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության եւ կարիերայի մասին: Վերանորոգումից հետո այն ծառայելու է նաեւ որպես կրթական եւ մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության եւ ֆրանսերենի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ խանութներում արգելվել է «Ջերմուկ»-ի վաճառքը․ պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն է
Անվստահությո՞ւն սեփական թիմի հանդեպ․ Թաթոյանը հիմնադրել, գրանցել է «Միասնության թևեր»-ը և որոշել է չանդամակցել
ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված են
Նմուշառման արդյունքները հայտնի են․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում
Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են. Ռուբինյան
Խոստովանեց՝ իրենց իրական նպատակը Քոչարյան-Ծառուկյան տանդեմի հետ կոալիցիա կազմելն է․ Մանավազյան
19 տարվա դադարից հետո Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են ԱՄՆ․ ինչ արարողակարգ է խախտել Թրամփը․ տեսանյութ
Արարատյան դաշտում 9 ապօրինի հորի շահագործում է կասեցվել
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված փոխանցելու «տեղեկատվությունը» չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե
Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Քաղաքական հակառակորդները, չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, փորձում են հանրությանը մոլորեցնել
Հայաստանը կատարում է կարևոր քայլ․ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ․ վարչապետ
ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան
Հորինված լեգենդը․ բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞․ Պապոյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է
Կալուգական թմբուկը որակով էն չի, բայց հունիսի 7-ից հետո վարչապետն այնպես կնվագի, որ հետաքրքիր ձայներ կհնչեն
Հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»․ Աննա Հակոբյանը՝ Իոաննիսյանին
Կարապետյանը փորձում է լինել Քոչարյանից ավելի Քոչարյան՝ ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության մարած ճրագը
Չեն կարող սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, որովհետև զոհ չկա, դրա համար հեքիաթներ են պատմում
Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ, մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը
Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին․ տեսանյութ
Թրամփը խնդրում է բանակցություններ, և մենք այժմ դիտարկում ենք այդ տարբերակը․ Արաղչի
TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ
Բա ասում էիք՝ Քոչարյանի հետ չեք միանալու, ասում էիք՝ իրար հետ չեք․ խաբում էիք ու էլի բռնվեցի՞ք․ Ալեքսանյան
Նախկինների ուզածն ի՞նչ է՝ գան նորից թալանե՞ն. այո, սատարում եմ գործող իշխանությանը. Մհեր Արմենիա. տեսանյութ
Թույլիկ կուսակցության «ուժեղ» ընտրակաշառքներն ու «ուժեղ» հայհոյանքները․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Ընտրողին վաճառքի առարկա են դարձրել, թանկով, թե էժանով առնեն, հետո ծախեն. Քոչարյանն իր քոքը մաշեց. տեսանյութ
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Ներկայումս աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսության բանակցություն է վարում
Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը
«Ուժեղ Հայաստանը» համապետական ընտրությունները Մարտակերտի քաղաքապետի «ընտրության» հետ շփոթել է․ Աթանեսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT